Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ),
ուր նա
երգեր
էր
հավաքում:
Եղել
ենք
միասին
Եվրոպայում,
Ստամբուլում.
բայց
այս
ամենը
թվում
է
ինձ
ո՛չ
իրական:
Կոմիտասը
ինձ
համար
հիմա
լեգենդ
է,
հեռավոր
առասպել,
և
նրա
կյանքն
ու
փառապանծ
գործը
մի
չքնաղ
հրաշապատում:
———
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:
———
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:
Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ
է
գրել,
ո՛չ
օրատորիաներ,
թերևս
մի
քանի
արիաներ
կամ
ռոմանսներ
միայն:
Բայց
ավելի
մեծ
գործ
է
կատարել,
քան
այդ
բոլորը:
Նա
հայտնագործել
է
մեր
ազգային
երգը,
հայկական
երաժշտությունը՝
ինքնուրույն,
ինքնատիպ
և
անաղարտ:
Նա
հիմն
է
դրել
ազգային
երաժշտական
կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…
Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը,
ապացուցեց
հայ
երաժշտության
ինքնուրույն
գոյությունը՝
բխած
հայ
ժողովրդի
հոգուց
և
դարերի
միջով
մեզ
հասած:
Նա
դիմեց
հայ
երգի
ակունքին՝
հայ
շինականի,
գեղջուկի,
աշխատավորի
երգին:
Արարատյան
դաշտի,
Շիրակի,
Վանի,
Մուշի
ժողովրդական
երգերին:
Նա
ուզեց
հայկական
երկրի
բնության
մեջ,
հայ
գեղջուկի
շրթունքներից
լսել
հայ
եղանակներն
ու
երգի
խոսքերը:
Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:
Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները,
իտալացիները
ընդունեցին
հայ
երաժշտության
ինքնուրույնությունը
և
հիացմունքով
տեսան
մի
նոր
գեղեցկություն,
մի
նոր
երգ,
մի
նոր
համամարդկային
հարստություն:
Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացած էի
և
նույնպես
երջանկացած:
Դեռ
միչև
այսօր
ես
հոգուս
մեջ
տեսնում
եմ
ոգևորված
Կոմիտասին
և
լսում
նրա
սրտաբուխ
ձայնը:
Կոմիտասը
հրապուրել,
հմայել
էր
ինձ:
– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…
Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան:
Այդ
երգը
եկավ
քաղաք,
բարձրացավ
բեմերի
վրա,
հաղթական
հնչեց
բոլոր
հանդեսներում:
Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը
զգաց
աշխատավոր
ժողովրդի
վիշտն
ու
հրճվանքը, նրա
սերը
դեպի
իր
հայրենի
բնությունը:
Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…
Առաջադրանքներ
1. Ի՞նչ է ասում Իսահակյանը
Ա. Հայ ազգային երգի մասին
Բ. Կոմիտասի մասին
2. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
Комментариев нет:
Отправить комментарий