воскресенье, 29 декабря 2019 г.

Հունվարյան նախագծեր

Հունվար ամսվա ընթացքում նախատեսում ենք իրականացնել հետևյալ նախագծերը.
Ամսագրային աշխատանք
  • Պատուհան. թարգմանչական բլոգ/ շարունակելի աշխատանք
  • Ստեղծագործական ամսագրի ստեղծում : 

Այլ նախագծեր
  • Թատերական նախագիծ. թղթե թատրոն, ստվերների թատրոն, մնջախաղի թատրոն

Առաջին ուսումնական շրջանի արդյունքների ամփոփում

пятница, 27 декабря 2019 г.

Ուսումնական ձմեռ. դեկտեմբերի 27-հունվարի 8

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 27-հունվարի 8
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանների սովորողներ

Նախագծային առաջադրանքներ.


  • Արձակուրդային օրեր, ամանորյա հանգիստ: Պատմի՛ր անցկացրածդ օրերի մասին, ի՞նչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, ինչպե՞ս ես անցկացրել Ամանորը, պատմի՛ր զգացողություններիդ մասին: Պատմի՛ր ձեր տան կամ հանդիպածդ ամանորյա հետաքրքիր զարդարանքների, նվերների, որևէ  ուտեստի պատրաստման ընթացքի մասին: Աշխատանքները կարող են լինել տեսանյութի, պատումի կամ ռադիոնյութի տեսքով: 

понедельник, 23 декабря 2019 г.

Անհատական աշխատաժամանակ. 23-27.12.2019

23.12.2019
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-11:00` դասասենյակի մաքրություն
11:00-12:00` աշխատանք հունվարյան նախագծերի ուղղությամբ
12:00-12:30` ընդմիջում
12:30-14:00` նախագծային խմբով պարապմունք
14:00-15:00` ընդհանուր ժողով

24.12.2019
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-12:00` նախագծերի, հաշվետվությունների հրապարակում
12:00-12:30` ընդմիջում
12:30-13:30` գրական ակումբ
13;30` դաշնամուրային համերգ

25.12.2019
11:00-12:00` աշխատանք դպրոցում, հունվարյան նախագծեր
12:00-12:30` ընդմիջում
12:30-13:30` խմբային պարապմունքներ

26.12.2019
09:00-10:00` ճանապարհ դեպի ԳԱ
10:00-12:00` Հանդիպում Հոբոսյանի և այլ մասնագետների հետ, հունվարյան համատեղ նախագծերի քննարկում, պլանավորում
12:00-13:00` վերադարձ Մայր դպրոց
13:00-14:00` խմբային պարապմունքներ
14:00` մեդիաուրբաթ տոնախմբություն 

четверг, 19 декабря 2019 г.

Հանդիպում Արփի Մաղաքյանի հետ

Արդեն մեկ ամիս է Տիգրան Հայրապետյան գրադարանում է ,,Սիրո քաղաք Երևան,, հեքիաթների գիրքը: Գիրքը մի փոքր տարբերվում է ձեզ ծանոթ մյուս հեքիաթներից, այն պատմում է Երևանի մասին,  բոլորիս ծանոթ Երևանի մասին: Թվում է՝ ինչպես կարելի է միացնել Երևան քաղաքի պատմությունը և հեքիաթը, բայց գրողին դա հաջողվել է:
Այսօր հանդիպեցինք գրքի հեղինակին՝ Արփի Մաղաքյանին, ով պատմեց գրքի ստեղծման պատմությունը, հետագա նպատակների, այլ մտահղացումների մասին, սիրով լսեց փոքրիկ սեբաստացիներին, պատասխանեց մեծերի հարցերին, ժպտաց և ժպիտ պարգևեց: Հաճելի և անկաշկանդ զրույց էր:

суббота, 7 декабря 2019 г.

Թումանյանական ընթերցումներ

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
*******

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

понедельник, 2 декабря 2019 г.

Դեկտեմբեր ամսվա նախագծեր/ լրացվող/

Դեկտեմբեր ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ նախագծերը.
  • Կարդում ենք Ակսել Բակունց
  • Ծիսական Ամանոր
  • Ամանորյա ընթերցանություն
Հայենագիտական ճամփորդություն. երկօրյա մշակութային Գյումրի



Երկարաժամկետ նախագծեր
  • Թարգմանություններ. Պատուհան
  • Շուրջտարյա ընթերցումներ 
  • Մեդիաընթերցումներ 
  • Դասարանական ռադիո 

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն


Ուսումնական ճամփորդություն
Ամսական նախագծերի արդյունքներ

среда, 27 ноября 2019 г.

Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

воскресенье, 24 ноября 2019 г.

вторник, 19 ноября 2019 г.

Դեպի Գառնի և Հավուց թառ



Արշավի նախապատրաստում։  Սա հերթական ճամփորդություն չէր, սա ամբողջական, լիարժեք արշավ էր։ Ճամփորդությունը և արշավը ինչ-որ տեղ հատվում են, իհարկե, բայց այս մեկօրյա նախագծում գերիշխող էր հենց արշավը, հայրենագիտական քայլքը։
Այս ուղղությամբ արշավելու մասին մտածում էինք վաղուց, սակայն միայն Գառնի կամ Գեղարդ այցելությունը չէր կարող լիներ, ուզում էինք գտնել այնպիսի տարբերակ, որը հնարավորություն կտա լիարժեք վայելել, տեսնել աշունը, քայլել, հիանալ աշնանով, ծանոթանալ բնակավայրի մշակույթին, կենցաղին։ Եվ այսպես համացանցային փնտրտուքները բրեցին Գառնի-Հավուց թառ երթուղու ընտրությանը։ Այնուհետև հետագա նախապտրաստական աշխատանքներ, տեղեկացում, հետաքրքրվողների խմբի հավաքում,  ծանոթություն տեղանքին, նյութերի նախապատրաստում, գործընկեր դպրոցի հետ կապի հաստատում, համատեղ աշխատանքի պլանավորում։ 
Համագործակցություն։ Նախագիծն ամբողջացելուց հետո որոշեցինք գտնել որևէ գործընկեր դպրոց, համատարիք մի խումբ, ովեր կօգնեն իրականացնել։ Իհարկե, տարածքը լավ կճանաչի տեղացին, լավ կներակայացնի, կպատմի հենց տեղաբնակը։ Համացանցից գտանք Գառնիի բնավանաի դպրոցի տվյալները, խոսեցինք դպրոցի տնօրենի հետ, ով փոխանցեց պատմության ուսուցիչ Արմինեի տվյալները։ Քիչ անց զանգեց Արմինեն և սիրով պատրաստակամություն հայտնեց իր դասղեկական դասարանով միանալու, մեզ հետ բարձունքը հաղթահարելու, իրենց բնակավայրը ներկայացնելու։ Արշավին մեկ օր էր մնացել, զարմանալի արագությամբ հավաքվել էր խումբը, պատրաստ քայելու, պատրաստ ներկայացնելու, նախապես կարդացած և պատրաստված։ Հայրենագիտական քայլքը որպես դպրոցական էքսկուիսիայի այլընտրանք, ոչ թե անիմաստ ծախսերի իրականացնում, խնջույքի կազմակերպում, այլ քայլք, ճանաչում, շփում։
Արշավի ընթացքը: Պայմանավորված ժամին Գառնիում էինք, միասին շրջեցինք, հետո նստոտեցին կանաչ թփերի մեջ, Գառնիի սովորողները մեզ պատմեցին Գառնիի մասին, իսկ մենք լրացումներ արեցինք: Հետո միասին նախաճաշեցինք և պատրաստվեցինք քայլելու:
Դեպի Հավուց թառ քայլեցինք երեք ժամ, հետաքրքիր ճանապարհ է, Խոսրովի անտառով, զրուցեցինք : Հավուց թառի մոտ գյուղացիները հաճախ գնում են ուխտագանցության, այսօր էլ մարդաշատ էր: Վերևում ընդմիջելուց, վանական համալիրով շրջելուց հետո հավաքվեցինք մի տեղ, որտեղ մեր գործընկերները պատմեցին բնակավայրի մասին, միասին երգեցինք, հետո քայլեցինք ետ: Սրանով սկսվեց մեր ընկերությունը:
Եվս երեք ժամ քայլեցինք, որ հասնենք Գառնի, արդեն մութն ընկել էր, միմյանց հրաժեշտ տալուց հետո վերադարձանք:
Զրագացումներ
Նախատեսում ենք համատեղ ճամբարային ծրագիր կրթահամալիրի միջավայրում : 
Արշավը հաջողված էր և տպավորիչ:



















воскресенье, 17 ноября 2019 г.

