понедельник, 14 апреля 2025 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունք․ ծրագիր


Ապրիլի 21, երկուշաբթի 

Վարում են՝  Լինա Բաբայան, Լյուսի Բաբայան
  • Օրվա խորհուրդը, հայտարարություններ, 
  • Անհատական կատարում՝ Էլինա Հովսեփյան, Նատալի Ղալեչյան, շվի
  • Կարդում ենք Սահյան՝  Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
  • Միասնական երգ՝ Երևան բաղ եմ արել 
  • Անհատական կատարում՝  Ստեփան Ամիրխանյան, դաշնամուր, էտյուդ
  • Միասնական պար՝ Արզումանի

Ապրիլի 22, երեքշաբթի

Վարում են՝ Անի Մանոսյան, Հասմիկ Մանվելյան

  • Օրվա խորհուրդը, հայտարարություններ,  ծննդյան շնորհավորանք
  • Անհատական կատարում՝ Փիրումյան Արփի, ֆլեյտա
  • Կարդում ենք Սահյան՝ Մայրամուտ
  • Միասնական երգ՝ Էս առուն
  • Անհատական կատարում՝ Ավետ Սարդարյան, շվի
  • Պարերգ՝ Սևա չոբանի շունը
  • Միասնական ընթերցում՝ Ամպի գլխին նստած բարձունք
  • Միասնական պար ՝  Քերծի
Ապրիլի 25, ուրբաթ
Պարատուն
  • Իշխանաց պար,
  • Շատրվանի շուրջպար,
  • 12 ոտք
  • Փափուռի 


Ընթերցանություն՝
Կարդում ենք Սահյան

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։


Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:


Ամպի գլխին նստած բարձունք—
Ամպից բուսած հսկա մի սունկ,
Հսկա մի սունկ սիփ-սպիտակ։
Ամպի փեշից կախված կածան—
Կանաչ-կարմիր մի ծիածան
Ծայրը ծալած քարերի տակ։
Լողում է այս հրաշքն անվերջ
Իմ բախտավոր աչքերի մեջ...
Իմ աչքերին աչքով չտաք:


Երգեր

Երևան բաղ եմ արել 

1. Երևան բաղ եմ արել, 

Ա՛յ արև, արև աղբերըս, 

Հոգիս մատաղ եմ արել, 

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս: 

 

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր, 

Արի՛, իմ խորոտ աղբեր: 

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր, 

Արի՛, իմ խորոտ աղբեր: 

 

2. Էլի բարեկամի մոտ, 

Ա՛յ արև, արև աղբերըս, 

Լացըս ծիծաղ եմ արել, 

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս: 

 

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր, 

Արի՛, իմ խորոտ աղբեր: 

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր, 

Արի՛, իմ խորոտ աղբեր: 

 

3. Աղբեր, քո բոյին մեռնեմ, 

Ա՛յ արև, արև աղբերըս, 

Երեսիդ շողին մեռնեմ, 

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս: 

 

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր, 

Արի՛, իմ խորոտ աղբեր: 

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր, 

Արի՛, իմ խորոտ աղբեր:


Էս առուն

Էս առուն ջուր է գալի, 

Մի տեսեք- ո՞ւր է գալի, 

Գալիս է, գալիս է, 

Սեյր անե: 

 

Քենին մահանա արել, 

Իր յարին հյուր է գալի. 

Գալիս է, գալիս է 

Սեյր անե: 

 

Վարդ եմ քաղել մաղերով, 

Վեր եմ դըրել շաղերով. 

Գալիս է, գալիս է 

Սեյր անե: 

 

Արի, իմ սիրեկան յար, 

Առաջ գամ քեզ տաղերով: 

Գալիս է, գալիս է 

Սեյր անե:

 


Комментариев нет:

Отправить комментарий