2018-2019 ուս. տարի

Էջեր

понедельник, 1 сентября 2025 г.

Գիտելիքի օր․ հանդիպում Արմեն Սարգսյանի հետ


Գիտելիքի օրը մեզ համար կրկնակի տոն դարձավ, քանի որ հնարավորություն ունեցանք հանդիպել ժամանակակից ստեղծագործող, լեզվաբան, բանասեր, ,,Վերնատուն,, հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ, ,,Հայերենի համար սեղմեք 1,, նախագծի հեղինակ Արմեն Սարգսյանի հետ, ով նաև բլոգեր է, ինստագրամյան հարթակում հայերեն լեզվի վերաբերյալ բլոգ է վարում է, ունի 20 հազար հետևորդ։ 

,,Հայերենի համար սեղմեք 1,, նախագիծը հետաքրքիր ձևաչափով անդրադառնում է տարածված լեզվական սխալներին։ Նպատակը հանրության շրջանում հայերենի հանդեպ ուշադրության և հետաքրքրության աճն է։ 

 Հանդիպումը սկսեցինք զրույցով, նախ ծանոթացանք։ Արմեն Սարգսյանը ներկայացրեց իրեն, իր նախագծերը, գործունեությունը, ասաց, որ կրթահամալիրում երկրորդ անգամ է։ Առաջին անգամ հյուրընկալվել է որպես ժամանակակից գրող։
Այունհետև խոսեց բլոգային գործունեության մասին, թե ինչպես հղացավ միտքը, ինչ դժվարություններ կային, ինչով է պայմանավորված բլոգի ակտիվությունը։ Նշեցինք, որ ուրախալի երևույթ է Մայրենի լեզվի հանդեպ նմանատիպ հետաքրքրությունը և ակտիվությունը։ 
Մասնակից սովորողները խոսեցին իրենց ցանկությունների, ընտրած մասնագիտությունների մասին, որոնք մեծամասամբ ստեղծագործական և սցենարական բնույթի էին։ Արմեն Սարգսյանը կարևորեց ցանկացած մասնագիտության դեպքում ստեղծական հմտությունների ձեռքբերումը։ Առաջարկեց ընթերցանության համար գրքեր։ 
Հանդիպման ժամանակ մասնակից սովորողները հնարավորություն ունեցան արտահայտվել և տալ հետաքրքրող հարցերը։ 
Լուսանկարներ հանդիպումից՝









Комментариев нет:

Отправить комментарий