2018-2019 ուս. տարի

Էջեր

воскресенье, 20 апреля 2025 г.

Ուրբաթ-համերգի նախապատրաստական աշխատանք

Ուրբաթ-համերգի ժամանակ երգվող երգերի բառերի ընթերցում, մեկանաբանում, ուսուցում։ 

Երևանը և գարունը իմ սրտում

Խոսք: Ե Մանարյան; Ժ Դուվալյան

Երաժշտություն: Կոնստանտին Օրբելյան

Զարթնում է Երևանը
Գարնան անուշ շնչով,
Զարթնում է և իմ սիրտը
Սիրո հուշի կանչով։
Մեր պարտեզի վարդն առաջին
Ահա, քաղել, բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա, ինչպե՞ս
Վարդը քաղեմ քո այտերից։



Վառվում է Երևանը
Ամռան կիզիչ հոտով,
Վառվում է և իմ սիրտը
Անհագ սիրո տենչով։
Մեր պարտեզի ծիրաններից
Ահա, քաղել, բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա, ինչպե՞ս
Համբույր քաղեմ քո շրթերից։

Շողում է Երևանը
Աշնան հազար գույնով,
Շողում է և իմ սիրտը
Հասուն սիրո հույզով։
Երեկոյան հովն անուշիկ
Նախշադեղձի բույրն է բերում
Ոսկեգույն այգիներում
Քեզ հետ քայլում եմ երջանիկ։

Մրսում է Երևանը
Ձմռան սառը շնչից,
Մրսում է և իմ սիրտը,
Լքված սիրո ցավից։
Առանց արցունք սեր չի լինի,
Առանց փուշ վարդ չի հանդիպում,
Ցրտաշունչ այգիներում
Մենակ քայլում եմ վշտալի։

Զարթնում է Երևանը
Էլի գարնան շնչով,
Զարթնում է մարած սերը
Նոր արևի կանչով։
Երբ իմ չքնաղ Երևանի
Գարունն է վառ այգիներում,
Ա՛խ, դե ինչպե՞ս, ասա, ինչպե՞ս
Մեր սրտերում սեր չծաղկի։


Հայ իմ աշխարհ
երաժշտություն՝ Արթուր Գրիգորյան խոսք՝ Վահան Անդրեասյանի

Ով է աշխարհի բարիքները միշտ առնում
Ով է ծնվում, որ միշտ լիանա
Ով է կյանքում այս լույս տեսնում
Երջանիկ է նա հաստատ
Շատ բախտավոր է նա
Եվ նրանն է փառքը, հույսը, սերը։

Ով իմ ժողովուրդ, քեզ համար բարիք չկա
Քեզ այս աշխարհն է միշտ հալածել
Ջարդն էր դարձել սովորական
Կյանքն է մութ, ախ, կյանքն է սեր
Քեզ միշտ տանջել, հյուծել։

Հայ իմ աշխարհ, զրկանքների իմ աշխարհ
Եվ խաչերի իմ աշխարհ
Ո՞ւր է, ախ, տերը քո, քո արևը
Հայ իմ աշխարհ և խաչերի սրբավայր
Եվ թաքստոց դու անծայր
Եվ կերգեն սրտերը և թախծոտ աչքերը քո։

Բեռը ծանր է քո, բայց ինչո՞ւ երբեք չընկար
Հավատացիր կգան լավ օրեր
Եվ հավատով աշխարհ եկար
Դու գիտես, որ լույսն է մոտ
Եվ չի լինի գիշեր

Հայ իմ աշխարհ, զրկանքների իմ աշխարհ
Եվ խաչերի իմ աշխարհ
Ո՞ւր է, ախ, տերը քո, քո արևը
Հայ իմ աշխարհ և խաչերի սրբավայր
Եվ թաքստոց դու անծայր
Եվ կերգեն սրտերը և թախծոտ աչքերը քո։

Հայ իմ աշխարհ, զրկանքների իմ աշխարհ
Եվ խաչերի իմ աշխարհ
Ո՞ւր է, ախ, տերը քո, քո արևը
Հայ իմ աշխարհ և խաչերի սրբավայր
Եվ դու անծայր
Եվ կերգեն սրտերը և թախծոտ աչքերը քո։

Ով է աշխարհի բարիքները միշտ առնում
Ով է ծնվում, որ միշտ լիանա
Բախտավորին եմ այդ հայտնում
Մեզ համար էլ լույս կգա
Մոտ է, գալիս է նա
Հայ աշխարհի հին է և համառ է
Հույսը մեր միշտ վառ է։

 


Комментариев нет:

Отправить комментарий