понедельник, 21 октября 2024 г.

Ուսումնական աշուն․ արձակուրդային նախագիծ


Ժամանակահատված՝ հոկտեմբերի 21- 27

7 և 8 -րդ դասարաններ 

Ընթերցանություն

1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։ 
2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի կամ տեսանյութի տեսքով։ 
3. Վերլուծությունը պետք է ներառի՝ 
  •  ինչի՞մասին էր ստեղծագործությունը, ընդհանուր, մեկ- երկու նախադասություն, 
  • ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ասելիքը, 
  • ստեղծագործության հերոսներ, ովքե՞ր են, բնութագրի՛ր՝ ներկայացնելով նրանց դրական և բացասական կողմերը, դերը ստեղծագործությունում, քո վերաբերմունքը,
  • առանձնացրո'ւ և ներկայացրո՛ւ հետաքրքիր հատվածներ, կարևոր մտքեր՝ քո մեկնաբանությամբ, 
  • ի՞նչ  կարծիք ունես ստեղծագործության վերաբերյալ, քեզ դո՞ւր եկավ, ինչո՞ւ, ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը
Առաջարկվող ստեղծագործություններ՝

  • Ռեյ Բրեդբերի ,,Մարսյան քրոնիկոն,,
  • Ռիչարդ Բախ ,,Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը,,
  • Ջեկ Լոնդոն ,,Սպիտակ ժանիքը,,
  • Ժյուլ Վեռն ,,Տասնհինգամյա նավապետը,
  • Կորնելիա Ֆունկե, Գիլերմո Դել  Տորո ,,Ֆավնի լաբիրինթոսը,, 
  • Ագաթա Քրիստի ․ ցանկացած ստեղծագործություն, ,
  • Ալեքսանդր Բելյաև ,,Պրոֆեսոր Դոուելի գլուխը,,
  • Ռոնալդ Դալ ,,Մաթիլդան,,
  • Ք․ Ս․ Լյուիս ,,Առյուծը, կախարդը և զգեստապահարանը,,
  • Այլ ստեղծագործություն՝ ձեր ընտրությամբ։ 
Արված աշխատանքները /վերլուծությունները/ ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 
Հարցերի դեպքում՝ գրեք։ 
Մաղթում եմ հաճելի արձակուրդային օրեր։ 

Արդյունքներ՝

Комментариев нет:

Отправить комментарий