7-րդ դասարան․ Հայոց լեզու

18-22.12.2023

1. Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն։ Պատումի տեսքով ներկայացրե՛ք ՝

  • Ձեր ձեռբերումները, հաջողությունները, դժվարությունները, 
  • Հաջողված նախագծերը, ինչո՞ւ եք համարում հաջողված,
  • Ձեր գրած ամենագեղեցիկ շարադրությունը, 
  • Չորս ամսվա ընթացքում կարդացած ամենահետաքրքիր գիրքը, ստեղծագործությունը, 
  • Ի՞նչ սովորեցի, ինչն եմ կարևորում ,
  • Ձեր առաջարկները երրորդ ուսումնական շրջանի համար,
  • Այլ։ 
2. Անհատական նախագծերի հաշվետվություն։ Ամփոփել և ներկայացնել չորս ամսվա արդյունքները՝ հղումներով։ 

3. Դեկտեմբեր ամսվա ինքնագնահատում։  


5. Աշխատել անհատական նախագծերով՝
Առաջարկվող ուղղություններ՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Բարբառային ընթերցումներ,
  • Գրաբարյան ընթերցումներ 
  • Այլ, առաջարկեք․․․

15.12 .2023

Աշխատել անհատական նախագծերով 

13.12.2023

Աշխատանք դասարանում

1. Պատրաստվում ենք ուբաթ - 

2. Գոյական -ամփոփում

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գրել շարադրություն՝ 

  • Տարեմուտի խոհեր, 
  • Ամփոփելով 2023-ը ։

11.12.2023

Աշխատանք դասարանում

1. Պատրաստվում ենք ուբաթ -համերգին

2. Գոյական -ամփոփում

 Լրացուցիչ աշխատանք (տանը)
1.Գրի՛ր տրված բառերի ձևաբանական հատկանիշները՝ տուն, քրոջով, պայուսակում, այգուց։ 
2. Գրի՛ր տրված բառերի հոլովումները՝ ընկեր, քույր, մարդ, այգի, գինի, երեխա, սեղան, քաղաք, հայր, սեր, անկյուն, օր, աշխարհ, գարուն։ 

08.12.2023

Աշխատանք դասարանում

Աշխատել անհատական նախագծերով։ 
Առաջարկվող ուղղություններ՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Բարբառային ընթերցումներ,
  • Գրաբարյան ընթերցումներ 
  • Այլ, առաջարկեք․․․
 Լրացուցիչ աշխատանք (տանը)

Հոլովել դուռ, եղբայր, գարուն, քաղաք, սեղան , աշակերտ բառերը։ 

05.12.2023

Աշխատանք դասարանում

1. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

 

Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)

Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)

Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակները) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)

Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր կան: (հյութը)

2. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

3. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: ԲՓողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

4. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդներ-տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:

Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):


 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:


Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

 

Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`

 անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:

Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):

2. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբն:  

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակինՆավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:

Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:

Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:

Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:

Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:

Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

3. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

 

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնելշատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:

Կարդա՛ 

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ հոդն են ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:

04.12.2023

Աշխատանք դասարանում

1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

 

...(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանող), որը սիրալիր ... (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուներ) ձեռքերը: Այդ … (ձև) 8643-րդ … (հաճախորդ) … (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

 

-Ուռա´: Ռուզվելտի ... (ռեկորդ) գերազանցեցի:

 

Հավանաբար…(քչեր) է հայտնի, որ 1907...(թվական) Սպիտակ…(տուն) մի...(ընդունելություն) ժամանակ…(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513...(մարդ) ձեռք:

2. Կազմի՛ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով 

գոյականներով:

Դավաճանել ո՞ւմինչի՞ն:

Ուրանալ ո՞ւմի՞նչ(ը):

3. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

ԱԲացատրելներկելկարոտելմոռանալ:

ԲՏատինընտանիքինհորըդասըսխալըմարդկանցզանցանքըընտանիքը:

4. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

 

Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում) Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):

Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)

Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. . Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

 

Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք... (ջրեր)՝…(ալիք) կապտականաչավուն…(լուսարձակում)...(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ...(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ...(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)...(արտադրություն):

2. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Փարվել, գրկել, բռնել:

Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

3. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:

Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:



