суббота, 21 декабря 2013 г.

Փոքրիկ հոգին և արևը


 Անսահմանության մեջ  մի Փոքրիկ հոգի կար, որը մի անգամ ասաց Աստծուն.
-Ես գիտեմ, թե  ով եմ ես:
-Հրաշալի է,-պատասխանեց Աստված,- և ո՞վ ես դու:
Եվ փոքրիկ հոգին բղավեց.
-Ես Լույսն եմ:
Աստված ժպտաց իր լայն ժպիտով և ասաց.
-Ճիշտ է, դու Լույսն ես:
Փոքրիկ հոգին շատ երջանիկ էր, քանի որ հասկացավ այն, ինչ ուշ թե շուտ հասկանում են Աստծո թագավորության բոլոր հոգիները:
-Ի՜նչ լավ է,-ասաց Փոքրիկ հոգին,- դա իսկապես հրաշալի է:
Բայց շուտով նրան էլ չէր բավարարում իր գոյության իմացությունը:  Փոքրիկ հոգին զգաց, թե ինչպես է  նրա մեջ նոր ցանկությունների շրջան առաջանում: Հիմա նա ուզում էր լինել այն, ինչ հանդիսանում է: Եվ այդ ժամանակ Փոքրիկ հոգին վերադարձավ Աստծու մոտ /ինչն այնքան էլ վատ միտք չէ բոլոր հոգիների համար, ովքեր ցանկանում լինել այն, ինչ իրականում կան/ և ասաց.
-Բարև, Աստվա՛ծ: Հիմա, երբ ես գիտեմ, թե ով եմ, կարող եմ ես այդ լինել:
Եվ Աստված պատասխանեց.
-Դու ուզում ես ասել, որ ցանկանում ես լինել այն, ինչ հիմա հանդիսանում ես:
-Գիտես, -պատասխանեց Փոքրիկ հոգին,-այլ բան է  իմանալ, թե ով եմ ես, և բոլորովին այլ բան իրակում լինել դա: Ես ուզում եմ զգալ, թե ինչ է Լույս լինելը:
-Բայց դու առանց այդ էլ հենց Լույս ես,-կրկնեց Աստված՝ նորից ժպտալով:
-Այո, բայց ես ուզում եմ իմանալ դա, զգալ,- բացականչեց Փոքրիկ հոգին:
-Դե ինչ,- ասաց Աստված ծիծաղելով,- ես պետք է գուշակեի դա: Դու միշտ էլ առանձնանում էիր արկածների մոլուցքով,- այնուհետև Աստծո ձայնը փոխվեց,- միայն թե մի հարց կա
-Ի՞նչ կա,- հարցրեց Փոքրիկ Հոգին:
-Լույսից բացի ոչինչ գոյություն չունի: Ես ստեղծել եմ միայն այն, ինչ դու հանդիսանում ես, և դուրս է գալիս, որ քեզ ճանաչելու պարզ ճանապարհ չկա: Հասկանում ես, գոյություն չունի ոչինչ, ինչ դու չես եղել:
-Էէէէէ, - ասաց Փոքրիկ հոգին, որը այժմ մի փոքր մտահոգված էր:
-Մտածիր այդ մասին այսպես,- ասաց Աստված,- դու նման ես  լույսի՝ Արևի ճառագայթների մեջ: Դու փայլում ես միլոնավոր, միլիարդավոր ուրիշ լույսերի հետ, որոնք կազմում են ԱրևըԵվ Արևը Արև չէր լինի առանց քեզ: Կարո՞ղ էր նա Արև լիներ առանց իր լույսերից մեկինա ուղղակի չէր կարողանա նորմալ Արև լինել, քանի որ այդքան լավ լույս չէր տա: Եվ ահա խնդիր՝ ինչպես ճանաչել քեզ՝ որպես լույս, երբ դու գտնվում ես Լույսի կենտրոնում: Ա՛յ քեզ խնդիր:
-Բայց դու Աստված ես,- ասաց Փոքրիկ հոգին,- մի բան մտածի՛ր:
Եվ այդ ժամանակ Աստված նորից ժպտաց և ասաց.
