понедельник, 29 июля 2013 г.

Հանրագիտարան

Ուրախություն:  <<Յուրաքանչյուր մարդու պարտքն է ծաղկեցնել սեփական ներքին ուրախությունը>>: Բայց շատ կրոններ մոռացել են այդ օերնքը: Եկեղեցիների մեծամասնությունը մութ է և սառը: Պատարագային երաժշտությունը տխուր է: Քահանաները սև հագուստ են հագնում: Արարողությունները փառաբանում են նահատակների խոշտանգումները և մրցում են վայրագություններ պատկերելով: Կարծես թե իրենց մարգարեների տանջանքները  եղել են նրանց ճշմարտության վկաները:
Արդյոք ուրախությունը Աստծուն իր գոյության համար շնորհակալություն հայտնելու ամենանալավ միջոցը չէ՞: Իսկ եթե Աստված գոյություն ունի, ինչո՞ւ նա պետք է մռայլ գոյություն լինի:

Միակ նկատելի բացառությունը Դաո գիրքն է՝ կրոնափիլիսոփայական գիրքը, որտեղ առաջարկվում է ծիծաղել բոլորի վրա, նաև ինքդ քեզ վրա, և հոսպելները՝ հիմներ, որոնք ուրախ երգում են հյուսիսամերիկյան սևամորթերը արարողությունների և թաղումների ժամանակ:
Էդմոն Ուելս
Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>:
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий