2018-2019 ուս. տարի

Էջեր

понедельник, 29 сентября 2025 г.

Համագործակցային նախագիծ «Հայաստանը ես եմ»

Աշնանային հավաք

Համագործակցային նախագիծ․ 11-րդ և 9-րդ դասարաններ

9-րդ դասարանների համար սովորողի ընտրությամբ ուսումնական նախագիծը և դրա ներկայացումը դիտարկվում է որպես հետազոտական աշխատանք կատարելուն ուղղված մեկնարկ։

Խնդիրներ


սովորողի ինքնուրույնություն՝ տեքստ ընտրել, ընտրությունը հիմնավորել,
աշխատանք այլ առարկայական խմբերի հետ։
Նպատակը՝

  • Խթանել սովորողների ինքնազարգացումը,
  • ձևավորել որոշակի վերաբերմունք և արժեքային համակարգ,
  • զարգացնել ստեղծարարությունը,
  • գրավոր և բանավոր խոսքի զարգացում։

Ընթացք
ամսական մեկ-երկու նյութ

  • հետազոտական աշխատանք- սովորողն ընտրում է  թեման, աշխատում է, հրապարակում բլոգում՝ անպայման նշելով աղբյուրները։ Որպես արդյունք՝ գրում է իր աշխատանքի եզրակացությունը,
  • տեսանյութ, ռադիոնյութ-սովորողը ընտրում է նյութեր, ձայնագրում-տեսագրում է, տեղադրում իր բլոգում, 
  • ստեղծագործական աշխատանք-սովորողն ընտրում է թեման, աշխատում է, տեղադրում իր բլոգում։

   Հեղինակային կրթական ծրագրի շեշտադրումները՝

  • նյութի վերլուծություն, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
  • ինքնագործունեության խթանում,
  • ինքնուրույն աշխատանքի համար հմտությունների զարգացում,
  • հաղորդակցման հմտությունների զարգացում։

Նախագիծը իրականացվում է մի քանի փուլերով՝

1․նախապատրաստական փուլ

  • աշխատանքային խմբերի ձևավորում, աշխատանքի բաշխում և նկարագրություն ըստ խմբերի

2․ընթացքը

  • նկարագրվում է ընթացքը ըստ քայլերի և առջև դրված խնդիրների
  •  նախագծային խմբերի գործունեությունը տվյալ փուլում
  •  աշխատանքի ընթացքի լուսաբանում,
  • ամփոփում մայիսյան հավաքի օրերին։

3․վերջնարդյունքը կարող է լինել՝

  • հանրային ներկայացում՝ կլոր սեղան, ցուցադրություն․․․․
  •  հրապարակում բլոգում
  •  նախագիծը գնահատվում է նախապատրաստական փուլից մինչև վերջնարդյունք սովորողների կատարած աշխատանքի համար՝ նախագծի ղեկավարի սահմանած ձևաչափով կամ նախագծի համար ստեղծված գնահատման սանդղակով(այս մասը պետք է քննարկվի)

Նախագծի վերջնարդյունքները՝
✔ կարողանալ ճիշտ և գրագետ շփվել հասարակական վայրերում,
✔ տարբեր աղբյուրներից գտնել տեղեկություն, վերլուծել այն,
✔ լինել մեդիա գրագետ,
✔ ձեռք բերած տեղեկությունները համեմատել-համադրել, եզրակացություն կատարել։

 Նախագիծ«Հայաստանը ես եմ»

1․Նախագծի նկարագրությունը

2․Նախագծային աշխատանքի իրականացման փուլերը

Նախագծային աշխատանքի կազմակերպման քայլաշար՝

  1. նախագծային թեմայի ընտրություն,
  2. թեմայի տրոհում ենթաթեմաների,
  3. նախաձեռնող խմբերի ձևավորում,
  4. տեղեկատվության հավաքագրում,
  5. տեղեկատվությունների քննարկում, մշակում,
  6. թեմայի վերաբերյալ եզրահանգումների ձևակերպում,
  7. հետազոտական հաշվետվության նախապատրաստում,
  8. նախագծի պաշտպանություն (պրեզենտացիա),
  9. արդյունքների ամփոփում։

3․ Նպատակը

Սովորողների մի խումբ զբաղվում է աշխատանքի համակարգմամբ՝ հավեսով նկարներ, բլոգի նյութերի հանրայնացում եւ այլն։ Սովորողների մեկ այլ խումբ՝ ուսուցչի օգնությամբ մշակում եւ ներկայացնում է Վայոց ձորի պատմությունը։ Մայրենիի ուսուցիչը բնականաբար ստուգում է տեքստերը՝ ուղղագրություն, կետադրություն եւ այլն։ Դպրոցի կենսաբանության եւ աշխարհագրության ուսուցիչներն իրենց սովորողների հետ նկարագրում են ընտրված վայրի աշխարհագրական դիրքը, քարերը, լեռները, ծառերը, դրանց տեսակները, եթե կուզեք՝ միջատները, հանդիպող կենդանիների և այլն։ Օտար լեզուների ուսուցիչները՝ անգլերեն, ռուսերեն, առկա նյութերն իրենց սովորողների հետ թարգմանում են և հասանելի դարձնում օտարալեզու հարթակներում։ Ուսուցիչն իր սովորողների խմբով սկսում է կատարել բանահավաքչական աշխատանք ու ներկայացնել գյուղի նիստնուկացը, տոհմերին, պատմությունները, լեգենդները։ Այս նախագիծը կարելի է անել տեւական ժամանակ՝ բերելով այլ զարգացումների։

Այսպիսով կունենանք մի նախագիծ, որին մասնակցում են սովորողները, պատմության, մայրենիի, կենսաբանության, աշխարհագրության, օտար լեզուների ուսուցիչները։

Մասնակիցներ՝

Իրավական հիմքեր

Комментариев нет:

Отправить комментарий