-Ես արդեն մտածել եմ: Քանի որ դու չես կարող տեսնել քեզ որպես Լույս, քանի որ գտնվում ես Լույսի մեջ, մենք քեզ կշրջապատենք խավարով:
-Իսկ ի՞նչ է խավարը,- հարցրեց Փոքրիկ հոգին:
-Դա այն է, ինչ դու չես հանդիասանում,- պատասխանեց Աստված:
-Իսկ ես կվախենամ այդ խավարից,- լաց եղավ Փոքրիկ հոգին:
-Միայն եթե դու ընտրես վախը,- պատասխանեց Աստված,- իրականում  վախենալու ոչինչ գոյություն չունի: Եվ միայն այն ժամանակ, երբ դու կորոշես, որ գոյություն ունի, կսկսես վախենալ: Տեսնում ես, մենք ենք հնարում այդ ամենը: Մենք ձևանում ենք:
-Օ՜,- ասաց Փոքրիկ հոգին, և դրանից հետո իրեն զգաց համեմատաբար ավելի լավ: Դրանից հետո Աստված բացատրեց, որ ընդհանրապես ինչ-որ բան զգալու համար  պետք է հայտնվի ուղիղ հակառակ ինչ-որ բան: Կամ, այլ խոսքերով ասած, եթե դու ուզում ես ինչ-որ բան զգալ, դու ծնում ես դրա հակառակ երևույթը:
-Եվ դա մեծ տաղանդ է,- ասաց Աստված,- քանի որ առանց դրա դու չէիր կարողանա ոչինչ ճանաչել կամ զգալ: Դու չես կարողանա հասկանալ ինչ է  Տաքությունն առանց Սառնության, Վերևն առանց Ներքևի, Արագն առանց Դանդաղի, դու երբեք չէիր կարողանա հասկանալ, թե ինչ է Աջն առանց Ձախի, Այստեղն առանց Այնտեղի, Հիման առանց Այն ժամանակի: Այդպիսով,-շարունակեց Աստված,- երբ դու շրջապատված կլինես խավարով, բռունցքդ մի՛ բարձրացրու երկնքի վրա և քո ձայնը բղավոցի մի՛ հասցրու և մի՛ անիծիր խավարը: Այդ ամենի փոխարեն Լույս եղիր այդ խավարի մեջ և մի՛ խենթացիր այդ պատճառով: Այդ ժամանակ էլ կճանաչես, թե դու ով ես իրականում, և բոլորն էլ դա զգում են նույն ձևով: Թույլ տուր, որ քո լույսը այնքան վառ փայլի, որ բոլորը և յուրաքանչյուրը կկարողանան տեսնել, թե դու ինչքան յուրահատուկ ես:
-Դու ուզում ես ասել, որ բոլորին իմ յուրահատկությունը տեսնել թույլ տալը նորմալ է,- հարցրեց Փոքրիկ հոգին:
-Դե իհարկե,-ծիծաղեց Աստված,- դա նույնիսկ շատ լավ է: Բայց հիշիր, որ ,,յուրահատկությունը,, չի նշանակում ,,ամենալավը,,: Յուրաքանչյուրը յուրահատուկ է ինքնին: Շատերն են հասցրել մոռանալ դա: Եվ նրանք կհասկանան, որ դա նորմալ է՝ յուրահատուկ և անկրկնելի լինելը, միայն այդ ժամանակ դու կտեսնես, որ քեզ համար անկրկնելի լինելը   իրերի դասավորության մեջ է :
-Ուխ,- ասաց Փոքրիկ հոգին՝ պարելով, ծիծաղելով և ուրախությունից թռչկտոելով,- ես կարող եմ լինել այնպիսի  յուրահատուկ և անկրկնել, ինչպիսին կուզեմ:
-Այո, և դու կարող ես սկսել հենց հիմա,- ասաց Աստված, ով սկսեց ծիծաղել, պարել և թռչկոտել Փոքրիկ հոգու հետ,- յուրահատկության և անկրկնելիության ո՞ր մասն ես ուզում լինել:
-Ինչպես թե, յուրահատկության և անկրկնելության ո՞ր մասը,- կրկնեց Փոքրիկ հոգին,- ես չեմ հասկանում:
-Հասկանում ես,- սկսեց Աստված,- Լույս լինել նշանակում է լինել յուրահատուկ, իսկ յուրահատկությունն իր մեջ շատ տարբեր մասեր է ընդգրկում: Բարի լինել նշանակում է յուրահատուկ լինել, յուրահատուկ լինելն էլ նշանակում է լինել ստեղծագործող, գյուտարար: Համբերատար լինելը նույնպես նշանակում է յուրահատուկ լինել: Կարող ես դու յուրահատուկ լինելու այլ  ձևեր գտնել:
Փոքրիկ հոգին նստեց մի քիչ և լռեց.