Կրթահամալիրի նոր կայքի և մեդիաայցեքարտի վերաբերյալ

Ինչպես գիտեք, կրթահամալիրի սովորողներ Սերոբյան Տիգրանը և Տեր-Պետրոսյան Նազելին ստեղծել են մեդիաայցեքարտ և նոր տեղեկատվական կայք:  Ներկայացնում եմ սովորողների մտորումները, կարծիքների կայքերի ձևի, դիզայնի, բովանդակության վերաբերյալ.

Ինձ դուր եկավ մեդիաայցեքարտը, քանի որ շատ գրավիչ էր դիզայնը, բայց դպրոցները իրար վրա են հավաքված և դժվար էր Հյուսիսային դպրոց պարտեզը բացել: Սակայն պետք է ասեմ, որ մեդիաայցեքարտը մեծ ձեռքբերում է, քանի որ հիմա շատ առաջադեմ ընկերություններ ունեն էլեկտրոնային մեդիաայցեքարտ:
Ինձ դուր չեկավ տեղեկատվական կայքի գույնը, ավելի գրավիչ կլիներ, եթե դեղին և վարդագույն լիներ: Նոր տեղեկատվական կայքը ևս շատ կարևոր է, կարծում եմ:
Գոհար Ստեփանյան , 8-5 դասարան

пятница, 15 ноября 2019 г.

Արցախի Հաթերք գյուղի սովորողները և ուսուցիչները կրթահամալիրում են

Նախորդ ամիս ուսուցիչների և սովորողների մի խմբով, քառօրյա ճամփորդության ծրագրով, եղանք Արցախում: Չորս օրերից մեկ, հագեցած օրն անցակացրեցինք Արցախի ամենագեղեցիկ գյուղերից մեկում՝ Հաթերքում:  Իսկ հաջորդ օրերին հանդիպում ունեցանք նաև Տիգրանակերտում: Այդ օրերի ընթացքում մի շարք հետաքրքր համատեղ նախագծեր ծնվեցին, հետագա համագործակցության շարունակություն մշակեցինք: 
Հաջորդ քայլը Հաթերքի դպրոցի  ուսուցիչների և սաների այցելությունն էր Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:  Ժամանակահատվածը շատ կարճ էր՝ երկու օր, այդ պատճառով փորձեցինք հնարավորինս ընդգրկուն կազմակերպել: Սովորողները լրիվ նոր միջավայրում էին, որտեղ ամեն ինչ իրենց հետաքրքիր էր: Համատեղ պարապմունքներ կազմակերպվեցին, որոնց արդյունքում հաթերքցիները ծանոթացան իրականացվող կրթական ծրագրին: Համատեղ պարապմունքներից էին տեխնոլոգիան, պարը, մարմնակրթությունը, կավագործությունը, ծանոթացան նաև ընտրությամբ գործունեությանը, կրթահամալիրի բաց, ներառող միջավայրին: Այս շարունակական էր, քանի որ նախորդ ճամփորդության ժամանակ սեբաստացի սովորողները մնացել էին հաթերքցիների տանը և ավելի մտերմացել, ընկերացել էին: Օրվա երկրորդ մասով նաև հայրենագիտական ճամփորդություններ էին նախատեսված՝ Էջմիածին և շրջայց Երևան քաղաքով: Մասնակցեցին նաև նախագծային շաբաթվա ընթացքում կազմակերպված սեմինարներին և կլոր սեղաններին: Որպես հետագա շարունակություն նախատեսում ենք առաջիկայում.
  • Հաթերքի խմբի մասնակցություն Մայիսյան հավաքին՝ հստակ նախագծով,
  • Սեբաստացի սովորողների խմբի վրանային ճամբար ամռան ընթացքում Հաթերք գյուղում: 

вторник, 12 ноября 2019 г.

Իսկ դու գիտե՞ս՝ ինչ ես ուզում

Աստված իրականացնում է ձեր բոլոր երազանքները: Այն ամենը, ինչ դու ստանում ես՝ քո սեփական ցանկություններն են: Չարժե որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրել. դու ստացել ես այն, ինչ որ ուզել ես:
Եվ հիշե՛ք՝ աշխարհում ամենավտագավոր բաներից մեկը հետևյալն է. ինչ կամենում ես, այն էլ ստանում ես:
Մտածե՛ք՝  նախքան ինչ-որ բան ուզելը: Ամենայն հավանականությամբ, ձեր ցանկությունը կիրականանա, իսկ դուք կտառապեք:
Ահա, թե ինչ է պատահում հարուստ մեկի հետ: Նա աղքատ է, ու հարստություն է ուզում, այն իրականություն է դառնում: Հիմա էլ նա դժբախտ է, բողոքում է, լաց է լինում ու ասում. «Իմ ամբողջ կյանքն անցավ անիմաստ բաներ կուտակելու վրա: Ես դժբախտ եմ»: Բայց դա ի՛ր ցանկությունն էր:

Համբերանքի չիբուխը

Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամատից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։
Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծաոուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։
Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։
Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի և անվերադարձ.— և Օհան-ամին էլ չկա, վաղուց մեռել է նա և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։

понедельник, 4 ноября 2019 г.

