Արդեն իսկ սեպտեմբերին հաջողված ճամբար ունեցանք արատեսում՝ կրթական փոխանակումներով, բարձունքի հաղթահարումով: Եվ արդեն հստակ է, որ Արատեսը մնում է բոլոր սեբաստացիների սիրելի վայրը:
Եվ երբ Երևանում ձյուն չկա, Արատեսն ամենահաճելի ձմեռային մարզումների վայրն է: Առավոտյան մեր խումբը պատրաստ էր, միասին անհրաժեշտ գնումներն անելուց հետո ճանապարհ ընկանք:
Առաջին կանգառը Եղեգիսում էր, երեք հայտնի եկեղեցիներ ունեցող այս գյուղը միշտ գրավիչ է: Թեթև ձույն էր մաղում, կարճ ձմեռային քայլարշավ ունեցանք, հիշեցինք եկեղեցիների պատմությունը, խոսեցինք և տեղում գործնականորեն ուսումնասիրեցինք հայկական եկեղեցիների ճարտարապետությունը: Սառը եղանակ, թարմ օդ, մի լավ վայելեցինք:
Հետո երեք օր ձյան մեջ կորած Արատեսում, ինքնասպասարկում բոլոր իմաստներով.... Պատմեմ հերթականությամբ:
Մինչև Արատեսի դպրական կենտրոն հասնելը մեքենան կանգ առավ, ձյունը փակել էր ճանապարհը, բարձրանալ հնարավոր չէր. սովորողների հետ միասին վերցրինք մեր իրերը, երեք օրվա մեր սնունդը ու սկսեցինք քայլել, մի կարճ քայլարշավ էլ այստեղ ունեցանք:
Ձմեռային արատեսում բավական ժամանակ ծախսվում է ինքնսպասարկման աշխատանքների վրա. նախ պետք է տեղավորել իրերը, առանձնացնել խոհանոցի նյութերը, ուտելիքը, տանել խոհանոց, ճաշի պատրաստություններ տեսնել, ցախ բերել, վառել վառարանները, մաքրել տարածքը, սեղան դնել -հավաքել, ջուր չկա, մոտակա խողովակից ջուր բերել, ձյուն է եկել, մաքրել տարածքը և այսպես շարունակ.... Սա իհարկե շատ է տարբերվում մեր հարմարավետ կյանքից, բայց իր գրավչությունն ունի, ու իսկապես կարևոր է , քանի որ ցանկացած իրավիճակում քո ինքնասպասարկումը դու ինքդ պետք է անես, նաև շատ կարևոր կարողություններ է փոխանցում սովորողին, ձևավորում նրա ես-ը:
Այսպես , այս ամենին համեմված երեք ձյունաթավալ օր, սահնակ, ձնագնդի, ձմեռային խաղեր, իսկ երեկոյան՝ կարտոֆիլ վառարանի շուրջ ու էլի խաղեր, զրույցներ: Երկրորդ օրը սովորողների հետ , սովորողների ցանկությամբ կարճ քայլարշավ և մոտակա բլուրների հաղթահարում իրականացրինք, ցուրտ է, մրսում ենք, բայց դե հավես է, հաճելի է սառը ձյունը:
Վերադառնալիս, տրանսպորտի մեջ արձանագրում եմ, բոլորը գոհ են, բոլորը ոգևորված, նորից Արատես վերադառնալու ցանկությամբ:
Լուսանկարներ ճամփորդությունից.

Комментариев нет:
Отправить комментарий