понедельник, 12 сентября 2016 г.

Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը (իմ մտորումները)

Մարկեսի այս գործը կարդացել եմ մեկ տարի առաջ . պատահաբար գտա համացանցում: Պետք է ասեմ, որ ինձ վրա անջնջելի տպավորություն է թողել: Զարմանալի կթվա, բայց մեկ տարի ամեն օր մտածել եմ ստեղծագործության ասելիքի մասին, փորձել հնարավորինս ճիշտ ըմբռնել, հասկանալ գրողին: 
 Պատմվածքը սկսվում է պարզ և հասկանալի տողերով. երեխաները խաղում էին ջրի՝ ափ հանած ջրահեղձի հետ:  Բայց շուտով հայտանբերվում է առաջին տարօրինակ երևույթը՝ ջրահեղձը ծանր է առավել, քան բոլոր մեռյալները, ձիու պես ծանր է և , ի վերջո, ավելի խոշոր է, քան իրենք: Այո,  ջրահեղձը նման չէ իրենց, տարբեր, բոլորովին այլ է: 
Ինչո՞վ էին զբաղվում առափնյա գյուղում. ապրում էին առօրյա հոգսերով, ուղղակի ապրում էին: 
Ո՞վ էր ջրահեղձը: Դեմքը մքարեցին և հասկացան, որ իրենց գյուղից չէ, հարցրեցին կողքի գյուղերում, այնտեղից էլ չէ: Մաքրեցին նրա վրայի ծովային բույսերը, որոնք հեռու օվկիանոսից էին: Այսինքն՝ ջրահեղձը երկար էր ջրի մեջ մնացել, լողացել: Եվ նույնիսկ մահը նա կրում էր անժանապատվությամբ: Միանգամից մտածում ես, վստահաբար մահավանից առաջ էլ վեհ մի մարդ էր եղել, սովորականից տարբերվող, ինչ-որ տեղ անսովոր: 
Կարծում եմ ամենակարևոր տողերից մեկը սա է՝  Նրանք հասկացան, թե իրականում ինչպիսին է նա եղել, և այդժամ նրանց շունչը կտրվեց:  Գյուղի կանանց մեջ ինչ-որ բան փոխվեց, իրենց համար նոր մի բան բացահայտեցին, կամ սկսեցին այլ կերպ, այլ տեսանկյունից նայել: Շունչը կտրվեց... Կտրվեց, որովհետև մինչ այդ նրանք երևակայականի սահամանից չէին անցել, հիացմունք չէին ապրել: Եվ դրա համար էլ այն, ինչ տեսնում էին, չէր տեղավորվում նրանց պատկերացրածի և երևակայության մեջ:  Բայց ի՞նչ կլիներ, եթե նա ապրեր իրենց գյուղում, ինչպիսին կլիներ նրա տունը, մահճակալը , առաստակղը, հատակը: Սա արդեն այլը տեսնելու, զգալու, մտածելու, երևակայելու առաջին քայլն է, մուտքը... Կանայք այնքան էին հիացած ջրահեղձով, որ նույնիսկ համեմատեցին իրենց ամուսինների հետ, և Էստեբանի համեմատ նրանք ընդամենը խղճուկ և ողորմելի արարածներ էին: 
Ինձ համար Էստեբանը ազատության խորհրդանիշն է, խոսքս կապանքներից , շղթաներից ազատ լինելու մասին չէ, այլ ուղղակի քեղ ազատ զգալու, ազատ մտածելու, երևակայելու մասին: Եվ իզուր չէ, որ կտավը չբավականացրեց, անդրավարտիքը նեղ եղավ նրան, կոճակներն էլ՝ պոկվում և օդ էին թռչում: Կոճակները, անդրավարտիքը, ոչինչ չէր կարող կաշկանդել Էստեբանին:
Երբ պարզվեց, որ Էստեբանը հարևան գյուղերից չէ, կանայք ուրախացան. նա մերն է: Ջրահեղձն արդեն Էստեբանն էր, ուրիշը չէր, չէր հեռանալու, չէր լքելու իրենց, իրենց մեջ էր մնալու, իրենց մի մասը կազմեր: Կարևոր է նաև ջրահեղձին անուն տալը: Մինչ այդ նա ընդամենը անորոշ ինչ-որ ջրահեղձ էր, իսկ հիմա Էստեբանն էր, գոյություն ունեցող անձ, գիտակից և ,,ինձիվիդուալ,,: 
Կաայք չէին շտապում, հնարավորինս ձգձգում էին, չէին ուզում զրկվել Էստեբանից: Այնքան, մինչև տղամարդկանց հոգում խլրտաց կասկածի որդը: Բայց Էստեբանը կարողացավ գերել նաև նրանց, որովհետև այնպիսին, ինչպիսին Էստեբանն է, աշխարհի երեսին չի կարող լինել:  Տղամարդիկ էլ տեսան և զգացին այն, ինչ կանայք՝ անկեղծությունը, ջրահեղձ մարդու անկեղծությունը: Էստեբանի մարմինը խոշոր էր, կոպիտ, քարի պես ամուր եղունգներով, ծանր, բայց նրա հոգին փխրուն էր, պարզ ու անկեղծ, նույնիսկ մահվանից հետո: Եվ այդ անկեղծությունն էր, որ տեսան նաև տղամարդիկ: 
Ժայռի եզր նրան ուսերին տանելու պատվին արժանանալու համար վիճելով՝ գյուղի բնակիչները առաջին անգամ տեսան, թե ինչ դժգույն են իրենց փողոցները, լերկ են իրենց բակերի քարերը, չնչին են իրենց երազանքները ջրահեղձի հոյակապության և գեղեցկության համեմատ
Էստեբանի շնորհիվ նրանք կարողացան տեսնել այն, ինչ մինչ այդ չէին տեսնում, այն, ինչ անկարևոր էր թվում: Եվ հիմա ամեն ինչ այլ էր լինելու...
Էստեբանը կարողացավ փոխել նրանց մտածելակերպ, նրանց անգույն և միօրինակ կյանքը: 

12.09.2016
Տաթևիկ Աբրահամյան






Комментариев нет:

Отправка комментария