суббота, 13 июня 2026 г.

Ամառային ճամբարի հաշվետվություն

Ճամբարային օրերը սկսվեցին մայիսի 25-ից։ Ճամբարականների հետ ամեն առավոտ հանդիպում էինք Մարմարյա սրահում և ակտիվ մասնակցում ճամբարային ընդհանուր պարապմունքներին, որոնք հետաքրքիր պարային ֆլեշմոբներ էին ներառում։ 
Ջոկատը կազմված էր 18 սովորողից։ Օրվա մեծ մասն անցկացրել ենք դրսում, քանի որ այս ամառային շոգ օրերին դուրսը հետքրքիր է, բակը կանչում է։ 
Ծրագրում ներառված նախագծերը բազմաբովանդակ էին՝ մարզական պարապմունքներից մինչև հայրենագիտություն, քայլքից ընթերցանություն և այլն։ Յուրաքանչյուր սովորող կարող էր իր հետաքրքիրություններին համապատասխան աշխատանք իրականացնել, առաջարկել, մասկացել։ 
Ճամբարային դասընթացներ, որոնց մասնակցել ենք՝
  • օտար լեզվի նախագծեր, 
  • հասարակագիտական նախագծեր, 
  • մաթեմատիկական նախագծեր, 
  • խաղադարան, 
  • մարզական նախագծեր,
  • կավագործություն։ 

Ճամբարային օրերը հարմար շրջան են ոչ ստանդարտ բովանդակությամբ նախագծեր իրականացնելու համար։ Այսպես, այս ճամբարային օրերին սովորողների հետ սկսեցինք ,,Կոմիքսներ լեգենդների հիման վրա,, նախագծի իրականացումը։ Ընթերցեցինք տարբեր առասպելներ և լեգենդներ, առանձնացրին հետաքրքիր պատմությունները, պատրաստեցինք սցենար և արհեստական բանականության միջոցով գեներացրած նկարներն օգտագործելով հավաքեցինք մեր կոմիքսները։ 
Ահա արդյունքները՝
Այս ճամբարի ընթացքում քիչ ենք ճամփորդել, բայց քայլել ենք Բանգլադեշյան թաղերով, կրթահամալիրյան միջդպրոցային արահետներով, ճանաչել մեր տարածքը, ուսումնասիրել արձանները, այգիները։ Իսկ քայլքից հետո օրն անցկացրել ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, որտեղ ծառապատ կանաչ տարածքում կարող ենք հանգիստ նստել, ընդմիջել, խաղալ։ Օրն ավելի հետաքրքիր դարձրեցին բակային խաղերը, որոնք ոգևորիչ են ցանկացած տարիքի սովորողների համար։ 
Այժմ ներկայացնեմ այն գործունեությունները, որոնք կազմակերպել ենք մեր ճամբարային առօրյայում՝
  • Վիկտորինաներ և ինտելեկտուալ խաղեր։ Գործունեության այս ձևը սիրելի է, մրցակցային և միշտ օգտակար։ Հնարավորություն է տալիս զարգացնել մտածողությունը, մեծացնել գիտելիքները, խաղից վայելք ապրել, անընդհատ սովորել։ Սովորության համաձայն քննարկում և վերլուծում ենք հարցերը։ 
  • Բակային խաղեր։ Սա ամենասիրելի ժամն է, կրթահամալիրի, հատկապես Մայր դպրոցի անցակապատ բաց ապահով միջավայրը, այլընտրանքային կրթական ծրագրի հնարավորությամբ, թույլ է տալիս անշտապ աշխատել բակում, սովորել, գործունեություն և դասընթաց իրականացնել։Այս պարագայում համապատասխան ազատ և բաց միջավայրի առակայությունն անռաջնայինն է։ Խաղացել ենք տարատեսակ խաղեր գնդակով, ընթացիկ մեզ էին միանում այլ սովորողներ այլ դասարաններից։ 
  • Ընթերցանություն և քննարկում։ Միշտ հաճելի է մտքերի փոխանակումը և զրույցը, իսկ եթե մտքերը կարդացած ստեղծագործության շուրջ են, գործընթացը ամբողջապես ուսումնական է։ Ընթերցել ենք փոքր առակներ, քննարկել բովանդակությունը, ներկայացրել ասելիքները, հավանել կամ չենք հավանել, բայց արտահայտվել ենք և լսել իրար։ 
Իրականացրած նախագծերից կառանձնացնեմ ,,Առաջին բուժօգնություն,, նախագիծը։ Քանի որ կրթահամալիրում շատ ենք ճամփորդում և կարող են պատահել նաև արտակարգ իրավիճակներ, սովորողների հետ որոշեցինք ուսումնասիրել և խոսել տարբեր իրավիճակներում առաջին օգնության մասին։ Այսպիսով մեր աշխատանքը ներառում էր՝
  • Օգնություն կոտրվածնքերի դեպքում, 
  • Առաջին օգնություն խայթոցների դեպքում, 
  • Հայաստանի տարածքում եղող օձեր, ինչպես տարբերել թունավոր և ոչ թունավոր օձերին, առաջին օգնություն օձի խայթոցի դեպքում,
  • Առաջին բուժօգնության արկղիկ։ 
Այս ուսումնասիրությունները թույլ կտան ճամփորդությունների ժամանակ լինել պատրաստված և վստահ։ 
Մարզական հմտությունները զարգացնելու և հետաքիքր օր ունենալու համար այցելեցինք նաև Ժայռամագլցման դասընթացի։ Առաջին հայացքից թվում էր հեշտ և թեթև, բայց երբ սովորողները սկսեցին բարձրանալ, զգացին, որ չեն կարողանում։ Մինչև սկսելը մարզիչը նախավարժանք կազմակերպեց, այնուհետև բացատրեց մագլցամ կանոնները, անվտանգության հարցերը։ Կենտրոնի աշխատողները շատ ուշադիր էին և սիրով էին աշխատում երեխաների հետ։ Մի քանի փորձից հետո մագլցելն ավելի հեշտ դարձավ, հեշտից անցան դժվարներին։ 
Դասընթացի շնորհիվ սովորողները՝
  • սովորեցին տոկնություն, 
  • գիտելիքներ ձեռք բերեցին ժայռամգլցման մասին, 
  • մարզական պատրաստություն անցան, 
  • հաճելի և հետաքրքիր ժամանակ անցկացրին, 
  • փորձեցին իրենց ուժերը նոր ոլորտում։ 
Ճամբարային լուսաբանումներից՝

Այսպիսով, սա հերթական ուսումնական ճամբարն էր, որն անցավ նախատեսվածի պես, սովորեցինք ու սովորեցրեցինք, ապրեցինք, վայելեցինք։ Առջևում երեք ամիս ամառ է, իսկ մեզ սպասում է Արտանիշի վրանային ճամբարը։ 


Комментариев нет:

Отправить комментарий