-Ես կարող էի մտածել յուրահատուկ լինելու այլ միջոցներ,- բացականչեց նա վերջապես,-  պաշտպանել նշանակում է լինել յուրահատուկ, յուրահատուկ լինել նշանակում է ընկերասեր լինել: Եվ հոգատար լինել նույնպես նշանակում է լինել յուրահատուկ:
-Այո՛, համաձայնեց Աստված,- եվ դու կարող ես լինել յուրահատկության այս կամ այն ձևը, որը կցանկանաս ցանկացած ժամանակ: Դա հենց նշանակում է լինել Լույս:
-Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում լինել, ես գիտեմ՝ ինչ եմ ուզում լինել,- ուրախ հայտարարեց Փոքրիկ հոգին,- ես ուզում եմ յուրահատկության այն մասը լինել, որը կոչվում է ,,ներողամիտ,,: Ճիշտ է, չէ՞, ներողամիտ լինել նշանակում է յուրահատուկ լինել:
-Օ՜, այո՛,-ասաց Աստված,- դա չափազանց յուրահատուկ է:
-Լավ ,- ասաց Փոքրկ հոգին,- հենց այդ եմ ես ուզում լինել: Ես ուզում եմ ներողամիտ լինել: Ես ուզում եմ ճանաչել ինձ  ներողամտությամբ:
-Լավ,-ասաց Աստված,- բայց մի բան կա, որ դու պետք է իմանաս:
Փոքրիկ հոգին մի փոքր անհամբեր էր դարձել: Հիմա նրան թվում էր, որ յուրաքանչյուր քայլին նրան սպասում էին նոր դժվարություններ:
-Եվ ի՞նչ է դա,- հարցրեց նա՝ հոգոց հանելով:
-Ոչ ոք գոյություն չունի, ում կարելի է ներել:
-Ոչ ոք,- նա հազիվ էր հավատում իր լսածին:
-Ոչ ոք,- պատասխանեց Աստված,- այն, ինչ ես ստեղծել եմ կատարյալ է: Իմ ստեղծածի մեջ չկա ոչ մի ուրիշ հոգի, որ քեզանից պակաս կատարյալ լինի: Նայի՛ր:
Եվ հենց այդ ժամանակ Փոքրիկ հոգին գիտակցեց, որ շուրջը հավաքվել է այլ հոգիների մեծ ամբոխ: Այս հոգիները հավաքվել են հեռվից , բոլոր տեղերից, Թագավորության տարբեր անկյուններից, քանի որ  բոլորն էլ իմացել են, որ Փոքրիկ հոգին անսովոր զրույց է անում Աստծո հետ,  և յուրաքանչյուրը ցանկանում էր իմանալ, թե ինչի մասին են խոսում:
Նայելով հավաքված հոգիների անհաշիվությանը՝ Փոքրիկ հոգին ստիպված եղավ համաձայնել: Ոչ մի հոգի պակաս հրաշալի, պակաս կատարյալ տեսք չուներ, քան հենց ինքը: Դա այնքան զարմանալի էր, և հավաքված հոգիներից առկայծող  լույսն այնքան վառ էր, որ Փոքրիկ հոգին ստիպված էր մի քիչ կկոցել աչքերը:
-Ուրեմն էլ ո՞ւմ ներես,- հարցրեց Աստված:
-Ըմմմ, այո՛,- ասաց Փոքրիկ հոգին,- ուրախանալ, երևում է, չի ստացվի: Իսկ ես ուզում էի ճանաչել ինձ որպես մեկը, ով Ներում է: Ես ուզում էի զգալ, թե ինչ է դա, երբ դու յուրահատուկ ես:
Եվ Փոքրիկ հոգին մտածեց, թե ինչպես կարելի է զգալ տխրությունը: Բայց հենց այդ ժամանակ նրան մոտեցավ ուրիշ՝ Ընկերասեր հոգին:
