понедельник, 25 февраля 2013 г.

Սուտ այն մասին, որ անկյուններ գոյություն չունեն...

Մի մարդ քայլում էր քաղաքով...  Թե որ քաղաքով կամ որ փողոցով չեմ ասի, դա գաղտնիք է: Եվ ահա, քաղաքով քայլում էր անցորդը, մտածում էր ինչ որ բանի մասին և հանկարծակի գիտակցեց, որ կանգնած է տեղում: Շուրջը նայելով նա հասկացավ, որ սեղմված է անկյունում և հետդարձի ճանապարհ չկա: Նա այնքան տխրեց, որ պառկեց և քնեց: Եվ երազում տեսավ, որ շարունակում է քայլել ու ոչ մի անկյուն էլ չկա: Դա այնքան նրան դուր եկավ, որ նա որոշեց չարթնանալ: 


Մեկ այլ մարդ հայտնվեց անկյունում: Լինելով նպատակասլաց և կամքի ուժ ունեցող մարդ` նա որոշեց պայքարել այդ անկյունի հետ: Եվ նա պայքարում էր, պայքարում՝ պայքարի նորանոր ձևեր մտածելով: Քիչ-քիչ մարդը մոռացավ, որ ժամանակին ինքն ուրիշ նպատակ ուներ: 
Երրորդ մարդն ընկավ անկյուն: Նա հայտնաբերեց, որ մենակ չէ  այդ անկյունում: Նա ծանոթացավ ուրիշ մարդկանց հետ, իմացավ նրանց պատմությունները, ցավակցեց նրանց:  Եվ նրան ցավակցեցին:  Նա ընդհանրություն զգաց այդ մարդկանց հետ, իսկ հետո այնքան զբաղվեց խմբի գործերով, որ էլ ժամանակ չուներ անկյունների մասին խորհելու: Եվ նա հոգու խորքում դրա համար նույնիսկ ուրախ էր:
Քայլեց, քայլեց չորրորդ մարդը և հանկարծ մտավ անկյունի մեջ: Նա տխրեց և պատրաստվեց մեռնել:  Կողքով մի այլ մարդ էր անցնում, տեսավ առաջինին և ասաց.
 -Ոչ մի անկյուն էլ չկա, դու ինքդ ես հորինել այդ անկյունը և նստել նրա մեջ: 
Առաջինը չհամաձայնեց: 
-Ինչպես թե: Ահա՛ անկյունը, ահա՛ ես, ելք չկա և դա հորինվածք չէ:
Այդ ժամանակ երկրորդը պատասխանեց.
-Գուցե դու ճիշտ ես, բայց ինքդ դատիր, ինչը կբերի քեզ ավելի օգուտ՝ ճշմարտությունն այն մասին, որ դու անկյունում ես, թե սուտն այն մասին, որ անկյուններ գոյություն չունեն: 
Առաջինը խոր մտածմունքների մեջ ընկավ: 
Եվ մինչ նա մտածում էր, հանկարծակի մի քայլ արեց, հետո երկրորդը...
Սկզբում մարդը ուղղակի ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է իր հետ կատարվում և ինչ է իրեն շրջապատում: Եվ երբ մի օր բարձրացրեց գլուխը և նայեց շուրջը, ապա պարզեց, որ աշխարհը դարձել է ուրիշ, և նա նույնպես ուրիշ է դարձել:  Եվ մարդն անկեղծ ժպտաց՝ առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում:

Комментариев нет:

Отправить комментарий