вторник, 1 октября 2024 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա հայրենագիտական ճամփորդություն


Ժամանակահատված՝
հոկտեմբերի 11-13
Մասնակիցներ՝  Միջին դպրոցի տարատարիք սովորողներ, 
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան,

Ճամփորդության երթուղին՝
Մեկնում՝ Երևան-Սևան- Դիլիջան-Իջևան,  Վերադարձ՝ Իջևան-Հաղարծին-Սևան-Երևան։ 

Գիշերակացը՝ Մոշ հյուրատանը։ 
Տրանսպորտ՝ Sprinter  : 

Ճամփորդության նպատակը՝ 
  •  Հայրենաճանաչություն․ ճանաչենք Տավուշի պատմամշակութային վայրերը,
  • Քայլարշավների կազմակերպում, 
  • Կրթական փոխանակումներ
  • Տավուշի մասին, տավուշցիները, Տավուշի գողտրիկ անկյունները. ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կպատրաստվեն տեսանյութեր, 
  • Ընթերցումներ ․ աշնանային պոեզիա․ ընթերցումների փաթեթի պատրաստում,
  • Մարզական՝ քայլք, նախավարժանք, մարզական խաղեր։ 
Հայրենագիտական կանգառներ՝
  • Դիլիջան,
  • Գոշ գյուղ, Գոշի լիճ,
  • Գոշավանք, 
  • Իջևան, 
  • Լուսահովիտ գյուղ, Ծռվիզի վանք, 
  • Մակարավանք, 
  • Իջևանի Դենդրոպարկ, 
  • Աղստև գետի կամուրջներ․ անցում կամուրջներով, 
  • Հաղարծին, 
  • Թաքնված ջրվեժ,
  • Աղստև և Գետիկ գետերի միախառնման վայր։ 
Նախապատրաստական փուլ՝
  • Ուսումնասիրել ճամփորդության հայրենագիտական կանգառները, հետազոտական աշխատանք կատարել,
  • Հանդիպումների, կրթական փոխանակումների պայմանավորվածություններ,
  • Ընթերցանության նյութերի ընտրություն, պատրաստում, 
  • Նախորդ խմբերի այս ուղղությամբ արված ճամփորդությունների ամփոփումների ուսումնասիրություն, ծանոթություն:
Եղանակը՝ այստեղ։ 

 Կրթական փոխանակում՝
Համագործակցություն Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի հետ,  որը ներառում է՝
  • Շրջայց դպրոցում, ծանոթություն դպրոցին, 
  • Հեղինակային կրթական ծրագրի աշնանային հավաքի ներկայացում, 
  • Հանդիպում  սովորողների հետ , ,,Պատուհան,, ամսագրի ներկայացում, միասնական ինտելեկտուալ խաղեր՝ լեզվական գլուխկոտրուկների և խաչբառերի լուծում։ 
  • Հնարավոր այլ համատեղ նախագծերի քննարկում, պլանավորում։ 

Հոկտեմբերի 11
09:00` Առավաոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում,
09:20`  մեկնարկ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:20` ժամանում Դիլիջանի, Մոնթե Մելքոնյանի անվան դպրոց , կրթական փոխանակումներ, 
13:00` Գոշ գյուղ,ընդմիջում,  քայլարշավ գյուղից Գոշի լիճ․ արշավի բարդությունը՝ հեշտ, 4 կմ։ 
17:00` այցելություն  Գոշավանք, զարդանախշերի և խաչքարերի ուսումնասիրություն, Գոշավանքը՝ որպես դպրության կենտրոն։ 
19:00` ժամանում Իջևան, իրերի տեղավորում, ընթրիք։ 
21:00` հավաք նախագծային խմբով, օրվա քննարկում, հաջորդ օրվա անելիքների ճշգրտում, ինտելեկտուալ խաղեր,
22:30` քուն։ 

Հոկտեմբերի 12
08:00` վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան մարզանք
09:30` նախաճաշ
10:00` այցելություն Ճռվիզի վանք, քայլք Լուսահովիտ գյուղի մուտքից․ քայլքի երկարությունը՝ 3 կմ։ Գյուղական պատկերներ, միջավայր, նկարահանումներ։ 
13:00` այցելություն Մակարավանք։ Մակարավանքի բակում ընթերցումներ, տեսանյութերի համար նկարահանումներ, 
15:00` ճաշ
16:00-17:00` քայլք Իջևանում, այցելություն Դենդրոպարկ, անցում Աղստև գետի կամուրջներով, զրույցներ իջևանցիների հետ,  բարբառային պատումներ։ 
18:30` ընթրիք
19:00` երեկոյան քայլք Իջևանում, քանդակների պուրակ, 
20:00` երեկոյան քննարկում, թեյըմպում, քննարկում ենք  ։ 
22: 30` քուն։ 

Հոկտեմբերի 13
08:00` վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան մարզանք
09:00`  նախաճաշ, իրերի հավաքում, տարածքի հանձնում 
10:30`  վերադարձ, կանգառ Հաղարծինում , աշնանային անտառով քայլք դեպի Թաքնված ջրվեժ, արշավի երկարությունը՝ 3 կմ, բարդությունը՝ հեշտ։ 
14:00` կանգառ Աղստև և Գետիկ գետերի միախառնման վայրում, 
Մինչև 17:00`  վերադարձ Երևան , Սուրբ Երրորդություն եկեղեցի։ 

 Նախահաշիվ՝

  • Տրանսպորտ՝ 120. 000 դրամ / մի մասը կրթահամալիրի աջակցությամբ/
  • Սնունդ՝  5.000
  • Հյուրատուն ՝ 6.000/ մեկ գիշերը՝ 3000 դրամ/
  • Մեկ սովորողը վճարում է 16.000 դրամ  ։
Անհրաժեշտ իրեր՝ 
  • Քայլքի համար հարմար,  չկաշկանդող հագուստ, ամուր կոշիկներ, թեթև ուսապարկ
  • Ճանապարհի համար բրդուճներ, ջուր
  • Տաք հագուստ
  • Գլխարկ, ձեռնոց
  • Փոխնորդ հագուստ, կոշիկներ
  • Հիգիենայի պարագաներ, սրբիչ, հողաթափեր
  • Աղբի տոպրակ, ձեռնոցներ։ 

Ակնկալվող արդյունք՝
  • Սովորողների տպավորությունների ներկայացում բլոգներում, հաշվետու պատումների փաթեթի հրապարակում, 
  • Աշնանային ընթերցումներ․ ընթերցանության փաթեթի հրապարակում, 
  • Տավուշի գողտրիկ անկյունները․ տեղեկատվական տեսանյութերի շարքի պատրաստում, հրապարակում։ 

Մասնակիցներ՝
  1. Մանուկյան Հայկ, 8-րդ դասարան,
  2. Միքայել Ֆարոխզադ, 8-րդ դասարան,
  3. Տիգրան Խաչատրյան, 8-րդ դասարան,
  4. Մանան Ղազարյան , 7-րդ դասարան, 
  5. Անգելինա Գևորգյան, 7-րդ դասարան
  6. Մհեր Կարապետյան, 8-րդ դասարան
  7. Տիգրան Բարսեղյան, 8-րդ դասարան
  8. Ռոբերտ Խաչատրյան, 8-րդ դասարան
  9. Էդգար Ալեքսանյան, 8-րդ դասարան
  10. Ժասմին Պետրոսյան, 7-րդ դասարան
  11. Սեյրան Բաղդասարյան, 8-րդ դասարան
  12. Դավիթ Հովհաննիսյան, 8-րդ դասարան
  13. Մերի Իսկանդարյան, 7-րդ դասարան
  14. Մարինա Զաքարյան, 8-րդ դասարան
  15. Մարիամ Ներսիսյան, 8-րդ դասարան
  16. Գագիկ Գևորգյան, 8-րդ դասարան
  17. Լիլի Սիմոնյան, 7-րդ դասարան
  18. Լիլիթ Ջահանգիրյան, 7-րդ դասարան
  19. Էդվին Բալանյան, 7-րդ դասարն

Комментариев нет:

Отправить комментарий