2018-2019 ուս. տարի

Էջեր

воскресенье, 31 августа 2025 г.

Հայոց լեզու, Գրականություն. 9-րդ դասարան

2025-26 ուստարի
Միջին դպրոց
9-րդ դասարան- Հայոց լեզու՝ 3 ժամ շաբաթական, Գրականություն՝ 2 ժամ շաբաթական, 


Մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • Գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը, 
  • Վերլուծելու, համադրելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու կարողությունների զարգացմանը, 
  • Հաղորդակցական հմտությունների փոխանցմանը, 
  • Ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը, 
  • Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը,
  • Սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն,
  • Մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը։ 


Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների զարգացում, 
  • մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում՝ բլոգի, վիրտուալ տիրույթների միջոցով,
  • ինքնարտահայտման կարողության պահպանում, զարգացում,
  • սովորողի տրամաբանական կարողության հղկում, վերլուծական և նկարագրական հմտությունների զարգացում, 
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում, 
  • լեզվաբանական գիտելիքների յուրացում և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում: 
Ուսումնական միջավայրը
  • Դասասենյակ/ ուսումնական լաբորատորիա/ ՝ ինտերնետ կապի առկայությամբ։ 
  • Անհատական թվային միջոցներ ՝ և՛ դասավադողի, և՛ սովորողի ․ անհատական համակարգիչ՝ համապատասխան ծրագրերով, ըստ անհրաժեշտության՝ հեռախոս՝ ձայնագրելու կամ տեսագրելու համար, ականջակալներ ՝ աուդիո-տեսանյութեր լսելու համար։ 
  • Ուսումնական միջավայր միայն դասարանը չէ, այլ նաև դպրոցի բակը, թանգարանը, մոտակա այգին, կրթահամալիրի գրադարանը կամ ընթերցսրահ լաբորատորիաները, և այլն։ Կախված իրականացրած նախագծից՝ վերոնշյալները կարող են դառնալ ուսումնական միջավայր։ 
  • Ուսումնական մեդիամիջավայր՝ դասավանդողի և սովորողի անհատական բլոգը, Մեդիագրադարանը, կրթահամալիրի կայքը։ 
Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքներ՝
  • Անհատական համակարգիչ, համացանց, ձայնագրող և տեսագրող սարք։ 
Առարկայական ուսուցման համար համակարգչային անհրաժեշտ ծրագրեր՝
  • Տեքստերի ստեղծման ծրագիր, /Mr. office/,
  • Աուդիո-տեսանյութերի ստեղծման որևէ մշակութային ծրագիր, 
  • Google որոնման համակարգ/ծրագիր, chatjpt, այլ։ 
Ուսուցման կազմակերպման ձևը, առանձնահատկությունները
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների, էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ։