01.12.2023

Աշխատանք դասարանում

Աշխատել անհատական նախագծերով։ 
Առաջարկվող ուղղություններ՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներ, հեքիաթներ
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Բարբառային ընթերցումներ,
  • Գրաբարյան ընթերցումներ 
  • Այլ, առաջարկեք․․․

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացնել  նոյեմբեր ամսվա ինքնագնահատումը։ 


29.11.2023

Աշխատանք դասարանում 

Գոյականի հոլովումը

1. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինք(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

                Ուղղական-

                Տրական-

                Բացառական-

                Գործիական-

                Ներգոյական-

2.Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´րԻ՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Կազմի´ր բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Ընկնել ո՞ւր:

Հանդիպել որտե՞ղ:

2. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

 

Տիրապետել ինչի՞(ն):

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):

Դավանել ինչի՞ն:

3. Կազմի´ր բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:

Տուն, երկիր, միտք, կարծիք:

Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:

Անրադառնալ ինչի՞ն


27.11.2023

Աշխատանք դասարանում 

1. Փակագծում  տրված բառերն  ու դերանունները գրի´ր  համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը  բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն  (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):


Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:

2. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:

Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդներ, բանակներ, դասարաններ,երամներ:

3. Կարդա՛ 

Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր  վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը  բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:

Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

4. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

3. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:

Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին 

24.11.2023

Աշխատանք դասարանում 

Աշխատել անհատական նախագծերով։ 
Առաջարկվող ուղղություններ՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Կարդում ենք Սարոյան․ առակների ձայնագրություն կամ տեսանյութերի պատրաստում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Այլ, առաջարկեք․․․

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած և՛ դասարանական , և՛ տնային աշխատանքները։ 

22.11.2023

Աշխատանք դասարանում 


1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ`

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

 

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահ) ու….(հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են: Հաջորդը...( մատուցող) ու ... բուժքույր են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան),...(հետախույզ) ու  (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար):

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

 

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլորէլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլորհետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որարյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատողհետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվողայդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

4. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:

 

Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:

Լրացուցիչ աշխատանք (տանը)


1. Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:

Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:

Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:

2.Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի  միտքը փոխվեց:

Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նա բերանը մի քանի անգամ բացուխուփ է անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նա ձայներ է ուղարկում մութ տարածության մեջ ու սպասում արձագանքին: Դրա միջոցով նա իմանում է, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորության վրա են գտնվում ու կարողանում է տարածության մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկը մթության մեջ ամեն ինչ զգում է, բացի բրդոտ կենդանուց: Նա կարող է փոքրիկ մոծակի գոյությունը զգալ, բայց մի մեծ ոչխարը չնկատել: Դա նրանից է, որ բուրդը և բրդոտ կտորը կլանում են անլսելի ձայնը և թույլ չեն տալիս, որ դրա արձագանքը հասնի չղջիկին:

Բ. 18-րդ դարում Անգլիայում ապրել է մի դարբին: Նա ցնցոտի է հագել և որպես թափառական երաժիշտ՝ ջութակը ձեռքին շրջել է Եվրոպայում, որպեսզի պարզի բարձրորակ պողպատ արտադրելու գաղտնիքը: Նվագելով պանդոկում ու դղյակում՝ նա լսել ու հավաքել է բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրա հետագա հաջողության համար: Հետագայում եվրոպացի դարբինը վարձու մարդասպան էր ուղարկում Անգլիա՝ գաղտնիքը առևանգողին սպանելու, բայց նա ճարպկորեն շրջանցում էր վտանգը և օրեցօր հարստանում:

3.Փակագծում  տրված բառերը  դի´ր  պահանջվող  թվով:

 

Սպիտակ...ը (արագիլ) …ում  (աշխարհ) շատ տարածված…  (թռչուն ) է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքիում (շրջան):  Չվող (թռչուն) են՝և (կտուց) ու …(ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում ենով(զույգ) ուով  (գաղութ):  …ը (բույն) տեղադրում ենի (շենք)…ին (տանիք),մետաղյա կամ բետոնե բարձրին (սյուն) և նման այլում (տեղ): …(մարդ) սիրում են նրանցի (թռիչք) …ը (հանգստություն),…ի (թևու խոր …(թափահարում):

4. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր  բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին), աշակերտների ամբողջություն, զինվորներ ամբողջություն, շատ դեղեր, ծնողներն ու զավակները միասին, ուսանողների ամբողջություն: 

