воскресенье, 28 октября 2012 г.

Ճարտասանություն

Ճարտասանությունը հայ մշակույթի հնագույն բաղադրիչներից է: Այն տարածված էր դեռ հինգերորդ դարից, սակայն առավել բեղուն է եղել տասնիներորդ դարի հայ ճարտասանական միտքը:
Դավիթ Անհաղթի ձևակերպմամբ ճարտասանությունը համոզելու արվեստն է: Այս ըմբռնումը յուրօրինակ լուծումն էերկու հակադիր մոտեցումների հակասության՝ ճարտասանությունը որպես գիտությունճիշտ խոսքի մասին /դիալեկտիկա/ և ճարտասանությունը որպես գեղեցիկ խոսքի արվեստ /հռետորիկա/:
Մեր իրականության մեջ օգտագործվում է նաև խոսքի մշակույթ, խոսքի վարպետություն տերմինները, որոնք ասելով մարդիկ  ի նկատի ունեն գեղեցիկ խոսքը, որը որոշ դեպքերում նույնանում է ասմունքի հետ:
Ոմանք նշում են , որ ճարտասանությունն ունի հինգ բաժին.
գյուտ
դասավորություն
ճոխություն
հիշողություն
արվեստ
Բայց թվարկվածները առավելապես համոզելու գերխնդրին են նպաստում: Համոզելուն են նպաստում խոսքի կառուցվածքը, ոճը, փաստարկման եղանակները, բառագործածությունը, հուզարտահայտչական միջոցները, արտաբերման հմտությունները:
Խոսքը մարդկանց համատեղ կյանքի ու գործունեության կառավարման հիմնական միջոցն է:
Հին հույն Գորգիասն ասում էր, որ խոսքը մեծագույն տիրակալ է, որն արտաքուստ աննկատ է, սակայն մեծամեծ գործեր է անում:
Կատոն Ավագի պնդմամբ . ՙՙՙՙ Այր երևելի՝ հրապարակավ խոսել գիտի՚՚՚: Այսինքն երևելի է այն այրը, որը կարող է հրապարակավ խոսել:
Գրագետ խոսք կառուցելիս լավ կլիներ հետևել հետևյալ կետերին.
-պահպանել խոսքի բարերար ուղղվածությունը
-պահպանել պատշաճությունը
-զգուշանալ անխոհեմ արտահայտություններից
-գիտակցել խոսքի երկսայր բնույթը
-գնահատել հակիրճությունը
-որոնել առավել դիպուկ պատասխան:
Մարդկանց միջև գոյանում են զանազան տեսակի փոխհարաբերություններ և տեղի է ունենում հաղորդակցում: Ուստի հաղորդակցման ամեն ոճ բնութագրվում է ուրույն դիմելաձևով՝ բառագործածությամբ, զրույցի ծավալման և ավարտի տրամաբանությամբ, տեղեկատվության բնույթով և հավաստիության աստիճանով,զրուցաակիցների անկեղծության և անմիջականության սահմանով, կատակի հանդուժելիության չափով:
 Խոսքի միջոցով մենք նաև ճանաչում ենք միմյանց, բավական է մարդուն մեկ-երկու րոպե լսել և արդեն հնարավոր է մարդու մասին որոշակի պատկերացում կազմել/Խոսիր, որ քեզ ճանաչեմ, Սոկրատես/:
Եթե մարդն ասելիք չունի կամ նրա խոսքն անբովանդակ է, ապա ճարտասանությունը ոչ մի օգուտ չի տա: Ճարտասանությունն ընդամենը հմտություն է և չի կարող փոխարինել խոսքի բովանդակությանը:
Երբեմն ճարտասանություն ասելով հասկանում են պերճախոսությունը:
Ճարտասանությունը որպես գիտություն ձևավորվեց Հին Հունաստանում, այս ծագեց սոսկ որպես արվեստ, բայց հետագայում վերածվեց գիտության: Դրա առաջացում ը կապվում է հունական պետությունների քաղաքական համակարգի հետ: Օրինակ՝ Աթենքի իշխանական կառույցը Ազգային ժողովը և Խորհուրդն էր, որոնց գործունեության մեջ ընդգրկվում էին համապատասխանաբար վեց հազար և հինգ հարյուր աթենացիներ: Նրանք տարեկան առնվազն քառասուն անգամ հավաքվում էին Զևսի տաճարի առջևի շրջանաձև մեծ հրապարակում, քննարկում էին պետության կառավարմանն առնչվող բազմաթիվ հարցեր՝ օրենքներ ընդունելուց և պատերազմ հայտարարելուց մինչև հարկագանձում  և քաղաքացիության շնորհում: Յուրաքանչյուրն իրավունք ուներ օրակարգի հարց առաջարկել, ազատորեն մասնակցել քննարկումներին և վճիռ կայացնել: Ժամանակակից լեզվով հին հույներն օգտվում էին ՙՙ ՙ խոսքի ազատությունից՚՚ ՚:
