воскресенье, 6 ноября 2016 г.

Արևմտահայ գրականության օրեր

Նախագծի տևողությունը՝ նոյեմբերի 7-13
Մասնակիցներ՝ 5-6-7 -րդ դասարանների սովորողներ
Նախագծի նպատակը՝ ծանոթանալ արևմտահայերենին, արևմտահայ հեղինակներին, նրանց ստեղծագործություններին, հարստացնել սովորողների բառապաշարը, զարգացնել վերլուծելու- ստեղծագործելու կարողությունները:

Նախագծի ընթացքը
Ընտրել բանաստեղծություններ, փոքրի արձակ ստեղծագործություններ արևմտահայ տարբեր հեղինակներից:
Կարդալ, ծանոթանալ արևմտահայերենին: 
Ստեղծագործությունների քննարկում-վերլուծություն:
Արդյոք կարդո՞ւմ են արևմտահայ հեղինակներին. ռադիոնյութ-ուսումնասիրություն: 
Վերլուծական ստեղծագործությունները հրապարակել բլոգներում:
Պատրաստել աուդիոնյութեր կամ տեսանյութեր, հրապարակել բլոգներում:

Արդյունքում կստեղծվեն աուդիոնյութեր, տեսանյութեր և բլոգային վերլուծական նյութեր:

Առաջադրանքներ
5-րդ դասարան
Դանիել Վարուժան ,,Լուսնին,,
1. Բառերն ու բառակապակցությունները դարձրո՛ւ արևելահայերեն
Քեզի, կը տանիմ, կերթաս, հյուղակներուն խավարին, դույլերու մեջ արծաթի:
2. Համեմատի՛ր բանաստեղծության քառյակները, ի՞նչ ընդհանրություն նկատեցիր:
3. Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բաեի մեջ է խտացված հերոսի տրամադրությունը:
4. Պատմի՛ր բանաստեղծության հերոսի մասին:

Միսաք Մեծարենց ,,Անանուն,, 
1. Բառերն ու արտահայտությունները դարձրու արևելահայերեն՝ցայտք մը,  քիչ մը գեթ, ըսե, չես դողար, զոր քեզ տվավ հովիկ, զիս կը կանչե:
2. Բացատրի՛ր մակդիրները՝ վայրի ծաղիկ,  հպարտ ծաղիկ, կաթ ու մազտաքե բուրող ծաղիկ:
3. Պատմի՛ր քննարական հերոսի մասին /ինչպե՞ս է տեսնում շրջապատող աշխարհը, ինչպես է պատմում այդ մասին/:

Համաստեղ ,,Նապաստակի մը օրագիրը,,
1. Փորձիր ներկայացնել մեկ այլ կենդանու աշխարհ:
2. Գրի՛ր քո օրագիրը՝ ուշադրություն դարձնելով
Ա. Օրվա հիշարժան պահերին
Բ. Օրվա յուրահատուկ լինելուն
Գ. Հումորին և երևակայությանը:

Զահրատ ,,Մայմուն,,
1. Պատրաստի՛ր այս բանաստեղծության մեդաֆիլմը:

6-րդ դասարան

Դանիել Վարուժան ,,Հասուն արտ,,
1. Բառերն ու արտահայտությունները արևելահայերեն դարձրո՛ւ՝  հագեր են, բռնկեր է, ծղոտներուն տակ, քիստերուն մեջ:
2. Բացատրի՛ր փոխաբերությունները
Ա. Արտս ոսկուն է:
Բ. Երկինքն է կրակ:
Գ. Քառաշար հասկեր քառաշար սաթով արև են հագել:
3. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
4.Դուրս գրի՛ր գույն արտահայտող բառերն ու բառակապակցությունները,ո՞րն է բանաստեղծության մեջ գերիշխող գույնը, ինչո՞վ է դա պայմանավորված:
5. Բանաստեղծությունն ի՞նչ տրամադրություն է արտահայտում:


 Վահան Թեքեյան ,,Փափագ,,

1. Բառերն ու արտահայտությունները դարձրո՛ւ արևելահայերեն՝զայն, հոգվույն, հեռուեն, անուշ հոգի մը ըլլար:
2. Տրված փոխաբերությունները բացատրի՛ր:
Ա. Ան սրտիս մեջ ցոլանար իր լույսերովը անշեջ:
Բ. Հոգիիս մեջ միայն զայն գրկեի:
3. Բնութագրի՛ր քննարական հերոսին:
4. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված:

Մատթեոս Զարֆյան ,,Ան չէ,,
Արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը՝ խոսելով հերոսի և նրա տրամադրության մասին:

Զ. Խրախունի ,,Մայրամուտ,,
Գրի՛ր շարադրություն ,,Մայրամուտ,, վերնագրով:
Բացատրի՛ր, թե ինչ է ուզում ասել բանաստեղծը

7-րդ դասարան
Միսաք Մեծարենց ,,Վայրկյան,,
1. Գտիր հերոսուհուն նկարագրող պատկերները:
2. Գտիր հերոսի զգացումը նկարագրող բոլոր պատկերները:
3. Բացատրի՛ր պատկերը:
Ուր հեշտորեն կհածի դեռ իմ մենիկ, 
Սիրտս՝ բոց մը, մթնշաղին մեջ անհետ: 
4. Բանաստեղծության մեջ ինչն է իշխում՝ պատկե՞րը, խո՞հը, զգացո՞ւմը, թե՞ մի այլ բան: Պատասխանդ պատճառաբանիր:

Մատթեոս Զարիֆյան ,,Երջանկություն,, 
1. Բացատրի՛ր տրված մակդիրները՝ մտերիմ արև, արևի ոսկեղեն հոգի:
2. Բացատրի՛ր պատկերը՝ Ու վարդեր կերևին, Արևի ոսկեղեն հոգին:
3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ տրամադրություն է արտահայտված:
4. ա. Կարդա՛ նախադասություն առ նախադասություն՝ առանց առանձնացնելու /արտահայտելու/ բանաստեղծության տողերը:
բ. Կարդա՛ տող առ տող՝ ցույց տալով բանաստեղծության ռիթմը:
Ի՞նչ է տալիս բանաստեղծության այդպիսի կառուցվածքը:
5. Համեմատիր առաջին և վերջին երկտողերը և բացատրի՛ր տարբերության նշանակությունը:

Հակոբ Պարոնյան ,,Մեծապատիվ մուրացկաններ,,

Վահան Թեքեյան ,,Ես սիրեցի,,
Միսաք Մեծարենց ,,Աքասիաներու շուքին տակ,,



Комментариев нет:

Отправить комментарий