-Անհանգստանալու կարիք չկա, Փոքրիկ հոգի,- ասաց նրան Ընկերասեր հոգին,- ես կօգնեմ քեզ:
-Իսկապես,- փայլեց Փոքրիկ հոգին,- բայց ես ինչ պետք է անեմ դրա համար:
-Ոչինչ,- ես ուղղակի քեզ համար կստեղծեմ մեկին, ում դու կարող ես ներել:
-Դու այդպես կարո՞ղ ես:
-Իհարկե,- ժպտաց Ընկերասեր հոգին,- իմ մյուս ծնունդին, մյուս կյանքում ես կանեմ այնպիսի բան, որի համար դու կկարողանաս ներել ինձ:
-Բայց ինչո՞ւ: Բայց ինչո՞ւ դու պետք է անես դա,- հարցրեց Փոքրիկ հոգին,- դու՝ կատարյալ ստեղծաործությունդ: Դու, որից այնպիսի Լույս է ծնվում, որ նույնիսկ դժվար է քեզ նայելը: Ի՞նչը կարող է ստիպել քեզ իջեցնել քո ցնցումները, որից քո վառ լույսը կմգանա և կծանրանա: Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ  դու, որ Լույս ես, դու, որ պարում ես  աստղերի հետ և Թագավորությունում, շարժվում ես մտքի արագությամբ, ցանկանաս գալ իմ կյանք և քեզ այնքան ծանր դարձնես, որ անես ինչ-որ վատ բան:
-Պատասխանը շատ պարզ է,- ասաց Ընկերասեր հոգին,- ես կանեմ դա, քանի որ սիրում եմ քեզ:
Փոքրիկ հոգին զարմացավ նման պատասխանից:
-Պետք չէ այդպես զարմանալ,- ասաց Ընկերասեր հոգին,- դու արդեն նույն բանն արել ես ինձ համար: Մի՞թե դու չես հիշում: Օ՜, մենք այնքան շատ ենք պարել միասին, դու և ես:  Դարեր շարունակ պարել ենք քեզ հետ այդ պարը: Ամբողջ ժամանակի ընթացքում և տարբեր տեղեր մենք խաղացել ենք քեզ հետ միասին:  Մենք երկուսս այդ ամենն ենք եղել: Մենք եղել ենք և՛ Վերևն ու Ներքևը, և՛ Աջն ու Ձախը:  Մենք արդեն եղել ենք և՛ Այնտեղ ու Այստեղ, և՛ Հիմա ու Այն ժամանակ: Մենք արդեն եղել ենք Այդ ամենը:  Մենք եղել ենք և՛ կին ու տղամարդ, և՛ լավ ու վատ, մենք երկուսս արդեն եղել ենք և՛ զոհ, և՛ չարագործ:
Այդպես մենք շատ ենք վարվել , ես և դու, և  մեզնից յուրաքանչյուրը մյուսի համար ստեղծում էր ճիշտ և լիովին հավանական հնարավորություն ցույց տալու և ճանաչելու, թե իրականում ով ենք մենք:
-Այսպիսով,-սկսեց բացատրել Փոքրիկ հոգուն ,- այս անգամ մեր մյուս կյանքում ես քո առջև կհայտնվեմ որպես ,,վատը,,: Եվ ես կանեմ իսկապես ինչ-որ սարսափելի  բան և այդ ժամանակ դու կկարողնաս ճանաչել քեզ որպես մեկը, ով Ներում է:
-Բայց ի՞նչ կանես դու,- հարցրեց Փոքրիկ հոգին՝ մի փոքր նյարդայնանալով,- ի՞նչ կլինի այդ սարսափելին, որ դու կանես:
-Օ,-  ժպտալով ասաց Ընկերասեր հոգին,- մենք անպայման մի բան կմտածենք:
Բայց այդ ամենից հետո Ընկերասեր հոգին ավելի լրջացավ և ասաց ցածր ձայնով.
