Ժամանակահատված՝ հոկտեմբերի 21- 27
7 և 8 -րդ դասարաններ
Ընթերցանություն
1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։
2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի կամ տեսանյութի տեսքով։
3. Վերլուծությունը պետք է ներառի՝
- ինչի՞մասին էր ստեղծագործությունը, ընդհանուր, մեկ- երկու նախադասություն,
- ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ասելիքը,
- ստեղծագործության հերոսներ, ովքե՞ր են, բնութագրի՛ր՝ ներկայացնելով նրանց դրական և բացասական կողմերը, դերը ստեղծագործությունում, քո վերաբերմունքը,
- առանձնացրո'ւ և ներկայացրո՛ւ հետաքրքիր հատվածներ, կարևոր մտքեր՝ քո մեկնաբանությամբ,
- ի՞նչ կարծիք ունես ստեղծագործության վերաբերյալ, քեզ դո՞ւր եկավ, ինչո՞ւ, ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը
Առաջարկվող ստեղծագործություններ՝
- Ռեյ Բրեդբերի ,,Մարսյան քրոնիկոն,,
- Ռիչարդ Բախ ,,Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը,,
- Ջեկ Լոնդոն ,,Սպիտակ ժանիքը,,
- Ժյուլ Վեռն ,,Տասնհինգամյա նավապետը,
- Կորնելիա Ֆունկե, Գիլերմո Դել Տորո ,,Ֆավնի լաբիրինթոսը,,
- Ագաթա Քրիստի ․ ցանկացած ստեղծագործություն, ,
- Ալեքսանդր Բելյաև ,,Պրոֆեսոր Դոուելի գլուխը,,
- Ռոնալդ Դալ ,,Մաթիլդան,,
- Ք․ Ս․ Լյուիս ,,Առյուծը, կախարդը և զգեստապահարանը,,
- Այլ ստեղծագործություն՝ ձեր ընտրությամբ։
Արված աշխատանքները /վերլուծությունները/ ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։
Հարցերի դեպքում՝ գրեք։
Մաղթում եմ հաճելի արձակուրդային օրեր։
Արդյունքներ՝
Комментариев нет:
Отправить комментарий