  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը։ Ծրագրում նշվում են դասարանական աշխատանքները և նախագծերը, անհրաժեշտ ուսումնական նյութեր, հղումներ, լրացուցիչ աշխատանքը, որը արվում է տանը, եթե սովորողը ցանկություն է հայտնել։   Ուսումնական տարվա սկզբում կազմվում է առարկայական ուսումնական օրացույցը։ 
  • Առարկայի ուսուցումն իրականացվում է ուսումնական նախագծերի ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ, միջոցով։ Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով։ 
  • Ուսումնական գործունեության ընթացքում, նախագծեր իրականացնելիս դասավանդողը և սովորողները ստեղծում են ամփոփիչ աշխատանքներ՝ մեդիանյութեր, թարգմանություններ, այլ, որոնք հաջողված լինելու դեպքում տրամադրվում են Մեդիագրադարանին։ 
  • Ծրագիրը կազմվում է ըստ Հանրակրթության պետական չափորոշչի, որևէ դասագիրք չի կարող լինել ուսուցման միակ կամ հիմնական նյութը, օգտագործվում են տարաբնույթ կայքեր, աղբյուրներ, մեդիանյութեր, գրքեր, այլ։ 
  • Սովորողին տրվում է ինքնադրսևորվելու հնարավորություն՝ անհատական նախագծերի իրականացման ձևով
  • Մայրենիի ուսուցումն ամբողջական ուսուցում է, այդ թվում՝ բարբառներ, գրաբար, արևմտահայերեն․․․․
  • Ուսումնական օրացույցը կազմելիս, տարեկան և ամսական ուսումնական նախագծերը կազմելիս հաշվի են առնվում նաև սովորողների հետաքրքրությունները և առանձնահատկությունները։ 
  • Սովորողի ուսումնական աշխատանքում կարևորվում է ինքնաարտահայտման կարևորությունը։ Սովորողն արտահայտվում է, վերլուծում, գրավոր մեկնաբանում է, թարգմանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում։ 
  • Խրախուսվում է, երբ սովորողն ինքն է հանդես գալիս նոր նախագծերով , առաջարկներով, ուսումնական աշխատանքի, հանդիպումների կազմակերպմամբ։ 
  • Անկաշկանդ միտք արտահայտելը , բանավեճերի , քննարկումների մասնակցելը ուսումնական աշխատանքի կարևոր բաղկացուցիչն է։ 
  • Ուսուցումը կազմակերպվում է առկա, ինչպես նաև կարող է կազմակերպվել հեռավար-առցանց, առցանց-ընտանեկան ուսուցմամբ։
  • Հեռավար-առցանց ուսուցման դեպքում օգտագործվում է Teams կամ համապատասխան այլ ծրագիր, որով ուսուցիչը կապ հաստատում սովորողների խմբի կամ դասարանի հետ, շարունակվում է բնական ուսումանական գործունեությունը։ Սովորողների հետ մշտական կապը պահվում է էլ․ փոստի միջոցով։ 
  • Առացանց -ընտանեկան ուսուցման դեպքում դասավանդողը հանդես է գալիս որպես խորհրդատու ։ Օգտագործվում է Teams հարթակը և էլ․ փոստը։ 
  • Խոսքի ուսուցում -յուրացումը անընդհատ աշխատանք է և չի սահմանափակվում Մայրենի լեզվի ուսումնական պարապմունք և լրացուցիչ աշխատանքով։ 

