2018-2019 ուս. տարի

Էջեր

четверг, 1 июня 2023 г.

Ճամբարային ընթերցանություն

Ճամբարային առաջին օրը որոշեցինք իրականացնել միասնական ընթերցում և քննարկում։ Որպեսզի ավելի հետաքրքիր լինի, համագործակցեցինք Արևիկ Ներսիսյանի ջոկատի հետ։ 
Ամենահարմար և տրամադրող միջավայրը նման նախագծերի դեպքում , իհարկե, մեր գրադարանն է։ Օրն էլ անձրևոտ էր, բակում նստելու պլանները չեղարկվեցին։ 
Նախապես ընտրված կարճ պատմությունները ուղարկվեցին սովորողների էլ․ փոստերին։ Հինգ-տասը րոպե ընթերցանությունից հետո սկսեցինք քննարկել, փոխանակել մտքեր։ Հետաքրքիր էր լսել սովորողների պատկերացումները, մտքերը, գաղափարը ներկայացնել և մեկնաբանելու տեսանկյունը։ 
Քննարկումը կարող եք տեսնել Սեյրան Առաքելյանի լուսաբանման մեջ։ 

Լուսանկարներ ընթացքից․



Հունիսյան ճամբարը ևս ավարտեցինք ընթերցանությամբ, ավելի կոնկրետ՝ ընթերցողական ֆլեշմոբով։ Այս անգամ ևս գրադարանում էինք, սակայն յուրաքանչյուր սովորող հնարավարություն ունեցավ կարդալ իր նախընտրած ստեղծագործությունը, գիրքը։ 
Լուսանկարներ ընթացիքց․ 




Նման նախագծերը օգնում են սովորողներին լինել տեղեկացված, ծանոթանալ կրթահամալիրի գրադարանին, գրքային ֆոնդին, զարգացնել վերլուծական մտածողությունը, մտածելու կարողությունը։ 

Комментариев нет:

Отправить комментарий