20.11.2023

Աշխատանք դասարանում 

1. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ...(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի...(արագ), և ժամանակը երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի...(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմաինչի՞, քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) համար:

3. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

 

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

                                                    Թումանյան          

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

2. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:

ԴԱստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

3.. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

 

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:


17.11.2023

Աշխատանք դասարանում 

Աշխատել անհատական նախագծերով։ 
Առաջարկվող ուղղություններ՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Կարդում ենք Սարոյան․ առակների ձայնագրություն կամ տեսանյութերի պատրաստում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Այլ, առաջարկեք․․․

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած , չկատարած աշխատանքները։ 

2. Համեմատի՛ր Ա և Բ խմբի բառերը: Ո՞ր խմբում են առանձին բառեր  գրված, որո՛ւմ  բառաձևեր (փոխված բառեր):

 

Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:

     Գյուղացի, գյուղական, գյուղակ:

     Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:

Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:

      Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով,գյուղին և այլն:

      Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:

2. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած … (լռել) չկա:

Աղմուկը կարող է … (հիշել) ... (կոչել) պատճառ դառնալ:

… (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն ... (խոսել):

Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ:

... (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:


15.11.2023

Աշխատանք դասարանում 

1. . Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Ալպինիզմ մարզաձևն իր անունն ստացել է եվրոպական հայտնի լեռնազանգվածից: 1786 թվականին շվեյցարացի երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձր գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռնային այդ սպորտի ծննդյան տարին:

Ճապոնացի լեռնագնաց Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները հաղթահարում է մենակ՝ անընկեր:

Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներին, զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին, որոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:

2. Կարդա՛ 

Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն են: Բառեր կազմվում են հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներից:

Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ՝ տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն, նրանց բաղադրիչների մեջ այլ բառ չի կարող մտնել: Նրանք հենց դրանով են տարբերվում հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին բառային շեշտեր ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:

Խոսքում բաղադրյալ բառերը կարող են փոխարինվել հոմանիշ բառակապակցություններով և հակառակը: Դա հարստացնում ու ոճավորում է խոսքը:

Բառի դերը

Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառընտրությունը (բառի ընտրությունը):

 Բարդ բառեր

Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ` տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն: Նրանք տարբերվում են հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին շեշտ ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:

3.Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես, հետ, առանց, վրա, համար:

4. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:

Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ  երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ  դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:

 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:

2. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:

Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:

3. Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:

 

Փական, գառան, ձկանլեռնային, արքային, ուսումպայուսակումկարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:

12.11.2023

Աշխատանք դասարանում 

Անհատական նախագծերի ներկայացում։ 

Մայրենիի ֆլեշմոբ։ - Առաջադրանքների քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գրել շարադրություն ՝ ընտրելով թեմաներից մեկը՝

  • Ես սեբաստացի եմ, 
  • Ես և իմ դպրոցը, 
  • Ինչն եմ կարևորում ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, 
  • Իմ սիրելի անկյունը կրթահամալիրում, 
  • Ես սովորում եմ Միջին դպրոցում, 
  • Իմ  սեբաստացիական առօրյայից,
  • Այլ ։ 

10.11.2023

Աշխատանք դասարանում 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Աշխատել անհատական նախագծերով։ 
Առաջարկվող ուղղություններ՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Կարդում ենք Սարոյան․ առակների ձայնագրություն կամ տեսանյութերի պատրաստում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Այլ, առաջարկեք․․․

08.11.2023

Աշխատանք դասարանում 

1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:


Քերել, գրել, կապել, քամել,  բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

2. Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ, իրեն հավանող, իր կյանքի պատմությունը, ինքն իրեն կրթել, իրեն ժխտել, իրեն սիրելը, իրեն կառավարելը:

4. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբումվերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ(գիտ), գետ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից:

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս պետք է հեռու գնալ կաղնուց:

Կանաչով պատելը փրկում է քաղաքում բնակվողներին. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտի նյութից գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

2.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

3. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց, իշխանազուն, արյունարբու, արքայանիստ, դյուրաբեկ, գավաթակից, դրկից:

 

06. 11. 2023

Աշխատանք դասարանում 

Անհատական նախագծերի ներկայացում։ 

Մխիթար Սեբաստացի-հարցարան։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բաղադրյալ բառերը համեմատի՛ր և գրի՛ր նմանություններն ու տարբերությունները:


