понедельник, 20 декабря 2021 г.

Ամսագրային գործունեություն. ընդհանուր դրույթներ / նախագիծ


Ամսագրի արտաքին տեսքը

·         Լինի ընթեռնելի, հստակ ներկայացված բաժիններով, ունենա պահոց,

·         Արտաքին դիզայնը չխանգարի նյութերի ընթերցմանը,

·         Ունենա լոգո, անվանում,

·         Գլխագրում նշված լինի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

·         Գլխավոր էջում «Ամսագրի մասին» հատված լինի, որտեղ նշված լինեն տեղեկություններ ամսագրի գործունեության, առանձնահատկությունների մասին,

·         Հետադարձ կապի համար տվյալներ լինեն,

·         Ամսագրում տեսանելի լինի դիտումներ քանակը:  

 

Բովանդակային ուղղություններ

·         Նախագծի տեսքով ձևակերպվի ամսագրի, խմբագրության գործուեությունը, բնույթը, առանձնահատկությունը, աշխատանքների իրականացման ձևը, ընթացքը,

·         Հրապարակումներ ունենա յուրաքանչյուր ամիս, չընդհատվի, գոնե մեկ ուսումնական տարվա կտրվածքով,

·         Ամսագրի խմբագրի կամ հեղինակի համար տեսանելի լինի կամ գրառված ամսագրի հնարավոր զարգացումը, ընթացքը՝ գոնե մեկ ուսումնական տարվա կտրվածքով,

·         Բաժիններն ունենան հիմնական պատասխանատուներ. կարող է լինել և՛ սովորող, և՛ այլ դասավանդող, և՛ հենց ամսագրի խմբագիրը,

·         Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով տեսանելի և պատճառաբանված լինեն նյութերի քանակը (գոնե 10 նյութ, մեծ ծավալով թարգմանչական կամ հետազոտական աշխատանքի դեպքում՝ կարող է լինել ավելի քիչ ),

·         Ստուգատեսների և հավաքների  ժամանակ ամսագրի խմբագրությունը ներկայանա կլոր սեղանի ձևով՝ ներկայացնելով ձեռքբերումները, դիտարկումները, հնարավոր զարգացումը, այլ,

·         Ամսվա վերջում ամսագրի գլխավոր խմբագիրը ծրագրի ղեկավարին և Մանկավարժության կենտրոնին ներկայացնի ամփոփ հաշվետվություն՝ ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքների, այլ դասավանդողների մասնակցության մասին, այլ տեղեկություններ, եթե անհրաժեշտությունը կա,

·         Ամսագրի խմբագրական կազմը քայլեր ձեռնարկի ամսագիրը տարածելու՝ հնարավորինս մեծ լսարան ընդգրկելու ուղղությամբ , այդ թվում՝ սոցցանցերում տարածում, համագործակցություն այլ խմբագրությունների հետ և այլն,

·         Ամսագրային աշխատանքներին՝ կրթական փոխանակումների նախագծով կարող են ներառվել նաև սովորողներ, ուսուցիչներ այլ դպրոցներից, 

·         Ամսագիրը կարող է ներառել տարբեր բովանդակային ուղղություններ, որոնց պատասխանատուները լինեն տարբեր դասավադողներ՝ իրենց սովորողների խմբերով՝ որպես պատասխանատուներ,

·         Ամսագրի խմբագրությունը ուսումնական շրջանների ավարտին կարողանա իրականացրած գործունեությունը, փորձը ներկայացնել հոդվածի տեսքով:

Комментариев нет:

Отправить комментарий