2018-2019 ուս. տարի

Էջեր

среда, 30 апреля 2025 г.

Ապրիլ ամսվա հաշվետվություն


Ուսումնական նախագծեր՝
  • Բաց դաս ,,Կարդում ենք Սահյան,,․ հյուրեր՝ ստամբուլահայ համայնք,
  • ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածների և թարգմանությունների խմբագրում,
  • ,,Դպիր,, հավելվածի համար հետազոտական աշխատանքների խմբագրում, հրապարակում։ 

Եռօրյա ճամբար Արատեսում․ հաշվետվություն


Ապրիլի 24-26-ին Միջին դպրոցի տարատարիք սովորողների հետ եռօրյա ճամբար ունեցանք Արատեսում, որի ծրագրում ուրվագծված կետերն էին՝
  • հայրենագիտությունը, 
  • արատեսյան գարնանային աշխատանքները, 
  • սովորողի ինքնուրույնությունը և իքնասպասարկումը։ 

воскресенье, 20 апреля 2025 г.

Ուրբաթ-համերգի նախապատրաստական աշխատանք

Ուրբաթ-համերգի ժամանակ երգվող երգերի բառերի ընթերցում, մեկանաբանում, ուսուցում։ 

Երևանը և գարունը իմ սրտում

Խոսք: Ե Մանարյան; Ժ Դուվալյան

Երաժշտություն: Կոնստանտին Օրբելյան

Զարթնում է Երևանը
Գարնան անուշ շնչով,
Զարթնում է և իմ սիրտը
Սիրո հուշի կանչով։
Մեր պարտեզի վարդն առաջին
Ահա, քաղել, բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա, ինչպե՞ս
Վարդը քաղեմ քո այտերից։

среда, 16 апреля 2025 г.

Սահյան. բանաստեղծություններ բնության մասին

ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, -
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

понедельник, 14 апреля 2025 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունք․ ծրագիր


Ապրիլի 21, երկուշաբթի 

Վարում են՝  Լինա Բաբայան, Լյուսի Բաբայան
  • Օրվա խորհուրդը, հայտարարություններ, 
  • Անհատական կատարում՝ Էլինա Հովսեփյան, Նատալի Ղալեչյան, շվի
  • Կարդում ենք Սահյան՝  Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
  • Միասնական երգ՝ Երևան բաղ եմ արել 
  • Անհատական կատարում՝  Ստեփան Ամիրխանյան, դաշնամուր, էտյուդ
  • Միասնական պար՝ Արզումանի

среда, 9 апреля 2025 г.

Այցելություն Հայաստանի պատմության թանգարան

Երևանի Հայաստանի պատմության թանգարանում բացվել է ,,Անահիտից Մարիամ,, խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որի շրջանակներում Լոնդոնի թանգարանից բերվել և ցուցադրվում է մայրության և պտղաբերության աստվածուհի Անահիտի արձանը՝ կիսանդրին և ձեռքը։ 
Այս ժամանակավոր ցուցադրությունը հնարավորություն է ուսումնասիրել ներկայացված ժամանակաշրջանը, արվեստի տարատեսակ նմուշներ, դրանց յուրահատկությունը, ձևավորման ընթացքը։ 
Երկար սպասված հանդիպումը կայացավ, թվում էր զգացումները բուռն են լինել։ Առաջին հերթին ծանոթացանք Անահիտի հետ, դիտեցինք և լսեցինք մեր ժպտերես էքսկուրսավարին։ Մթնոլորոտը շատ ջերմ էր ու հաճելի, թույլ տվեցին ազատ շրջել, նկարահանել; Էքսկուրսավարը մանրամասն պատմեց կիսանդրու՝ թանգարանում հայտնվելու պատմությունը, մյուս ցուցանմուշների նշանակությունը, պատասխանեց տրվող հարցերին։ 
Ժամանակավոր ցուցադրությունը դիտելուց հետո շրջեցինք նաև մյուս սրահներում և դիտեցինք հին և միջին շրջանների պատմական նմուշները։ 
Օրվա մասին պատմում են մասնակիցները՝


воскресенье, 6 апреля 2025 г.

Փիսոները

Ես միշտ ասում էի,
որ մեր  հին մարագը պիտի քանդվի,
նախ քանի որ
տանիքն ու առաստաղը փտած են,
կողքի է ծռված խղճուկ,
և ձմռան ձյունը տարեցտարի ավելի  է նրան խեղճացնում՝
անվերջ վերցնում է իր վրա ու սպասում՝
այս ձմեռը կհանի՞, թե՞ ոչ․․․

вторник, 1 апреля 2025 г.

Գարնանային Արատես․ եռօրյա ճամբար


Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ ապրիլի 24-26
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ ապրիլի 24-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝ ապրիլի 26-ին, մինչև 17:00, Մայր դպրոց։ 

Երթուղի 
Մեկնում՝  Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես։
Վերադարձ՝ Արատես-Եղեգիս-Շատին-Երևան

Տնակներ՝  Սիրո տնակ, Պանդոկ

Նպատակը՝
  • Ուսումնահայրենագիտական ․ ճանաչել և ուսումնասիրել Վայոց ձորի մարզը՝ իր գողտրիկ անկյուններով, 
  • բնապահպանական․ Արատեսի դպրական կենտրոնի տարածքի խնամք, գարնանային աշխատանքներ