Ա.Դռդռալ, ճռճռալ, կռկռալ, մռմռալ, հռհռալ:
Բ. Թրթռալ, բարբառել, գրգռել, մրմռալ, սարսռալ:

2. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

4. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները:

Դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ թողնել


03.11.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:

2.
Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:
բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:

3.
Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, ջրաման, գետաբերան:

4.
Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատն ի՞նչ փոփոխության է ենթարկվում):
Օրինակ`
սառ- սարսռոտ, սարսռալ, սարսռազդու:
Թիռ, բառ, գիռ, մուռ:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Աշխատել անհատական նախագծով։ 

01.11.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:


Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք:
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ:

2. . Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ`
զովաշունչ - շնչասպառ

Մեղմահունչ, ուղղաձիգ, դեղաբույս, աղեկտուր, տանտեր:

3. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ`
գուժկանչարագույժ:
Գթառատ, թունաբեր, մտամոլոր, կրթասեր, գնդակոծել:

4. Տրված նախադասությունը լրացրո՛ւ:

Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել...(օրինակ՝ անգլուխ, զարտուղի) ... (օրինակ՝ գլխարկ, ուղեկից):

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրել վերնագրերից մեկը և գրել շարադրություն`

  • Նյութական և հոգևոր արժեքներ,
  • Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք,
  • Իմ տունն իմ ամրոցն է,
  • Հեքիաթ բարության մասին, 
  • Ես եմ,
  • Այլ, առաջարկե՛ք  ձեր վերնագիրը։ 

30.10.2023

Աշխատանք դասարանում 

1. Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:

Օրինակ`
Մարդը որ բարի ու ներողամիտ լինի, ավելի քիչ հիվանդ կլինի:-
Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:
Անտառը ոչ մեկի թշնամին չէ:
Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:
Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:
Զարմանալի նյութ է ապակին։ 
Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:
Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել։ 
2.  . Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:
 
Ի՞նչ է մտածում բանական մարդը:
Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:
 
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

 3. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Ոսկեշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, գաղտագողի:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:

Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:
Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մասը` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն

2. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:


Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:
3. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:
Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ, զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

20.10.2023

Աշխատանք դասարանում 

Աշխատել անհատական նախագծերով՝ 

Առաջարկվող ուղղություններ՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Կարդում ենք Սարոյան․ առակների ձայնագրություն կամ տեսանյութերի պատրաստում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Այլ, առաջարկեք․․․

Լրացուցիչ աշխատանք (տանը)

18.10.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Տրված դարձվածքները բացատրի՛ր՝

Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, ձեռք բերել, աչքից ընկնել, լույս տեսնել, հացը ցամաք ուտել:

2. Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:
Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց.
-
Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

3. .Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:

Օրինակ`
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:

Ա. Ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, գիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ:
Բ. Մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմկարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ:
Գ. Բառարանային, անմտություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ, (ապաշնորհ գրող), գրականություն:

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:

Ա. Ծաղիկ, ուղի, լույս, բույր, պատ...:
Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն...:
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի...:

2. . Տրված նախադասությունները լրացրո՛ւ:

Բառերն ըստ կազմության լինում են... և բաղադրյալ:
Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են...ներն ու ...ները:
Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը...են:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը... են:
Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք...:

3.  Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:

ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:

բ) Մուտ, անք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:


16.10.2023

Աշխատանք դասարանում 

Հայոց լեզվի ֆլեշմոբի վերաբերյալ հարցերի քննարկում։ 

Գրաբարյան օրեր

Զրուցեն զսմանէ եւ պառաւունքեթէ արգելեալ կայ յայրի միումկապեալ երկաթի շղթայիւքեւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսնջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհիայլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանանասենկապանքն:
Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնացզհետ երթալով առասպելինյաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալնզի զօրասցինասենշղթայքն ՛
Արտաւազդայ:

Կարդա այսպես.
կայ - կա
շղթայիւք - շղթայյուք
ջանայ - ջանա
միաշաբթւոջ - միաշաբթվոջ
Արտաւազդայ - Արտավազդա

