Ապրիլ ամսվա օրացույցով վերապատրաստումների օրերը.
- նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստում. ապրիլի 15-19
- դասվարների, երաժշտության ուսուցիչների, տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների, կազմակերպիչների, գրադարանավարների վերապատրաստում . ապրիլի 17-19
Մարտ ամսվա ընթացքում ևս վերապատրաստումները վճարովի են կազմակերպվել: Իրականացվել է միայն նախադպրոցական հաստատությունների աշխատողների և գրադարանավարների վերապատրաստում: Մյուս մասնագիտություններով հայտեր չեն եղել:
Վերապատրաստումից առաջ հրապարակվել է վերապատրաստումների հայտարարությունը, որը ուղարկվել է հնարավոր շահառուներին: Հայտարարությունն՝ այստեղ:
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում. ծրագիրը պատրաստել և իրականացման ընթացքը համակարգել է Նելի Արղությանը: Մասնակցել է միայն մեկ դաստիարակ Շիարկի մարզի Բասեն համայնքի մանկապարտեզից՝ Պետրոսյան Երանուհի:
Ծրագիրը նախապես հրապարակվել է վերապատրաստումների բլոգում: Վերապատրատվողը մասնացել է ծրագրով նախատեսված ,,Ծաղկազարդ-Զատիկ,, նախագծին, մարզական և երաժշտական պարապմունքներին, օգտվել է կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանից:
Վերապատրաստման լուսաբանում.
Գրադարանավարների վերապատրաստում: Ծրագիրը պատրաստել և իրականացրել է Լուսինե Ալեքսանյանը: Մասնակցել է մեկ գրադարանավար՝ Քրիստինե Մրջումյան, թիվ 100 դպրոց:
Վերապատրաստման ավարտին մասնակիցները լրացրել են ելքի թերթիկը:
Առաջարկ: Քանի որ վերապատրաստման մասնակիցները քիչ են, առաջարկում եմ իրականացվեն առանց ընդհանուր համակարգողի, քանի որ այսպես, թե այնպես հիմնական աշխատանքն իրականացնում են ծրագրի պատասխանատուները:
Комментариев нет:
Отправить комментарий