Ժամանակահատված՝ հոկտեմբերի 11-13
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ,
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան,
Ճամփորդության երթուղին՝
Մեկնում՝ Երևան-Սևան- Դիլիջան-Իջևան, Վերադարձ՝ Իջևան-Հաղարծին-Սևան-Երևան։
Գիշերակացը՝ Մոշ հյուրատանը։
Տրանսպորտ՝ Sprinter :
Ճամփորդության նպատակը՝
- Հայրենաճանաչություն․ ճանաչենք Տավուշի պատմամշակութային վայրերը,
- Քայլարշավների կազմակերպում,
- Կրթական փոխանակումներ
- Տավուշի մասին, տավուշցիները, Տավուշի գողտրիկ անկյունները. ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կպատրաստվեն տեսանյութեր,
- Ընթերցումներ ․ աշնանային պոեզիա․ ընթերցումների փաթեթի պատրաստում,
- Մարզական՝ քայլք, նախավարժանք, մարզական խաղեր։
Հայրենագիտական կանգառներ՝
- Դիլիջան,
- Գոշ գյուղ, Գոշի լիճ,
- Գոշավանք,
- Իջևան,
- Լուսահովիտ գյուղ, Ծռվիզի վանք,
- Մակարավանք,
- Իջևանի Դենդրոպարկ,
- Աղստև գետի կամուրջներ․ անցում կամուրջներով,
- Հաղարծին,
- Թաքնված ջրվեժ,
- Աղստև և Գետիկ գետերի միախառնման վայր։
Նախապատրաստական փուլ՝
- Ուսումնասիրել ճամփորդության հայրենագիտական կանգառները, հետազոտական աշխատանք կատարել,
- Հանդիպումների, կրթական փոխանակումների պայմանավորվածություններ,
- Ընթերցանության նյութերի ընտրություն, պատրաստում,
- Նախորդ խմբերի այս ուղղությամբ արված ճամփորդությունների ամփոփումների ուսումնասիրություն, ծանոթություն:
Եղանակը՝ այստեղ։
Կրթական փոխանակում՝
Համագործակցություն Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի հետ, որը ներառում է՝
- Շրջայց դպրոցում, ծանոթություն դպրոցին,
- Հեղինակային կրթական ծրագրի աշնանային հավաքի ներկայացում,
- Հանդիպում սովորողների հետ , ,,Պատուհան,, ամսագրի ներկայացում, միասնական ինտելեկտուալ խաղեր՝ լեզվական գլուխկոտրուկների և խաչբառերի լուծում։
- Հնարավոր այլ համատեղ նախագծերի քննարկում, պլանավորում։
Հոկտեմբերի 11
09:00` Առավաոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում,
09:20` մեկնարկ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:20` ժամանում Դիլիջանի, Մոնթե Մելքոնյանի անվան դպրոց , կրթական փոխանակումներ,
13:00` Գոշ գյուղ,ընդմիջում, քայլարշավ գյուղից Գոշի լիճ․ արշավի բարդությունը՝ հեշտ, 4 կմ։
17:00` այցելություն Գոշավանք, զարդանախշերի և խաչքարերի ուսումնասիրություն, Գոշավանքը՝ որպես դպրության կենտրոն։
19:00` ժամանում Իջևան, իրերի տեղավորում, ընթրիք։
21:00` հավաք նախագծային խմբով, օրվա քննարկում, հաջորդ օրվա անելիքների ճշգրտում, ինտելեկտուալ խաղեր,
22:30` քուն։
Հոկտեմբերի 12
08:00` վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան մարզանք
09:30` նախաճաշ
10:00` այցելություն Ճռվիզի վանք, քայլք Լուսահովիտ գյուղի մուտքից․ քայլքի երկարությունը՝ 3 կմ։ Գյուղական պատկերներ, միջավայր, նկարահանումներ։
13:00` այցելություն Մակարավանք։ Մակարավանքի բակում ընթերցումներ, տեսանյութերի համար նկարահանումներ,
15:00` ճաշ
16:00-17:00` քայլք Իջևանում, այցելություն Դենդրոպարկ, անցում Աղստև գետի կամուրջներով, զրույցներ իջևանցիների հետ, բարբառային պատումներ։
18:30` ընթրիք
19:00` երեկոյան քայլք Իջևանում, քանդակների պուրակ,
20:00` երեկոյան քննարկում, թեյըմպում, քննարկում ենք ։
22: 30` քուն։
Հոկտեմբերի 13
08:00` վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան մարզանք
09:00` նախաճաշ, իրերի հավաքում, տարածքի հանձնում
10:30` վերադարձ, կանգառ Հաղարծինում , աշնանային անտառով քայլք դեպի Թաքնված ջրվեժ, արշավի երկարությունը՝ 3 կմ, բարդությունը՝ հեշտ։
14:00` կանգառ Աղստև և Գետիկ գետերի միախառնման վայրում,
Մինչև 17:00` վերադարձ Երևան , Սուրբ Երրորդություն եկեղեցի։
Նախահաշիվ՝
- Տրանսպորտ՝ 120. 000 դրամ / մի մասը կրթահամալիրի աջակցությամբ/
- Սնունդ՝ 5.000
- Հյուրատուն ՝ 6.000/ մեկ գիշերը՝ 3000 դրամ/
- Մեկ սովորողը վճարում է 16.000 դրամ ։
- Քայլքի համար հարմար, չկաշկանդող հագուստ, ամուր կոշիկներ, թեթև ուսապարկ
- Ճանապարհի համար բրդուճներ, ջուր
- Տաք հագուստ
- Գլխարկ, ձեռնոց
- Փոխնորդ հագուստ, կոշիկներ
- Հիգիենայի պարագաներ, սրբիչ, հողաթափեր
- Աղբի տոպրակ, ձեռնոցներ։
Ակնկալվող արդյունք՝
- Սովորողների տպավորությունների ներկայացում բլոգներում, հաշվետու պատումների փաթեթի հրապարակում,
- Աշնանային ընթերցումներ․ ընթերցանության փաթեթի հրապարակում,
- Տավուշի գողտրիկ անկյունները․ տեղեկատվական տեսանյութերի շարքի պատրաստում, հրապարակում։
Մասնակիցներ՝
- Մանուկյան Հայկ, 8-րդ դասարան,
- Միքայել Ֆարոխզադ, 8-րդ դասարան,
- Տիգրան Խաչատրյան, 8-րդ դասարան,
- Մանան Ղազարյան , 7-րդ դասարան,
- Անգելինա Գևորգյան, 7-րդ դասարան
- Մհեր Կարապետյան, 8-րդ դասարան
- Տիգրան Բարսեղյան, 8-րդ դասարան
- Ռոբերտ Խաչատրյան, 8-րդ դասարան
- Էդգար Ալեքսանյան, 8-րդ դասարան
- Ժասմին Պետրոսյան, 7-րդ դասարան
- Սեյրան Բաղդասարյան, 8-րդ դասարան
- Դավիթ Հովհաննիսյան, 8-րդ դասարան
- Մերի Իսկանդարյան, 7-րդ դասարան
- Մարինա Զաքարյան, 8-րդ դասարան
- Մարիամ Ներսիսյան, 8-րդ դասարան
- Գագիկ Գևորգյան, 8-րդ դասարան
- Լիլի Սիմոնյան, 7-րդ դասարան
- Լիլիթ Ջահանգիրյան, 7-րդ դասարան
- Էդվին Բալանյան, 7-րդ դասարն
Комментариев нет:
Отправить комментарий