Հիշում եմ իմ դպրոցական տարիները, երբ դպրոց էինք հաճախում մի շարք գրքերով, երբ գրադարանում մի շարք գրքեր էինք քրքրում, որպեսզի մի քանի տող տեղեկություն գտնենք մեզ հետաքրքրող երևույթի մասին: Իսկ հիմա այլ է , նստում ես քեզ համար, վերցնում համակարգիչը, մի քանի կոճակ ես սեղմում ու վերջ... տոննաներով ինֆորմացի, ինչքան ուզում ես կարդա: Իրավ է, ժամանակները փոխվում են, պետք է համակերպվել ժամանակի հետ: Այն ժամանակ՝ իմ դպրոցական տարիներին, ես չէի կարող պատկերացնել, որ երբևիցե բլոգ կունենամ /պատկերացում էլ չունեի թե բլոգն ինչէ/, ժամանակները փոխվել են ... փաստորեն հարմարվել եմ ժամանակի հետ......
Ես համացանցը նմանեցնում եմ աճպարարի այն փոքրիկ գլխարկին, որից այնքան մեծ պարունակությամբ իրեր էին դուրս թափվում, որ կապույտ էկրանը նույնիսկ չէր կարողանում ամբողջը ցուցադրել: Համացանցից էլ այդքան մեծ քանակությամբ ինֆորմացիա է դուրս թափվում, մնում է դա տեղավորենք մեր ուղեղներում. . .

Комментариев нет:
Отправить комментарий