Սովորողի ուսումնական աշխատանքը 

Բլոգավարություն
Կրթահամալիրի Միջին դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է բլոգների միջոցով։ 

Դասավանդողի բլոգին, դրա վարմանը վերաբերող պահանջներ՝
  • Բլոգը Հայոց լեզվի և գրականության ուսուցչի վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրն է։ 
  • Բլոգի կառուցվածքը, որոնման համակարգը, համապատասխան բաժինները պետք է լինեն հարմար, մատչելի սովորողներին, այլ շահառուներին։ 
  • Դասավանդողի բլոգում պետք է երևա նրա ուսումնական օրը, օրվա ուսումնական դասաժամերի մանրամասն ծրագիրը, նախագծերը, առաջադրանքները։ 
  • Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ։
  • Ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում են և փոխվում,
Բլոգի բովանդակությունը՝
  • Ուսումնական ծրագրեր,
  • Իրականացվող նախագծեր,
  • Ընթերցարան, որտեղ տրված են ընթերցանության նյութերը կամ այլ ուսումնական նյութեր,
  • Ուսումնական նյութեր՝ հղումներ, մեդիափաթեթներ, հոդվածների, դասավանդողի ստեղծած ուսումնական նյութեր,
  • Դասավանդողի օրագիր։ 
Սովորողի բլոգ
Սովորողի բլոգի առարկայական բաժնում պետք է տեսանելի լինի՝
  • Դասավանդողի բլոգի հղումը, 
  • Իրականացրած նախագծերը և դրանց արդյունքները,
  • Ընթերցած և վերլուծած գրական ստեղծագործությունները, ստեղծագործական աշխատանքները, պատրաստած ուսումնական նյութերը՝ մեդիաընթերցումներ, մեդիատեսանյութեր, ճամփորդական պատումներ, նախագծերի հաշվետվություններ, թարգմանություններ, այլ։ 
  • Սովորողի առաջարկած և իրականացրած նախագիծը կամ նախագծերը իրենց արդյունքով կամ արդյունքներով, կազմակերպած հանդիպումների, կլոր սեղանների, վարպետության դասերի ծրագրերը, նաև արդյունքները։ 
  • Սովորողի բլոգը, հատկապես առարկայական բաժինը պետք է լինի կոկիկ,հեշտ տեսանելի և ընթեռնել, առանց սխալների և բացթողումների։ 
Ուսումնական գործունեության ձևեր՝
  • ընթերցանություն,
  • խմբագրական աշխատանք,
  • թարգմանություն, 
  • հանդիպումների, կլոր սեղանների, վարպետության դասերի կազմակերպում, մասնակցություն, լուսաբանում բլոգում, 
  • ամսագրային աշխատանք, որևէ ուղղվածությամբ ամսագրի աշխատանքների իրականացում, մասնակցություն աշխատանքներին, ամսագրի վարում, 
  • ՏՎ նախագծերի ստեղծում, վարում, նախաձեռնում կամ մասնակցություն, 
  • հետազոտական աշխատանքների իրականացում, 
  • դասընկերների բլոգների ուսումնասիրություն , այլ ուսումնասիրություններ կրթահամալիրի կարգերի կամ ուսպլանի հետ կապված, կարծիքների, առաջարկների գրանցում, 
  • մասնակցություն առարկայական ֆլեշմոբներին, 
  • տեքստերի վերլուծություն, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում, 
  • լեզվական աշխատանքներ, լեզվական խնդիրների, գլուխկոտրուկների ստեղծում և լուծում,
  • անհատական և խմբային նախագծերի ստեղծում, 
  • քննարկումների կազմակերպում, 
  • բանավեճերի կազմակերպում, 
  • ռադիոաշխատանք․ հարցազրույցների վարում,
  • մեդիանյութերի ստեղծում,
  • Ֆիլմերի, կայքերի նյութերի դիտում, քննարկում, 
  • այլ աշխատանքներ։ 
Հայոց լեզու, շաբաթական 3 ժամ
9-րդ դասարանի Հայոց լեզվի ծրագիրը ներառում է.

  1. հնչյունական համակարգը, հնչյունների տեսակներն ու դասակարգումը, հնչյունափոխությունը,
  2. բառապաշարի, դրա իմաստային և կառուցվածքային շերտերը,
  3. ձևաբանական քերականական կարգերի ուսումնասիրումը, դասակարգումը,
  4. շարահյուսական քերականական կարգերի ուսումնասիրումը,
  5. տեքստային առանձնահատկությունները, տեքստի կառուցվածը, ոճը, քերականական հնարավորությունների կիրառումը տեքստում։

նաև՝
  • Լեզվական աշխատանք, լեզվագործունեություն, 
  • Լեզվական կառույցների ուսումնասիրություն, լեզվական խնդիրների, գլուխկոտրուկների, ֆելշմոբյան առաջադրանքների ստեղծում, 
  • Լեզվագործունեության հետ կապված աշխատանքներ, 
  • Քերականություն, 
  • Մասնակցություն Մայրենի լեզվի ամենամսյա ֆլեշմոբին, ֆլեշմոբի քննարկում դասավանդողի հետ, 
  • Ամբողջական Մայրենիին ուղղված գործունեություն նախագծեր՝ արևմտահայերեն, բարբառներ, գրաբար։ 
  • Ուսումնական աշխատանքում տարատեսակ բառարանների գործածում,
  • Մասնակցություն ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին, 
  • այլ։ 
Սովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու  ընթացքում։ 
Լեզվական կարողությունների զարգացմանն են ուղղված.
Ա․ Ուսումնական նյութը՝ որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք․ 
  • անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն, 
  • նախադասությունների վերաշարադրելու և հոմանիշ կառույցներով փոխակերպելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն, 
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում, 
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում ևայլն,
Բ․ բանավորև գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում,