Հանրային աուդիտ. կրթական կամուրջներ

Նախագծի մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Ուսումնասիրության իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 4-14
Ուսումնասիրության շրջանակը՝ Կրթական կամուրջներ
Ուսումնասիրության աղբյուրը՝  mskh.am կայք, ենթակայքեր, բլոգներ :
Ընթացք

  • Ի՞նչ է աուդիտը. նախագծային խումբը ծանոթանում է ,,աուդիտ,, -ին: 
  • Կրթական կամուրջների վերաբերյալ նախագծերի, նյութերի, արդյունքների հավաքում
  • Փաստաթղթերի վերլուծություն
  • Կրթական կամուրջներ նախագծի, նախագծի գործառույթների, բովանդակության ձևակերպում: 
  • ,,Դպիր,, ամսագրից հոդվածներ 
  • Հարցումներ վերոնշյալ թեմայի շուրջ: 
Արդյունքում՝ 
Սովորողների խումբը կիրականացնի հեղինակային ծրագրի մի բաղկացուցիչի անկախ գնահատման գործընթաց, կկազմի գնահատման գործիքներ, կներկայացնի վերլուծություն:


Աշխատանքներ, արդյունք
Նայելով դասավանդողների բլոգները՝ առանձնացրեցինք կրթական կամուրջների հետևյալ ցանկը.

Ի՞նչ է իրենից ներկայացնում կրթական կամուրջը, ի՞նչ տարբերություն սովորական ուսումնական ճամփորդության, կրթական փոխանակումների և կրթական կամուրջի միջև. այս և այլ հարցերի պատասխանում են դասավանդողները:

Ռադիոնյութ. Կրթական կամուրջ և կրթական փոխանակումներ . Մանե Մկրտչյան, Անի Հովհաննիսյան

Աուդիտ իրականացնելու համար սովորողների հետ ընտրեցինք գնահատման գործիքներ, որոնց տեսանկյունից պետք է դիտարկեինք նախագծերը:

Կրթական կամուրջի հատկանիշների գրանացում, գնահատում (ամբողջական 1, թերի 2, հատկանիշը չկա ՝0)


  • Հստակ ծրագրի, նախագծի առկայություն
  • Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում
  • Հետադարձ կապ
  • Լուսաբանում
  • Զարգացում 
Նախագծերի գնահատում և վերլուծություն. 
  • Հստակ ծրագրի, նախագծի առկայություն/ 1
  • Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում/ 1
  • Հետադարձ կապ/ 1
  • Լուսաբանում/ 1
  • Զարգացում / 2/ ոչ մի տեղ ամբողջական ներկայացված չէ , թե նախագծի հետագա զարգացումն ինչպիսինն է լինելու/ 
,,Երևան-Ստամբուլ,, կրթական կամուրջն ամենաընդգրկունն է, մասնակցել են մեծ թվով սովորողներ, ուսուցիչներ, միջին դպրոցը, ավագ դպրոցը : Սա նաև համարում ենք ամենահաջողված կամուրջը: Գնահատման կետերի համաձայն ամբողջական է, սակայն ,կարծում ենք, ժամանակն է հետագա զարգացումը կամ փոխայցելությունների օրացույցը ձևակերպել: 

  • Հստակ ծրագրի, նախագծի առկայություն /1
  • Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում/ 1
  • Հետադարձ կապ/ 1
  • Լուսաբանում/ 1
  • Զարգացում / 2 Նախագծերից ոչ մեկում նշված չէ հնարավոր զարգացումը, կապն աընդհատ չէ, այլ միայն ժամանակ առ ժամանակ, երբ լինում է որևէ կողմի այցելություն, նախընտրելի կլիներ, առցանց կապը նույնպես ներկայացվեր, որպեսզի ընդհատման տպավորություն չթողներ/: 
Հասկանալի է, որ Փարիզ գնալն այնքան հեշտ չէ , ինչպես Վրաստան, Ստամբուլ կամ Թուրքիա գնալը, այդ իսկ պատճառով, այս կրթական կամուրջը համարում ենք մեծ ձեռքբերում: 


