Մասնակիցները նախապես բաժանվել էին խմբերի՝ ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար: Միջին դպրոցի սովորողների հետ մեր խմբի մասնակիցներին՝ Գեղամավան և Ծաղկունք դպրոցի սովորողներին և ուսուցիչներին, դիմավորեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Ծանոթացանք և քայլեցինք եկեղեցի՝ մասնակցելու ,,Ուսումնական պատարագ,, նախագծին: Քայլքին զուգահեռ ներկայացրինք ,,Ուսումնական պատարագ,, նախագիծը, իրականացման ձևը և նպատակը:
Մի հատված ուսումնական պատարագից.
Այնուհետև Մեդիակենտրոն-Հյուսիս ճանապարհով քայլեցինք Հյուսիսային դպրոց, որտեղ հետաքրքիր շրջայց ունեցանք: Շրջայացի նպատակը մասնակիցներին անցանկապատ բաց կանաչ միջավայրը ներկայացնելն էր:
Մասնակիցներին ներկայացվեցին.
- դպրոց-պարտեզի միջավայրը, այդ թվում՝ դպրոց-պարտեզ մոդելը,
- բաց, առանց ցանկապատների կանաչ միջավայրը՝ տեխնոլոգիական տարբեր լուծումներով՝ Սիենայի պուրակով, էստրադայով, Հարավային պուրակով....
- նկուղներից լաբորատորիաների վերածված ուսումնական տարածքները՝ իրենց գործունեությամբ
- ուսումնական տանիքը՝ իր լուծումներով
- դպրոցը՝ բաց արվեստանոց. շրջանավարտների ցուցահանդես
- Արտասահման ՝ հերթական նկուղը՝ վերածված տարաբնույթ հանդիպումների, հետաքրքիր ցուցադրությունների և տեխնոլոգիական հմտությունների ուսուցման հարթակի, լաբորատորիայի:
Հյուսիսային դպրոցի սովորողները և ուսուցիչները շարունակում էին իրենց բնականոն ուսումնական աշխատանքը՝ բաց լանջերում, Սիենայի պուրակում, տանիքում և այլ հարթակներում:
Սասնալանջի վերածված Սարալանջում տրվեց Քանդակագործության ամենամյա փառատոնի մեկնարկը: Վիգեն Ավետիսը հայտարարեց, որ այս տարվա փառատոնի թեման ,,Հազարան հավքը,, բանահյուսական ստեղծագործությունն է լինելու: Միասնական պարերից հետո քայլեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ շրջայցը շարունակվեց Միջին և Ավագ դպրոցներում՝ ծրագրերի ղեկավարների ուղեկցությամբ:
Լուսանկարներ՝
Комментариев нет:
Отправить комментарий