суббота, 5 марта 2016 г.

Վահան Տերյան. առաջադրանքների մեդիափաթեթ

 
Տերյանի բանաստեղծությունները 


1.Տերյանի ստեղծագործությունների ընթերցում և քննարկում:
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
  • Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն:
  • Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:
  • Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;
  • Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրիր ըստ բանաստեղծության:
  • Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:

Գարնան քաղաքում

 Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:
  • Պատկերավոր գրիր քո տեսած գարունը՝ օգտագործելով փոխաբերություններ:

 Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— 
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— 
Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք

  • Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:
  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:
  • Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:
  • Դուրս գրի՛ր մակդիրները:
  • Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն, 
Բոլորն առաջվանն է կրկին, 
Նորից դու հին տեղը նստում, 
Շարժում ես իլիկը մեր հին: 

Մանում ու հեքիաթ ես ասում, 
Մանում ես անվերջ ու արագ, 
Սիրում եմ պարզկա քո լեզուն, 
Ձեռներըդ մաշված ու բարակ։ 

Նայում եմ, մինչև որ անզոր 
Գլուխըս ծնկիդ է թեքվում, 
Նորից ես մանուկ եմ այսօր, 
Դրախտ է նորից իմ Հոգում։ 

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ, 
Հեքիաթըդ անվերջ օրորում, 
Իլիկըդ խոսում է անուշ...

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
    Մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավոր պատմիր:
  • Դուրս գրիր բնության պատկերները:

Մթնշաղ


Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: /Կարող ես օգտվել էլ. բառարանից/:
    Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:
  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, նոր վերնագիր հորինիր: 

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլովփառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար
1. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը, ի՞նչ է նշանակում հայտնություն բառը, ինչքանով է այն համապատասխանում բանաստեղծությանը:
2. Բացատրի՛ր. Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,

3. Ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

4. Ո՞ր տողերն են տխուր տրամադրություն արտահայտում: 

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրներ:

Հովիվներն այնտեղ կըրակ են արել
Սարերի վրաօ՜անուշ հեռու.
Ձայնում են անվերջ մթնում իրարու,
Հովիվներն այնտեղ կըրակ են վառել:

Ախսիրտս թռավ աշխարհն այն հեռու,
Ուր,հինհնչում ես բարբառ հայրենի.
Հովիվներն այնտեղ կըրակ են արել
Սարերում իմ բացօ՜անուշ հեռու...

1. Ի՞նչ զգացում է արտահայտված բանաստեղծության մեջ:
2.  Ի՞նչ է տալիս բանաստեղծությանը ,,օ՜, անուշ հեռու,, արտահայտությունը, ինչպիսի փոփոխություն կկրեր, եթե այն հանեինք:
3. Գրի՛ր բարբառ, ձայնել բառերի հոմանիշները:

Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել:
Թումանյանի պալատում,
Կգտնես, ով մարդ,
Անուշ, Արփի-արբեցում,
Եւ վարդ, և Նվարդ:

1. Ինչո՞ւ է Տերյանը Թումանյանի տունը պալատ համարում:
2. Գրի՛ր բառերի հոմանիշները՝ պալատ, խնդում, քեֆ, արբենալ;
3. Բանաստեղծությունից ելնելով՝ գրի՛ր, թե քո կարծիքով ինչ վերաբեմունք ուներ Տերյանը Թումանյանի նկատմամբ:

ԱՌԱՎՈՏ

Այսօր դու քաղցր ես նայումառավոտ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով

Ելնել ճանապարհխնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիքո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անունո՛չ զենքո՛չ փառքո՛չ արծաթ

1. Բացատրի՛ր բառերը՝ դյութական, զով, խնդուն:
2. Ինչո՞ւ է վերնագրված առավոտ, գրի՛ր քո կարծիքը:





Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույսև՛ տխուրև՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւրառաջին իմ անուրջ...

Տարիներտարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանքև՛ բեկումև՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ

Սուտ կյանքի և դառը մահու դեմ..

1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:
2.  Բացատրի՛ր բառերը՝ անուրջ, անեղծ, անհաստատ, բեկում, փարոս:
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում:
3. Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի: 
4. Բացատրի՛ր՝ Իմ խաղաղ երեկոն է հիմա:
Անունդ թող փարոս լինի ինձ: 

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռիդողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դուիմ անուշ երազ։
Սիրտ իմայդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավաստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտմոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...
1. Առանձնացնել բնության նկարագրությունները:
2. Բացատրեք բառերը՝  պատել, վարսաթափ, տագնապ:
3. Ո՞ր տողերում է արտահայտված բանաստեղծի անձնական ապրումը:

ՓՈՂՈՑԻ ԵՐԳԸ

Պատուհանիս տակ լալիս է կրկին
Թափառիկ երգչի երգը ցավագին,—
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,
Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։

Թումանյանը Տերյանի մասին
Մեր սիրելի երիտասարդ դասախոսըոր էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասինհայտնեց նաև մի շատ տարածված կարծիքթե
Տերյանը  հարազատ չի մեզ։ Ինձ թվում էոր էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջթե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվումես գտնում եմոր նրա թախիծն ու երազներըմշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես
եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտումուր ծնվել է Տերյանըև կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներովոր բնորոշում են մեր տաղանդավոր
բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգունև մենք շատ
երազկոտ ժողովուրդ ենք։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասինև լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուքինչպես ամեն բանաստեղծիէնպես էլ Տերյանի լավ
երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեքոր ձեզ բարձր գեղարվեստական
 հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքըոր Տերյանը դեռ տվել է իր
 առաջին շրջանի երգերըև այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկումնոր
արշալույս ու նոր հորիզոննոր կյանք է ողջունում։

2. Տերյանի բանաստեղծությունները. ի՞նչ եմ կարդացել, ի՞նչ եմ մտածում:
3. Իմ սիրելի բանաստեղծությունը. ի՞նչ եմ մտածում, ի՞նչ եմ զգում, երբ կարդում եմ:
4. Ընտանեկան ընթերցումներ. կարդում ենք Տերյան:
5. Ընտրել Տերյանի բանաստեղծություններից մեկը, պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ: 

Комментариев нет:

Отправка комментария