  • Հստակ ծրագրի, նախագծի առկայություն/ 1
  • Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում/ 1
  • Հետադարձ կապ/0- տեղեկություններ չգտանք պարսակական կողմից փոխայցելության մասին/
  • Լուսաբանում/ 2 / Կայքում գտանք անհատ սովորողների տպավորությունները, մասնակցեցինք ամփոփիչ կլոր սեղանին, սակայն կազմակերպչի բլոգում չգտանք հաշվետվությունը. գրել ենք նաև անհատական նամակ/ 
  • Զարգացում / 0/ Հետագա անելիքները շարադրված չեն: 
Կարծում ենք, ,,Հայ-պարսկական,, կրթական կամուրջները նոր ձևավորվող ուղղություն են և առաջիկայում զարգացում կապրեն: 

  • Հայ-վրացական 1, 2
  • Հստակ ծրագրի, նախագծի առկայություն/ 1
  • Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում/ 1
  • Հետադարձ կապ/ 1
  • Լուսաբանում/ 1
  • Զարգացում / 1, համակարգողի բլոգում առկա է օրացույց/
,,Հայ-վրացական,, կրթական կամուրջն ամենահին կամուրջն է, ուղղությունները շատ են: 

  • Ազատան համայնքի հետ. 12345  
  • Հստակ ծրագրի, նախագծի առկայություն/ 1
  • Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում/1
  • Հետադարձ կապ/ 1
  • Լուսաբանում/ 1
  • Զարգացում / 2- անհրաժեշտ է ավելացնել, թե համակարգողները ինչպես են տեսնում զարգացումը, ինչ են նախատեսում անել առաջիկայում: 
Ի տարբերություն մյուս նախագծերը, այս կամուրջը գործում է Հայաստանի տարածքում: 

Վերլուծություն, առաջարկներ 
  • Անհրաժեշտ է ստեղծել կարգ, որով կորոշվի ,,կրթական կամուրջ,, ասվածը, քանի որ մենք այն առանձնացնում ենք կրթական փոխանակումներից, ուսումնական ճամփորդությունների: Վերոնշյալ երկուսի վերաբերյալ կարգեր կան: 
  • Անհրաժեշտ ենք համար, որ յուրաքանչյուր ուղղություն ունենա իր մշտական համակարգողը, ով էլ կզբաղվի աշխատանքների համակարգմամբ: Գուցե կարիք կա նաև մեկ բլոգի գոյություն, քանի որ որևէ ուղղությամբ զբաղվել են տարբեր մարդիկ, և ամբողջական տեղեկություն ունենալու համար անհրաժեշտ է լինում տարբեր բլոգներից հավաքել, ինչն անչափ դժվարացնում է աշխատանքը: Իհարկե, որոշների դեպքում գլխավոր կայքում կան էջեր, բայց դրանք էլ ամբողջական չեն: Գլխավոր կայքում տեղադրվում են միայն հաջողված նյութերը: 
  • Անհրաժեշտ է ունենալ գոնե մեկ տարվա կտրվածքով զարգացման ծրագիր կամ օրացույց, որպեսզի պարզ լինի, թե ինչպես են ընթանալու հետագա աշխատանքները: 
  • Կարևոր ենք համարում նաև կրթական կամուրջի ծրագրում նոր ուղղության կամ նոր նախագծի ընդգրկումը, որպեսզի այն չդառնա ուղղակի փոխայցելությունների շղթա: 
  • Իրականացված բոլոր կրթական կամուրջները հաջողված են և հեղինակային կրթական ծրագրի ձեռքբերումներից են: 
Աուդիտորների խումբ՝ Մանե Մկրտչյան, Նատալի Նահապետյան, Ալֆրեդո Մեսրոպյան, Արսեն Գոմցյան, Արեգ Հակոբյան, Արփինե Խաչատրյան, Ալեն Թորոսյան: 
Դասավանդող ՝ Տաթև Աբրահամյան 




Աշունը պոեզիայում, արձակում

Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատված՝ նոյեմբերի 4-15

Նպատակը
  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում
  • Ուսումնական նյութերի ստեղծում և հրապարակում բլոգում, կայքում
Առաջադրանքներ
Ընթերցումներ

четверг, 31 октября 2019 г.