Բառարան
Զրուցեն - զրուցում ենպատմում են
զսմանէ –սրանիցսրա մասին
եթէ - այստեղթե
արգելեալ կայ - այստեղփակված էբանտարկված է
յայրի միում - մի այրում(այր - քարանձավ)
կապեալ –կապված
շղթայիւք - շղթաներով
հանապազ –միշտ
զշղթայսն - շղթաները
ջանայ - ջանում է
առնել վախճան աշխարհի - աշխարհի վերջը տալաշխարհը վերացնել
այլ – այստեղբայց
ի ձայնէ կռանահարութեան դարբնաց - դարբինների կռանահարության ձայնից
զօրանան - զօրանում ենամրանում են
ասեն - ասում են
վասն որոյ - որի պատճառով
առ մերով իսկ ժամանակաւ - մեր ժամանակներում իսկմեր
 ժամանակներում էլ
բազումք ի դարբնաց - դարբիններից շատերը
զհետ երթալով առասպելին - հետևելով առասպելին
յաւուր միաշաբթւոջ - կիրակի օրը
երիցս կամ չորիցս - երեք կամ չորս անգամ
բախեն - այստեղխփում են
զի - որորպեսզի
զօրասցին - այստեղամրանան

Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞րբառավերջում ինչպես է կարդացվում այ - ը:
Ճիշտ կարդա այս բառերը.
ազսմանէզշղթայսնզհետզսալն,
բարգելեալկապեալկռանահարութեան,
գյայրիյաւուր,
դորոյ
Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:
պառաւունք կապանքնշղթայքնզսալն:
Գրավոր փոխադրիր հատվածըԱվելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության 
նկատմամբ:
Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գործնական քերականություն

1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:
Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը:

2. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Օրինակ`

Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:
Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:
Սրի, աղի, որդի, գնում է:
3. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Դող, զատիկ, համար, բազուկ:
4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:



13.10.2023

Աշխատանք դասարանում 

Հայոց լեզվի ֆլեշմոբ։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Աշխատել անհատական նախագծով, պատրաստի աշխատանքն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am հասցեին։ 

Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած աշխատանքները։ 

11.10.2023

Աշխատանք դասարանում 

Գրաբարյան օրեր

Զրուցեն զսմանէ եւ պառաւունքեթէ արգելեալ կայ յայրի միումկապեալ երկաթի շղթայիւքեւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսնջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհիայլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանանասենկապանքն:
Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնացզհետ երթալով առասպելինյաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալնզի զօրասցինասենշղթայքն ՛
Արտաւազդայ:

Կարդա այսպես.
կայ - կա
շղթայիւք - շղթայյուք
ջանայ - ջանա
միաշաբթւոջ - միաշաբթվոջ
Արտաւազդայ - Արտավազդա

Բառարան
Զրուցեն - զրուցում ենպատմում են
զսմանէ –սրանիցսրա մասին
եթէ - այստեղթե
արգելեալ կայ - այստեղփակված էբանտարկված է
յայրի միում - մի այրում(այր - քարանձավ)
կապեալ –կապված
շղթայիւք - շղթաներով
հանապազ –միշտ
զշղթայսն - շղթաները
ջանայ - ջանում է
առնել վախճան աշխարհի - աշխարհի վերջը տալաշխարհը վերացնել
այլ – այստեղբայց
ի ձայնէ կռանահարութեան դարբնաց - դարբինների կռանահարության ձայնից
զօրանան - զօրանում ենամրանում են
ասեն - ասում են
վասն որոյ - որի պատճառով
առ մերով իսկ ժամանակաւ - մեր ժամանակներում իսկմեր
 ժամանակներում էլ
բազումք ի դարբնաց - դարբիններից շատերը
զհետ երթալով առասպելին - հետևելով առասպելին
յաւուր միաշաբթւոջ - կիրակի օրը
երիցս կամ չորիցս - երեք կամ չորս անգամ
բախեն - այստեղխփում են
զի - որորպեսզի
զօրասցին - այստեղամրանան

Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞րբառավերջում ինչպես է կարդացվում այ - ը:
Ճիշտ կարդա այս բառերը.
ազսմանէզշղթայսնզհետզսալն,
բարգելեալկապեալկռանահարութեան,
գյայրիյաւուր,
դորոյ
Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:
պառաւունք կապանքնշղթայքնզսալն:
Գրավոր փոխադրիր հատվածըԱվելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության 
նկատմամբ:
Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Մասնակցել Մայրենիի ֆլեշմոբին։ 