Գ․ ստեղծագործական/խոսքային -արտադրական աշխատանք/ աշխատանք
  • հետաքրքիր ուսումնական նյութերի թարգմանություն բլոգի կամ ամսագրի համար,
  • ուսումնական այլ նյութերի ստեղծում, դասընկերոջ բլոգի վերլուծում, հրապարակված նյութերի խմբագրում, 
Դ․ Բանավոր խոսքի վերլուծում- խմբագրում․ սովորողը գտնում է խոսքի քնարական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը, հետևում է իր բանավոր խոսքին, որպեսզի ճշգրիտ և հասկանալի շարադրի։ Կարելի է նաև ձայնագրել քննարկումը, սովորողի խոսքը, լսել ձայնագրությունը և բանավոր խոսքի ուղղման, մշակման աշխատանք կատարել։ 
Ե․ Գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում, սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավոր փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում մի քանի անգամ վերաշարադրում և խմբագրում/ նաև այլ դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը։ 
Զ․ Հետազոտական-ստեղծագործական աշխատանք ․ որևէ թեմայի ուսումնասիրում, կրթահամալիրի կարգերի կամ ուսպլանի ընթերցում, առաջարկների գրանցում, այլ աշխատանք։ 

Կարևորվում է ՝
  • Սովորողի կազմակերպված և ճիշտ խոսքը, սովորողի սեփական ոճի՝ գրավոր և բանավոր ձևավորումը, անհատական լեզվական ոճի գիտակցումը սովորողի կողմից, 
  • Լեզվական, ընթերցողական նյութերի միջոցով կամա - ակամա լեզվական կաղապարների ինքնաբերաբար փոխանցում սովորողին։ Բացի կոնկրետ առաջադրանք կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում է լեզվական կառույցներ, կաղապարներ, սեփականում բառեր և արտահայտություններ։ 
  • Սովորողի կողմից դասընկերների խոսքի դիտարկումը, ուղղումը, բանավիճումը։
  • Ուղղագրական և այլ բառարաններից օգտվելու կարողությունների փոխանցումը, այդ աշխատանքին վարժեցնելը։ 
9-րդ դասարանն ավարտած սովորողը Հայոց լեզվից պետք է իմանա.
  1. քերականության բաժինները
  2. հնչյունական համակարգը, հնչյունների տեսակները, հնչյունափոխության երևույթը
  3. ուղղագրական հիմնական կանոնները
  4. բառակազմական հիմնական միավորները, բառերի տեսակներն ըստ կազմության
  5. բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի
  6. ձևաբանական քերականական կարգերը
  7. շարահյուսական քերականական կառույցները
  8. տեքստի հիմնական բաղադրիչները։
9-րդ դասարանն ավարտած սովորողը պետք է կարողանա.
  1. գրագետ գրել
  2. կարդալ և հասկանալ իրեն առաջարկված առաջադրանքը
  3. կարդալով տեղեկություններ քաղել (այդ թվում և քերականական նյութի մասին)
  4. գրել շարադրանքներ՝ օգտվելով հայերենին հատուկ քերականական կառույցներից
  5. օգտագործել համապատասխան բառապաշար տեքստեր գրելիս, հետևել տեքստի նախադասությունների կապին
  6. ճիշտ կետադրել սեփական շարադրանքը
  7. մտքերը շարադրել փաստարկված, լեզվատրամաբանությանը համապատասխան։