-Գիտես, մի բանում դու շատ ճիշտ ես:
-Ի՞նչում,- ցանկացավ իմանալ Փոքրիկ հոգին:
-Ես իսկապես պետք է դանդաղեցնեմ իմ ցնցումները և չափազանց ծանր դառնամ, որպեսզի անեմ այդ ոչ այնքան հաճելի բանը քեզ համար: Ես պետք է պատրաստվեմ լինել բոլորովին ինձ չնմանվող մեկը: Եվ հիմա ես ուզում եմ խնդրել քեզ մի շատ պատասխանատու ծառայության մասին:
-Ինչ կցանկանաս, ինչ ուզում ես,- բացականչեց Փոքրիկ հոգին՝ սկսելով երգել և պարել, -ես նորողամիտ կլինեմ, ես ներողամիտ կլինեմ:
Եվ այդ ժամանակ Փոքրիկ հոգին նկատեց, որ Ընկերասեր հոգին շարունակում է լուռ մնալ:
-Եվ ի՞նչ ես դու ուզում,- հարցրեց Փոքրիկ հոգին,- ի՞նչ կարող եմ ես անել քեզ համար: Դու ուղղակի հրեշտակ ես, որ համաձայնվել ես անել դա ինձ համար:
-Դե իհարկե, այդ Ընկերասեր հոգին հենց հրեշտակն է որ կա,- ընդհատեց նրանց զրույցը Աստված,- յուրաքանչյուրն էլ հենց հրեշտակ է: Հիշի՛ր միշտ: Ես ձեզ մոտ ուղարկում եմ միայն հրեշտակներ և ոչ մեկի բացի նրանցից:
Եվ Փոքրիկ հոգին անհամբերությունից վառվում էր, ցանկանում էր ինչ-որ բան անել Ընկերասեր հոգու համար, որպեսզի նրա խնդրանքը բավարարեր:
-Այսպիսով ի՞նչ կարող եմ ես անել քեզ համար,- հարցրեց նա նորից:
-Երբ ես սկսեմ ծեծել քեզ և ցավ պատճառել,- սկսեց Ընկերասեր հոգին,- այդ պահին, երբ ես կանեմ ամենավատը քեզ համար, ինչ դու անգամ չես կարող պատկերացնել: Հենց այդ պահին..
-Այո,-ընդհատեց նրան Փոքրիկ հոգին,- ինչ պետք է…
Ընկերասեր հոգին լուռ նայեց Փոքրիկ հոգուն և հետո աղաչեց.
-Հիշիր, ով եմ ես իրականում:
-Օ, դե իհարկե,- բացականչեց Փոքրիկ հոգին,- ես երդվում եմ: Ես միշտ կհիշեմ քեզ այնպիսին, ինչպիսին տեսնում եմ հիմա:
-Լավ,- ասաց Ընկերասեր հոգին,- որովհետև , գիտես ինչումն է այստեղ հարցը, ես այնքան կփորձեմ ձևացնել, որ երևի թե կմոռանամ, թե ով եմ ես իրականում: Եվ եթե դու չհիշես, թե ով եմ ես իրականում, ես կարող եմ այդ մասին մոռանալ չափազանց երկար  ժամանակ: Եվ եթե ես մոռանամ, թե ով եմ իրականում, դու նույնիսկ կարող ես մոռանալ, թե ով ես դու և մենք կկորենք: Եվ այդ ժամանակ մեզ պետք է էլի մի հոգի, ով կգա և կհիշեցնի, թե ով ենք մենք:
-Ոչ, մեզ դա պետք չի գա,- նորից խոստացավ Փոքրիկ հոգին,- ես կհիշեմ, ով ես դու: Եվ ես շնորհակալ կլինեմ քեզնից նրա համար, ինչ անում ես ինձ համար՝ հնարավորություն ես տալիս ճանաչել և զգալ, թե ով եմ իրականում:
Եվ համաձայնությունը կնքվեց: Փոքրիկ հոգին ուղևորվեց իր նոր կյանքը, ուրախ, որ Լույս է լինելու, ինչն ինքնին չափազանց յուրահատուկ էր և կրկնակի ուրախ էր նրա համար, որ կարող էր լինել այդ յուրահատկության այն մասը, որ կոչվում է Ներողամտություն:
Եվ Փոքրիկ հոգին անհամբեր սպասում էր, թե երբ հնարավորություն կունենա զգալ և ճանաչել  իրեն որպես Ներողամտություն և շնորհակալություն հայտնել այն հոգուն, ով դա հնարավոր դարձրեց:
Եվ այդ նոր կյանքի ամեն նոր վայրկյանը, երբ նոր հոգի էր կենտրոնում  հայտվում, և ինչ էլ որ բերեր այս նոր հոգին Փոքրիկ հոգու կյանք՝ ուրախություն թե տխրություն, և հատկապես  եթե դա տխրություն էր, Փոքրիկ հոգին հիշում էր, թե ինչ էր ասել իրեն Աստված:
-Միշտ հիշի՛ր,- ժպտաց Աստված,- ես միշտ ձեզ մոտ ուղարկում եմ միայն հրեշտակներին և ոչ ոքի նրանցից բացի…
Հեղինակ՝ Նիլ Դոնալդ Ուոլշ
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Աղբյուրը՝  http://yogaclassic.ru/post/2074

2 комментария: