Իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 18-31
Մասնակիցներ՝ 7,8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ
Նախագծի նպատակը՝
- Ճանաչել Հայաստանը
- Հայաստանը ներկայացնել սեփական տեսանկյունից
- Զարգացնել սովորողների հետազոտական, վերլուծական, ստեղծագործական կարողությունները
- Զարգացնել սովորողների մեդիահմտությունները:
Իրականացման ընթացքը
Տեսանյութի, բլոգային պատումի, ռադիոնյութի կամ ֆոտոշարի տեսքով ներկայացնել.
- Հայաստանի անկյուններից մեկը
- Հայաստանի խորհրդանիշներից մեկը
- Հայերին բնորոշ առանձնահատկություններից մեկը
- Հայաստանում հիացնող երևույթներից մեկը
- Աշխարհին թողած հայկական ժառանգություններից մեկը
- Հայաստանին նվիրված ստեղծագործություններից մեկը:
- Հայկական լեգենդներ և առասպելներ
- Իմ ժամանակի հերոսը
Արդյունքում՝ տեսանյութերի, ռադիոնյութերի փաթեթի ստեղծում:
Комментариев нет:
Отправить комментарий