Գրականություն, շաբաթական երկու ժամ

Գրականության դասավանդման նպատակն է ձևավորել անընդհատ ընթերցող անհատ։ Գրականությունը և ընթերցումը միայն գեղարվեստական գրականությամբ չի սահմանափակվում։ Գրականությունը, ընթերցանությունը լայնացնում են սովորողի աշխարհայացքը, մտածողությունը, զարգացնում են գրական ճաշակ։ Սովորողին հնարավորություն է տրվում անկաշկանդ ինքնարտահայտվելու, համադրելու, հակադրելու և զուգորդելու իր մտորումները, զգացողությունները և ընկալումը։ Ուսումնկան օրացույցով նախատեսված տոները, ստուգատեսները, փառատոնները ապահովում են յուրահատուկ գրական մթնոլորտ, որն իր ազդեցությունն է թողնում սովորողի վրա։ 
Ընթերցանության նյութը տարատեսակ է, կարևորվում է, որ ընտրված նյութը համապատասխանի սովորողի տարիքային առանձնահատկությանը, լինի բարձրարժեք և գրական ճաշակ ձևավորի։ Ընթերցանության նյութը կարող է վերցված լինել դասական կամ ժամանակակից գրականությունից, այլ սովորողի կատարած թարգմանական աշխատանքից, կրթահամալիրի ամսագրերից կամ կայքերից, այլ էլեկտրոնային կայքերից, այդ թվում՝ գրաբարյան հատված, բարբառային հեքիաթ, էպոս և այլն։ 

9-րդ դասարանում Գրականության ուսուցումը ներառում է․
  • Ընթերցանություն, ընթերցած նյութի վերաբերյալ կարծիքի արտահայտում՝ բանավոր և գրավոր,
  • Ընթերցողական տարատեսակ նախագծեր՝ ուրբաթյան ընթերցումներ գրադարանում, ընթերցողական TV -ների ստեղծում, քայլք-ընթերցումներ, ,,Կարդում ենք ,, նախագիծ և այլն,
  • Բանավեճեր, քննարկումներ, վերլուծություններ,
  • Ընթերցողական անհատական նախագծեր՝ սովորողի ընտրությամբ, դասավանդողը հանդես է գալիս որևէ խորհրդատու,
  • Ընթերցողական հանդիպումներ, գրական ակումբներ, ժամանակակից գրողների հետ հանդիպումների կազմակերպում,
  • Մասնակցություն ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին, 
  • Առավոտյան ընդհանուր պարապմունքներում ՝ միասնական ընթերցանության նախագիծ, 
  • Թատերական նախագծեր,
  • Մեդիաընթերցումներ
  • Ստեղծագործական տարբեր ժաներերի և ոճերի ուսումնասիրություն, 
  • Այլ


Գրականության ուսումնասիրման նպատակը 9-րդ դասարանում`

  1. քննադատական մտածողության և վերլուծական հմտությունների զարգացումը
  2. հայ և համաշխարհային գրականության նմուշներին ծանոթացումը
  3. գեղագիտական մոտեցումների ճանաչումն ու ընկալումը
  4. ընթերցանության նկատմամբ ընտրողական վերաբերմունքի մշակումը։
  5. 9-րդ դասարանն ավարտած սովորողը պետք է իմանա
  6. Հայ գրականության դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից՝ տարբերելով դրանց ստեղծման ժամանակաշրջանները
  7. համաշխարհային դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից
  8. գրական հիմնական ժանրերը
  9. գեղարվեստական արտահայտչականության միջոցները։
9-րդ դասարանն ավարտած սովորողը պետք է կարողանա

  1. կարդալ և հասկանալ իրեն առաջարկված տեքստը
  2. ինքնուրույն ընտրել իրեն հետաքրքրող ժանրի ընթերցանության նյութ
  3. կարծիք արտահայտել (գրավոր և բանավոր) իր կարդացած տեքստի շուրջ
  4. ճանաչել հեղինակի ստեղծագործական ոճը, դրանից էլ՝ հեղինակի՝ իրեն անծանոթ ստեղծագործությունները
  5. ոչ միայն արևելահայերեն, այլև գրաբար, միջին հայերեն և արևմտահայերեն տեքստերն էլ կարդա, հասկանա և մեկնաբանի։


