2018-2019 ուս. տարի

Էջեր

вторник, 18 ноября 2025 г.

Սիրադեղյանական ընթերցումներ Ավագ դպրոցի հետ․ համագործակցային նախագիծ


Նոյեմբեր ամիսը ոչ միայն ուսումնական տարվա հերթական ամիսն է, այլ նախագծաշատ և տոնական ամիս է կրթահամալիրի համար։ Միաժամանակ երկու կարևոր և մեծ նախագիծ ենք իրականացնում՝ ,,Սեբաստացու օրեր,, և ,,Սիրադեղյանական օրեր,,։ Նաև Ավագ դպրոցի հետ սկսել ենք համագործակցային նախագիծ, որը շրջանակներում կարդում և ուսումնասիրում ենք տարբեր ստեղծագործություններ և հեղինակների։  Այսպիսով, այս ամիս ,,Սիրադեղյանական օրեր,,-ին ընդառաջ ընտրեցինք Սիրադեղյանի ,,Շատ չհամարվի,, ստեղծագործությունը։ Նախապես ընթերցել էինք և պատրաստվել քննարկման։ 
Քննարկումն անցկացվեց Ավագ դպրոցի ընթերցասրահում։ Խոսեցինք՝
  • Սիրադեղյանի գրելաոճից, նրա ստեղծագործությունների առանձնահատկություններից, 
  • ,,Շատ չհամարվի,, պատմվածքի գաղափարից, ասելիքից, 
  • Մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները, հետաքրքիր հատվածներ ստեղծագործությունից, խոսեցին կերպարներից։ 
Ելնելով ստեղծագործությունից՝ քննարկեցինք հետևյալ հարցերը՝
  • Ի՞նչ չափով են պահպանվում ընդունված ավանդույթները, 
  • Ընտանեկան հավաքները, հանդիպումները ի՞նչ դեր ունեն անհատի և ընտանիքի կյանքում։
Սովորողները ակտիվ էին և հետաքրքրված։ Քննարկումների նման ձևաչափը դուր եկավ սովորողներին, խոսեցինք շարունակականության մասին։ 
Համագործակցային նախագծի նպատակը կապն է երկու կրթական օղակների միջև։ 

Լուսաբանումը և փոքրիկ տեսանյութ ընթացիքց տե՛ս այստեղ։

Լուսանկարներ ընթացքից՝



Комментариев нет:

Отправить комментарий