2018-2019 ուս. տարի

Էջեր

четверг, 1 июня 2023 г.

Ճամբարային խոհանոց


Ճամբարի անբաժան մասն է կազմում խոհանոցային գործունեությունը, որը շատ եմ կարևորում։ Նախ՝ սովորողները դառնում են ավելի ինքնուրույն, առաջարկներ են անում, ընթացքը նախաձեռնում, հետո՝ ձեռք են բերում կարևոր հմտություններ, որոնք պետք կգան առօրյա կյանքում։ 
Ամեն ճամբարային շրջանում փորձում ենք նորարարություն բերել, նոր բաղադրատոմս գտնել, էսթետիկա ապահովել։ Այս անգամ էսթետիկայի որոնումներով բացահայտեցինք փանքեյքի բաղադրատոմսը։ 
Գնումները միասին արեցինք։ Բաղադրատամոսը շատ հարմար է, հնարավորություն է տալիս քիչ բաներով համեղ բլիթներ ստանալ։ 
Չնայած պատրաստման հեշտությանը և թեթևությանը՝ կարևոր է խմորը չփչացնելը, ուշադիր լինելը, ճիշտ քանակությամբ խառնուրդ ստանալը։ Կարելի է ասել ստացվեց, իսկ խմորի մեջ մնացած գնդերը հալեցրինք հարիչի օգնությամբ։ 
Երբ արդեն խառնուրդը պատրաստ էր, անցանք թխման գործընթացին, քիչ-քիչ սկսեցին երևալ կարմրաթուշ փանքեյքերը։ Համտեսեցինք մի փոքր վախով, բայց ․․․շատ-շատ համեղ էր։ 
Աշխատանքին մասնակցել են բոլորը, ոմանք  գնումներ են արել, ոմանք խառնել են, մյուսները՝ թխել և այլն։ 
Երբ թխուկներն ավարտեցինք, միասնական սեղան պատրաստեցինք, որպեսզի համտեսենք և զրուցենք։ 
Պատրաստի հալեցված շոկոլադն ու բազմատեսակ մրգերը հնարավորություն տվեցին յուրաքանչյուրին ապահովել էսթետիկա և համապատասխան դիզայն։ 
Ճամբարային հաճելի և քաղցր օրերից էր․ 

Լուսանկարներ ընթացիքց՝





Комментариев нет:

Отправить комментарий