Խոսքի բնույթը և ճկունությունը շատ լավ ըմբռնեցին և հմտորեն ներկայացրին ճարտասանության առաջին ուսւոցիչները՝սոփեստները: Ուսումնասիրելով լեզվի ճկունությունը, բառերի բազմիմաստությունը, բանավոր խոսքի ընկալման բարդություններն ու թյուրիմացությունները, առաջին տպավորության դերը, հուզական խոսքի ներազդեցությունը, նրանք ունակ դարձան հիմանավորելու ցանկացած դրույթ և նույն ձևով էլ հերքելու:
Հունարեն ՙՙսոփեստ՚՚ բառը նախապես նշանակել է վարպետ, քաջահմուտ, իմաստուն: Այդպես սկսեցին կոչել այն մարդկանց, ովքեր ճարտասանության զարգացմանն ընդառաջ վարձով ուսուցանում էին պերճախոսություն, բանավիճելու արվեստ, փիլիսոփայություն:
Հետագայում ՙՙսոփեստ՚՚ անվանումը ձեռք բերեց բացասական իմաստ՝ իմաստակի, աճպարարի, անսկզբունք շահամոլի նշանակությամբ: Ըմբռման փոփոխությունը հետևանք էր կրտսեր սոփեստների գործունեության, որոնք ոչ թե խոսել էին սովորեցնում, այլ՝ դիմացինին շշմեցնել, ամեն գնով համոզել:
Վկայություններ կան, որ սոփեստները խոսքաբուժություն էին կիրառում հոգեկան շեղումներով հիվանդներին բուժելու համար:
Ըստ Արիստոտելի սոփեստը ապացուցվածի տեղ է հրամցնում իրականում չապացուցվածը, թվացյալի հիմավորվածություն է ստեղծում իարականում բավարար հիմքեր չունեցող եզրահանգումների համար:
Սոփեստը բառերի բազմիմաստությունը կամայականորեն է օգտագործում/ այսինքն վերցնում է բառի այն իմաստը, որն իրեն պետք է/:
Սոփեստը բառախաղեր է ստեղծում:
Սոփեստը ձգձգում է խոսքը, որի հետևանքով  ունկնդիրը դժվարանում է շաղկապել մտքի սկիզբն ու ավարտը:
Սոփեստն իր զրուցակիցին ներքաշում է դատարկախոսության մեջ՝ անվերջ կրկնություններով, անմիտ հարցուպատասխանով, անհարկի շեղումներով:
Սոփեստը դիմում է արագախոսության՝ ստեղծելով ընկալման լրացուցիչ բարդություններ՝ խանգարելով ունկնդրինլիովին ըմբռնելու ասվածը, խեղդելով ծագող հարցերը, կասկածները, հնարավոր հակաճառությունները:
Դիմացինին լեզվախեղդ անելու ամենատարածված հնարը թերևսս թեմային թեմա անցնելն է, միտումնավոր խառնաշփոթը, բազմաթիվ ու բազմաբնույթ ճյուղավորումները, ընդհուպ քնարական զեղումները և բառացիորեն զառանցանքը:
Սոփեստները միածամանակ առավելագույնս հաշվի էին առնումամեն մի ունկնդրի անհատական հատկանիշները:
Վիճաբանության մեջ նեղն ընկնելիս կամ մոտալուտ անհաջողությունը կանխազգալով՝  սոփեստը սովորաբար ընդհատում է իր խոսքը՝ պատճառաբանելով ժամանակի սղությամբ:

Ոչինչ գույություն չունի, իսկ եթե որևէ բան գոյություն էլ ունենար, ապա այն ճանաչել չէր լինի, իսկ եթե ճանաչելի էլ լիներ, ապա ճանաչվածն արտահայտել չէր լինի:
                                               Գորգիաս

Կառավարելու մի հատիկ միջոց ունի նա՝ խոսքը, բայց ընկերական, խոսքը՝ երբեմն որպես սանձ և միշտ էլ որպես խթան:
                                                        Գարեգին Նժդեհ:

Комментариев нет:

Отправить комментарий