09.10.2023

Աշխատանք դասարանում 

Գրաբարյան օրեր

1. Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզհայցեցէ´ք՝ եւ գտջիք
բախեցէք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնուեւ որ հայցէ
գտանէեւ որ բախէբացցի նմա։   
                                                                                                                   

տացի               - տրվիկտրվիպիտի տրվիտրվելու է
հայցել              - խնդրելաղաչելաղերսելպահանջելկամենալփնտրելորոնել
զի                         - որովհետևքանի որթե
բացցի              - բացվիկբացվիպիտի բացվիբացվելու է
գտջիք               - գտնեքկգտնեքպիտի գտնեքգտնելու եք
առնու              - առնում էվերցնում է

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Աշխարհաբա՛ր դարձրու`
ախնդրէհայցէգտանէ բառերը
բբացցի նմա արտահայտությունը։
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

 

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:

Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են 

խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղըԲեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

2. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

 

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը….(մեղմ) անձրևի տակ ընկավ:…(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը …. (իջեցնել) գլխի վրա ու վազեց: …. (հաստատ) աշխարհում …. (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին) «անձրևանոցով» չէր …. (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքիկամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից … (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի … (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ … (կորչել) … (նույն) ժամանակներում …. (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-
Ավելի … (վատ) էր մինչև ոսկորներս …. (չորանալ),- … (ուրախություն) ասաց գողը, երբ նրան …. (բաց թողնել):

06.10.2023

Աշխատանք դասարանում 

Աշխատել անհատական նախագծերով։ 

Առաջարկվող ուղղություններ՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Կարդում ենք Սարոյան․ առակների ձայնագրություն կամ տեսանյութերի պատրաստում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Այլ, առաջարկեք․․․
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած առաջադրանքները։ 

04.10.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:

Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:
2. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով:

Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով...(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական ... (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա...(արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում ... (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ ...(տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում...(ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:
3. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը …:
Բարեկամ կորցնելը հեշտ է, ……:
Դուրսը քահանա, ….:
Գիտունին գերի եղիր, ……:
Գիտունի հետ քար քաշի, …..:
Իր աչքի գերանը չի տեսնում, ….:


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գրել շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը՝
  • Ես մաթեմատիկ եմ,
  • Մաթեմատիկան և ես,
  • 21-րդ դարը գիտական հայտնագործությունների դարն է,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտությունը ժամանակակից մարդու կյանքում, 
  • 21-րդ դարի մասնագիտությունը ծրագրավորումն է,
  • Մտքերս,
  • Իմ աշխարհը,
  • Ինձ երջանկացնում է, 
  • Այլ, առաջարկեք ձեր վերնագիրը։ 

02.10.2023

Աշխատանք դասարանում 

,,Գրաբարյան օրեր,, նախագիծ

Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայելկամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէկամ զմին 

մեծարիցէ եւ                զմիւսն արհամարհիցէ։                                           (Մատթէոս  Զ,  24)


ոք                          - մեկըինչ-որ մեկըմի մարդ
ոչ կարէ                     - չի կարող
երկուց տերանց  - երկու տիրոջ
զմին                        - մեկին
ատիցէ                       - ատիկատի,պիտի ատի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիրորը համապատասխանի տեքստին).
սիրիցէմեծարիցէարհամարհիցէզմիւսն։
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։

Կարդա՛ ,,Թարգմանչաց տոնի,, մասին։ Կարող ես տեղեկություններ փնտրել նաև այլ աղբյուրներում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ  ն և բառարանով ստուգի՛ր:

Ա.պաճույճ, ա.բարտակ, ա.փարատ, ա.բասիր, ա.բերան, ա.պրոպ, հա.մբերություն, հա.պատրաստից, ա.փառունակ, ա.պատեհ:

2.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վեր.ապես նրանք  հասան հռ.ակավոր Խաչաղ.յուրին: Առա.նորդը մագլցեց ժայռն ու անց.ի մոտից մի պարան կապեց, որպե.զի տղաները կառ.ելով բար.րանան քարանձավ: Քարանձավային լճակից թա.վող առվակի մեղմ խոխոջ.նն էր լսվում: Ջուրն այնքան թա.անցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  եր.ում էին: Արշավախմբի  .րոնումները ցն.ող  արունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միա.ն նախամարդու իրեր գտան, այլբազմաթիվ ստորգետն. անձավներ, լճեր ու գետեր:

