вторник, 30 июля 2013 г.

Իգոր: 5 տարեկան

Բազմաթիվ փորձերից հետո մայրիկը, կարծես, հրաժարվել է ինձ սպանելու մտքից: Նա խմում է, խմում է և ինձ է նայում չար աչքերով: Հանկարծ նա ինձ վրա է շպրտում բաժակը: Ես թեքվում եմ , և, ինչպես միշտ, այն դիպչում է պատին և  փշուր-փշուր  լինում:
-Գուցե ինձ չի հաջողվի  քեզ սպանել, բայց դու իմ կյանքը երկար չես թունավորի,-հայտարարեց նա:
Նա հագնում է վերարկուն, ձեռքերիցս բռնած քաշ է տալիս փողոց, կարծես գնում է գնումներ կատարելու, բայց ես կասկածում եմ, որ նա որոշել է անցնել խանութներով:  Ես համոզվում եմ դրանում, երբ նա  ինձ թողնում է, ավելի շուտ շպրտում է ինձ  մի եկեղեցու շեմին:
-Մայրի՛կ:

Նա հեռանում է արագ քայլերով, հետո հետ է գալիս և ինձ է շպրտում  ոսկեզօծված մի մեդալիոն: Ներսում հաստ բեղերով  ինչ-որ մեկի նկարն է:
-Նա քո հայրն է: Կարող ես գտնել նրան: Ի՜նչ ուրախ կլինի  նա քեզ հետ: Հաջողություն:
Ես նստած եմ թաց ձյան տակ: Ես պետք է շարունակեմ ապրել: Ձյունն ավելի է շատանում և սկսում է ինձ ծածկել:
՞նչ ես անում այստեղ, փոքրի՛կ:
Ես բարձրացնում եմ սառած դեմքս  և տեսնում եմ զինվորական հագուստով մարդու:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

1 комментарий:

  1. Եթե անհաջող փորձել եք հղիանալ, մի կորցրեք հույսը. կան լուծումներ, որոնք իսկապես աշխատում են։
    Ես անձամբ խորհուրդ եմ տալիս բժիշկ Դոնին։ Նա կատարում է հզոր բեղմնավորման ծեսեր, որոնք օգնել են շատ կանանց հղիանալ ընդամենը 4-6 շաբաթվա ընթացքում, նույնիսկ նրանց, ովքեր լուրջ բեղմնավորման խնդիրների առջև էին կանգնած։
    Ես սա պարզապես չեմ ասում. ես կենդանի վկա եմ։ Երկար ժամանակ պայքարելուց հետո ես վերջապես ստացա իմ դրական արդյունքը, և դա ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։
    Նա նաև օգնել է բազմաթիվ կանանց ամբողջ Ռումինիայում, այդ թվում՝ Բուխարեստում, որոնք այժմ երջանիկ հղի են կամ արդեն մայրեր են։
    Նրա WhatsApp-ը. +2347041196471
    dawnacuna314@gmail.com

    ОтветитьУдалить