Մանկավարժական ճամբարի չորրորդ օրը

Մանկավարժական ճամբարի չորրորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Մեզ էին միացել ,,Մուտք,, ճաբարի մասնակից դասավանդողները։ Ծրագրում հիմնականում պարեր էին, վերհիշեցինք անցած պարերը, սովորեցինք նոր շարժումներ։ Այնուհետև անցանք միջավայրի բարեկարգման, խնամքի աշխատանքներին։ Մի խումբ դպրոցի մուտքի վարդերի պուրակն էր խնամում, մաքրում, քաղհանում, միացան նաև սովորողներ։ Դասավանդողների մեկ այլ խումբ ջերմոցն էր կարգի բերում, մաքրում, մյուսները՝ դասասենյակները։  Իսկ ընկեր Գառնիկն ամենաբարդ գործն էր անում՝ ներկում էր անիմացիայի լաբորատորիայի պատերը։

вторник, 29 октября 2019 г.

Ընդհանուր պարապմունք Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի սովորողների հետ

Կրթահամալիրը հյուրընկալել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի երեսուն հոգիանոց խումբը: Որոշեցինք օրը սկսել միասնական ընդհանուր պարապմունքով՝ Արևմտյան դպրոցում:
Արցախցի սովորողների համար անսովոր էր ընդհանուր պարապմունքի կազմակերպումը, սակայն բոլորն էլ ընդգրկվեցին,  համաչափ շարժվում էին,  արագ կողմնորշվեցին և սկսեցին պարել, երգել, ընթերցել:  
Ընդհանուր պարապմունքից հատվածներ կարող եք դիտել տեսանյութում. 

Հայրենագիտական ճամփորդություն. Գառնի-Հավուց թառ

Ճամփորդության օրը՝  նոյեմբերի 9
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարաններ
Երթուղին՝ Երևան-Չարենցի կամար-Գառնի-Հավուց թառ։
Ճամփորդության մեկնարկ՝ 09:00, Մայր դպրոց, կայանատեղի, ավարտ՝ 17:00, Մայր դպրոցի կայանատեղի:
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հաամիկ Գրիգորյան

Նպատակը՝

  • աշնանային քայլարշավ
  • աշունը՝ Գառնիում
  • Էքսպեդիցոն՝ Խոսրովի անտառում հետագա ճամփորդության պլանավորում, տարածքի ուսումնասիրում
  • Գետը համայնքում.Ազատ գետ
  • Աշնանային ընթերցումներ
  • Էկոլոգիական աշխատանքի իրականացում
  • Կրթական փոխանակումներ
,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր- Չարենցի կամար/25.3կմ, 38 րոպե/,-Գառնիի տաճար/38.6կմ, 1ժամ/,-Հավուց Թառ/42.7կմ,1ժ.12ր/
Ոտքով Գառնիից Հավուց Թառ -5.2կմ, 1ժ,30րոպե
Համագործակցություն
Համատեղ հայրենագիտական քայլք Գառնի համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արմինեի և սովորողների հետ, հեռ. 091 886161 ։ 
Նախապատրաստական աշխատանք․ հրապարակվում է սովորողի բլոգում։
  • Տեղեկությունների ընթերցում, ծանոթություն այցելվող վայրերի վերաբերյալ
  • Երթուղու քարտեզի գծում google map-ի օգնությամբ
  • Ավանդությունների ընթերցում, ծանոթություն
09։00` շարժվում ենք Մայր դպրոցի կայանատեղիից
10։00`կանգառ Չարենցի կամարի մոտ, ընթերցումներ
11։00`Գառնի , հանդիպում դպրոցի սովորողների, ուսուցչի հետ
12։00` քայլարշավ դեպի Հավուց թառ
17։00` վերադարձ Երևան

Նախահաշիվ
Մեկ սովորողը վճարում է 1500  դրամ։
Տրանսպորտը՝ sprinter, 21 տեղ, վարորդ՝ Գարիկ Առաքելյան , վճարը՝ ,25.000։ 

Անհրաժեշտ պարագաներ
  • հարմար ճամփորդական, պայուսակ, հագուստ, կոշիկներ
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր 
  • Աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • Ֆոտոխցիկ կամ հեռախոս



понедельник, 28 октября 2019 г.