Ակնկալվող վերջնարդյունքը`

  • վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր, հասկանալ դրանց հիմնական գաղափարը, 
  • ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, 
  • որևէ օտար լեզվից կարողանա թարգմանություններ անել,
  • ՏՏ հմտություններն օգտագործի ուսումնական գործընթացում, գործածի տեքստաին խմբագրիչ, մոնտաժային ծրագիր,
  • կարողանա առաջարկել ինքնուրույն նախագիծ և իրականացնել, 
  • արտահայտի կարծիք, գնահատի և վերլուծի սեփական աշխատանքը
  • գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և գնահատի աղբյուրի արժանահավատությունը, գրառումներ անելիս գործածի հղումներ, 
  • արտահայտի, հիմնավորի և  պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը, 
  • կարողնա կազմակերպել սեփական ինքնակրթությունը և ներկայացնել, 
  • համագործակցի այլ սովորողների հետ, հարգանքով վերաբերվի այլոց կարծիքին և գաղափարներին, 
  • ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ զարգացնի, 
  • ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր,
  • իր հետաքրքրությունները և նախասիրությունները կարողանա դարձնել նախագիծ, ներառել այլ հետաքրքրվողների։ 



Հեղինակայինը ծրագրում՝
  • Առարկայի ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ․ յուրաքանչյուր սովորող դասընթացին մասնակցում է անհատական նոթբուք-նեթբուքով, որը համապատասխանում է կրթահամալիրի համապատասխան կարգի պահանջներին։ 
  • Առարկայի ուսուցումը ամբողջությամբ կազմակերպվում է նախագծերով՝ կարճաժամկետ, երկարաժամկետ, անհատական և այլն։ 
  • Դասավանդողի առաջարկած-ստեղծած նախագծերն իր հեղինակայինն են։ 
  • Անհատական ուսուցում և՛ կրթության հատուկ կարիք ունեցող սովորողների, և՛ բացակայող, ծրագիրը չհասցնող սովորողների համար։ 
  • Լրացուցիչ/տնային աշխատանքի ընտրության հանարավորություն։ 
  • Էլ․ փոստով անընդհատ կապ սովորողի հետ։ 
  • Դասի կազմակերպան ոչ ստանդարտ ձևերի գործածում՝ խաղերի կազմակերպում, բացօթյա դասեր, այլ։ 
  • Ճամփորդություններում ընթերցողական-լեզվագործունեության բաղկացուցչի ներառում։ 

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի համապատասխան կարգի։ Յուրաքանչյուր ամսվա և ուսումնական շրջանի ավարտին տասը բալանոց համակարգով դրվում է գնահատանիշ։ Ամենօրյա գնահատում չի կատարվում։ 
Գնահատումը արտացոլում է սովորողի և՛ բանավոր, և՛ գրավոր խոսքը, բլոգային աշխատանքը, իրականացրած նախագծերը։ 
Յուրաքանչյուր ամսվա ավարտին սովորողը դասավանդողի պահանջներին համապատասխան ներկայացնում է հաշվետվությունը, որը կարող է հրապարակվել և՛ բլոգում, և՛ հավաքվել մեկ ամբողջական google forum փաստաթղթում։ Կարևորվում է սովորողի կողմից սեփական աշխատանքի գնահատումը՝ ինքնագնահատումը։ Իր աշխատանքները, նախագծերը, ընթերցանության նյութերը հղումներով ներկայացնելուց հետո, սովորողը դիտարկում է իր աշխատանքը, նայում թերությունները, չարված աշխատանքները և առաջարկում հիմնավորված գնահատական իր աշխատանքի համար։ Սովորողն իր առաջարկած գնահատականը քննարկվում է դասավանդողի հետ։ Էլեկտրոնային մատյանում յուրաքանչյուր սովորողի գնահատանիշի վրա դրվում է քոմենթ-բացատրություն, որտեղ նշվում է գնահատման պատճառաբանությունը։ Գնահատանիշը փոխելու ցանկության դեպքում սովորողը կարող է դիմել դասավանդողին, խնդրել ժամանակ չկատարած աշխատանքները լրացնելու և գնահատանիշը վերանայելու համար։ 


Բովանդակային միջուկ 

Комментариев нет:

Отправить комментарий