3. Օդ և երես բազմիմաստ  բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառերը փոխաբերական իմաստով են գործածված, ընդգծի՛ր:



Սեպտեմբեր

29.09.2023

Աշխատանք դասարանում 

Անհատական նախագծերի ստեղծում 

Ինչպե՞ս կազմել նախագիծ․ նախագիծը պետք է ունենա՝

  • Վերնագիր
  • Ժամանակահատված
  • նպատակ
  • ընթացք․ ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչպե՞ս պետք է իրականացվի,
  • արդյունք․ ի՞նչ արդունք ենք ակնկալում։ 
Առաջարկվող ուղղություններ՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Կարդում ենք Սարոյան․ առակների ձայնագրություն կամ տեսանյութերի պատրաստում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Այլ, առաջարկեք․․․

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սեպտեմբեր ամսվա ինքնագնահատում։ Լրացնել՝ յուրաքանչյուր հարցի տակ դնելով համապատասխան հղումը։ 

27.09.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

 

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

... (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

2. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

3.Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:


Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրի՛ր վերնագրերից մեկը և գրի՛ր շարադրություն՝

  • Սիրի՛ր կյանքը
  • Առանձնահատուկ օր
  • Ես ծնվել եմ, ուրեմն պետք է երջանիկ լինեմ 
  • Մեծահոգությունը թուլությո՞ւն է, թե՞ ուժ
  • Այլ․ առաջարկե՛ք ձեր վերնագիրը։

24.09.2023

Աշխատանք դասարանում 

  • Անհատական նախագծերի ներկայացում, քննարկում։ 
Գործնական քերականություն
1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափա.ը Սուր. Խաչի տաճարն էր:

Բ. ուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենա.նտիր քարերը՝ տաճարի շինվա.քի համար: Գագիկ թա.ավորը  մինչ.  ան.ամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ա. թամար: Տաճարի շինվա.քի  համար օ.տագործվեց ավելի քան երկու հար. ուր լիտր կաթ: Պատերը զար.արված էին բար.րաքանդակ   պատկերներովորոնց մե. Աստվածաշնչյան հերոսների և Փրկ.ի բոլոր կար.որ  պատմությունները եր.ում էին:

2. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել:

Կոպիտ է խոսում ընկերների հետ:

Շատ կոպիտ դեմք ունի:

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:

Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էր:

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:

Արձագանքները լռեցին:

Ափսեները դրեց պահարանում:

Եկավ ու իր օրենքը  դրեց:

Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:


Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

2. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

3. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

աԵրկարելձգվել:

բԱղքատխեղճ:

գԳույներանգ:

22.09.2023

Աշխատանք դասարանում 

Անհատական նախագծերի ստեղծում 

Ինչպե՞ս կազմել նախագիծ․ նախագիծը պետք է ունենա՝

  • Վերնագիր
  • Ժամանակահատված
  • նպատակ
  • ընթացք․ ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչպե՞ս պետք է իրականացվի,
  • արդյունք․ ի՞նչ արդունք ենք ակնկալում։ 
Առաջարկվող ուղղություններ՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Կարդում ենք Սարոյան․ առակների ձայնագրություն կամ տեսանյութերի պատրաստում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Այլ, առաջարկեք․․․

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  • Ամբողջացնել դասարանում ձևակերպած նախագիծը,
  • Ներկայացրե՛ք որևէ  աշխատանք՝ ըստ ձեր նախագծի։ 

20.09.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտըէր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք ենու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր …, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում …, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհքես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

2.  Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

3. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթ.եկել, .ա, նա., անձր.աբեր, առ.տուր, ոսկ.արս, գեր.աճառ, դափն.վարդ, ար.ելա.րոպական, ս.ագրել, .րոպական, հ.ասպառ, ուղ.ճար, ուղ.որ:

4. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, առօրյա, նրբանկատ:

 

Այնքան շատ են ... ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր ..., թող տեսնեն, թե ինչեր ես անում:

... ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

... մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

... խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական ... տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ ... մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

 

Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:

Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն... ֆիլմերն ու նկարները կտեսնես:

... այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:

 Մթության մեջ ... տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:

Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում...երդումդ,... ինքդ քեզ:

...հոսում էր աչքերից, բայց  էլի կատակում էր ու փորձում ժպտալ:

Ձեռքերը ... դեպի երկինք  ու ինչ-որ բան էր մրմնջուն:

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 

Պատկերացրեք, որ  .րկրի վրա մեզ  հետ  մ.սին ապրում են .ակներ,  որոնց 

կ.նքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչ. մահ, տեղա. որվում է վա.րկ.անի հազարերոր.ական մասում: Այդպիսի յուրաքանչ.ր .ակի կյանքի ըն.ացքում դիտվող աշխար.ը ակնթար.ային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մե. տար.րինակ դիրքերում քարացած անշարժ .ակներ՝ մարդի. կլինեն:

3.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 

Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. զար.ացման միլ.նավոր տարիներ են անցել, հիմ.լ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են աղային լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխության և .րգանիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն .րգանիզմի առող. և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա. ջրա.ին ճանապար.ների մասին հիշենք:


18.09.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն
1. Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:

Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:

2.  Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

... տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլորու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստվախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքիբարձր պահելու համար: (վարկ, վարք)


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գործնական քերականություն
1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրվածև սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:

2. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

 3. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ...............:

4. . Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունիցու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ուև միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ունրան: (գռգռալ, գրգռել)

Քարերըիջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

15.09.2023

Աշխատանք դասարանում 

Մայրենի լեզվի ֆլեշմոբի քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած աշխատանքները։ 

13.09.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես ... լիներ:

Գլորվում էր ... լանջով:

Ձայնն էլ խզված էր ու ...:

Առանց ... լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու ... անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

... ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ... է ու կպչում գործի:

2.   Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբո. ութ տարի բան.ում մնաց: Սուրհայրերը սպասում էին, որ  նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:

3. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

- Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

- Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

- Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Մասնակցել Հայոց լեզվի սեպտեմբերյան ֆլեշմոբին։  Եթե կլինեն բարդ առաջադրանքներ, առանձնացրե՛ք, կքննարկենք դասարանում։  Լրացնելու հետո պատասխանները պահե՛ք word-ի վրա։ 

11.09.2023

Աշխատանք դասարանում 

  1. Մայրենիի հուլիսայն ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրի՛ր վերնագրերից մեկը, գրի՛ր շարադրություն՝

  • Անձրևից հետո,

  • Մենք 21-րդ դարում ենք ապրում,

  • Ապագան սկսվում է այսօր,

  • Հասարակական կարծիքը նաև սխալ է լինում,

  • Արվեստի ազդեցությունը մարդու վրա ,

  • Այլ, առաջարկեք ձերը։ 

08.09.2023

Աշխատանք դասարանում 

  1. Մայրենիի օգոստոսյան ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում։
  2. Մայրենիի հուլիսայն ֆլեշմոբի առաջադրանքներ։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ավարտել շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքները։ 

06.09.2023

Աշխատանք դասարանում 

  1. «Ուսումնական ամառ» նախագծի աշխատանքների ներկայացում։ 
  2. Ֆլեշմոբային առաջադրանքներ։  Աշխատանքների ավարտում, քննարկում։  

Լրացուցիչ աշխատանք (տանը)



  04.09.2023

Աշխատանք դասարանում

«Ուսումնական ամառ» նախագիծ 

  1. Հետաքրքիր տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրե՛ք ամառվա ընթացքում ընթերցած որևէ գիրք ։ Պատումի դեպքում ՝ 10 նախադասություն և ավել, տեսանյութի դեպքում՝ 1-2 րոպե։ 
  2. Եթե որևէ գիրք չեք կարդացել, գրե՛ք շարադրութուն «Իմ ամառը» վերնագրով, ներկայացրե՛ք ամառային օրերը, ճամփորդությունները, նոր ծանոթություններ և այլն։ 10 նախադասություն և ավել։ 
  3. Ֆլեշմոբային առաջադրանքներ։ Լրացնե՛լ։ 
  4. Աշխատանքներն ուղարկել tatev. abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացուցիչ աշխատանք դեռ չի հանձնարարվում։ Կարող եք ավարտել և ամբողջացնել դասարանական աշխատանքը։ 

Комментариев нет:

Отправить комментарий