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի ընդունելության ծրագիր

Մասնակիցներ՝ Ստեփանակերտի թիվ 8 դպրոց, Արևմտյան դպրոցի դասավանդողներ, սովորողներ

09:30-09: 45` շրջայց Արևմտյան դպրոցով, լաբորատորիաներով, ծանոթություն մանկավարժական ճամբարի նախագծերին. պատասխանատու՝ Գոհար Բալջյան
09:45-10:00` այցելություն ուսումնական ագարակ, շրջայց. պատասխանատու՝ Էդգար Ասոյան
10:00-10: 15` հետագա հնարավոր համագործակցության քննարկում


Հոկտեմբերի 30
09:00-09:30` առավոտյան ընդհանուր  միասնական պարապմունք . պատասխանատու՝ Սեդա 
Ծրագրում

  • Հո՜յ, Նազան
  • Սոնա յար
  • Էսօր ուրբաթ է, պաս է 
  • Զար զընգը

Հոկտեմբերի 31
09:00-09:30` առավոտյան ընդհանուր  միասնական պարապմունք . պատասխանատու՝ Սեդա 
Ծրագրում

  • Հո՜յ, Նազան
  • Սոնա յար
  • Էսօր ուրբաթ է, պաս է 
  • Զար զընգը

Պատասխանատուներ՝ Ստելլա Մնացականյան, Տաթև Աբրահամյան, Հասմիկ Գրիգորյան
Լուսաբանումը՝ Տաթև Աբրահամյանի 

воскресенье, 27 октября 2019 г.

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական աշուն

Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 26-նոյեմբերի 3

Մասնակիցներ՝ 7-4, 8-5, 8-6 դասարաններ

Արձակուրդային նախագծեր, աշխատանքներ

1. Ընթերցանություն
Ձեր ընտրությամբ կարդացեք որևէ գիրք կամ ստեղծագործություն : Բլոգում ներկայացրե՛ք

Անհատական աշխատաժամանակ. հոկտեմբերի 28-նոյեմբերի 1

Նախագծեր
  • Համատեղ նախագծերի քննարկում գործընկերների հետ. ռադիո, ճամփորդություններ
  • ,,Ուսումնական աշուն,, նախագծով հեռավար աշխատանք սովորողների հետ
  • Պարտիզապուրակային, միջավայրի խնամքի աշխատանքներ
  • Դասասենյակի մաքրման աշխատանքներ
  • ,,Հանրային աուդիտ,, նախագծով աշխատանք սովորողների հետ 
  • Հոկտեմբեր ամսվա հաշվետվության պատրաստում
  • Նոյեմբեր ամսվա նախագծերի պատրաստում, ամբողջացում
  • Կիլիկիան հնում և այսօր . մասնակցություն նախագծին
  • Ինքնակրթություն

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Նախագծային ուսուցման շաբաթ. նոյեմբերի 4-8, Սեբաստացու օրեր

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 4-8
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Իրականացվելիք նախագծեր 
  • Սեբաստացու օրեր. տոնական նախագծեր
  • Հանրային աուդիտ. կրթական կամուրջներ. ամբողջացում, վերլուծություն, արդյունքների հրապարակում
  • Կարդում ենք Իսահակյան. (Իսահակյանի ստեղծագործությունների ընթերցումներ, վերլուծություն, ձայնագրությու)նախագծի ամփոփում Իսահակյանի տուն-թանգարանում 
  • Աշունը պոեզիայում. գրական թատրոնի ստեղծման փորձեր. աշնանային բանաստեղծությունների ընթերցում, տեսագրում 
Սեբաստացու օրեր
Ի՞նչը ինձ բերեց կրթահամալիր
Իմ ձեռքբերումները
Կրթահամալիրը երեկ և այսօր 

  • Հարցումներ կրթահամալիրի ծրագրի, տոնակատարությունների, գործունեության վերաբերյալ. հարցումները կազմակերպում և անցկացնում են սովորողները ոչ միայն դպրոցի տարածքում, այլ նաև փողոցում, այլ վայրերում: Թեմաներ.
Թափանցիկ միջավայր. լա՞վ է, թ՞ե վատ
Անհատական ուսումնական պլան. առավելություններ, դժվարություններ
Ծեսը՝ ուսումնական գործունեություն
Նախագծային ուսուցում. առավելություններ
Ի՞նչ ենք սովորում, ինչպե՞ս սովորեցնելու առանաձնահատկությունները

  • Պատրաստել տեսանյութեր կրթահամալիր գործունեության տարբեր ոլորտների մասին. թեմաներ 
  • ,,Իմացումի հրճվանք,, ծրագիր 
  • Կրթական պարտեզ 
  • Ուսումնական ագարակ 
  • Մարզական գործունեություն 
  • Ընտրությամբ գործունեություն
  • Տեխնոլոգիան կրթահամալիրում 
  • Ծեսը՝ կրթահամալիրում 
  • Հայրենագիտությունը՝ կրթահամալիրում 
  • Խաղողագործությունը և կրթությունը : 
  • Սովորողների նախաձեռնությամբ նախագծեր 
  • Շուրջտարյա նախագծեր՝ սովորողների ընտրությամբ, ամսագրային աշխատանքներ .

среда, 23 октября 2019 г.

Հաստլիկն ու նիհարը

Նիկոլաևյան երկաթգծի կայարանում հանդիպեցին երկու ծանոթ մարդիկ՝ մեկը հաստլիկ, մյուսը նիհար։ Հաստլիկը հենց նոր էր ճաշել կայարանում, և նրա յուղոտ շրթունքները հասած բալի պես փայլում էին։ Նրանից գալիս էր խերեսի ու ֆլյոր֊դ’օրանժի բուրմունք։ Իսկ նիհարը նոր էր դուրս եկել վագոնից ու ծանրաբեռնված էր ճամպրուկներով, կապոցներով ու տուփերով։ Նրանից դալիս էր խոզի ապուխտի ու սուրճի հոտ։ Նրա ետևում կանգնած էին երկար կզակով մի նիհար կին՝ նրա կինը, և աչքի մեկը կկոցած մի բարձրահասակ գիմնազիստ՝ տղան։
— Պորֆիրի՜,— բացականչեց հաստլիկը, նկատելով նիհարին։— Այդ դո՞ւ ես։ Սիրելի՜ս։ Ինչքա՞ն ժամանակ է, որ միմյանց չենք տեսել։
— Աստված իմ,— զարմացավ նիհարը։— Մի՜շա։ Մանկությանս ընկե՜ր։ Որտեղի՞ց հայտնվեցիր։

вторник, 22 октября 2019 г.

Քառօրյա ճամփորդություն Արցախում. հաշվետվություն

Ճամփորդության նախագծում ներկայացված են նախապատրաստական աշխատանքները. տե՛ս այստեղ:
Երկշաբաթյա պայմանավորվածություններից, ծնողների և սովորողների հետ խոսելուց, նախագիծը ներկայացնելուց հետո , մեր նախագծային խումբը պատրաստ է: Մեկնում ենք Արցախ, այն էլ չորս օրով:
Ճանապարհը երկար է, դժվար է այդքան երկար նստել տրանսպորտի մեջ, բայց մյուս կողմից շատ հետաքրքիր, ճանապարհին խաղում ենք, զրուցում, աշուն է, հիասքանչ աշնանային տեսարաններ ենք վայելում, մյուս կողմից ծանոթանում ենք մեր հայրենիքի ճանապարհներին՝ Երևան-Սևան-Սոթք-Քարվաճառ-Դադիվանք...:

понедельник, 21 октября 2019 г.

Ձայնիկդ ի հոգիս

Շոգենավը ժայռապորտից հավաքեց խարիսխները, ուղղություն առավ դեպի Պոլիս, ժայռ ու ափից այն կողմ թողնելով Չիֆթե-Հաֆուզ զբոսավայրը՝ ծառ ու ջրավազաններով օծում աղայանիստ մենատներ, ծառ ու ջրավազաններով ուղեկից ոլործուն արահետներ, պանդոկներ, չգիտես ինչ ու ինչ և ․․․ մի աքաղաղ։ Շոգենավով Պոլիս էր դառնում նաև Կոմիտասը, ամեն ատենվա պես՝ խմբով։ Խումբը մեծ էր․ զբոսավայրում Կոմիտասին հանդիպել էին հեռավոր ծանոթներ, նաև՝ իրենց բախտը Պոլսում նո՜րնո՜ր որոնող հայորդիներ՝ տարբեր գավառ ու շեներից, տարբեր կածաններով հեռացած՝ թողած արտ ու այգի, դարբնոց ու բրուտանոց, ու հիմա Չիֆթե-Հաֆուզ զբոսավայրից Պոլիս էին դառնում։
 -Ձայնը ականջներուս մեջեն չի ելնի․․․