среда, 27 марта 2024 г.

Մուտք Միջին դպրոց

Սովորողների գարնանային արձակուրդի ընթացքում Միջին դպրոցում մեկնարկեց ,,Մուտք Միջին դպրոց,, ճամբարը, որին մասնակցում են այլ դպրոցների այն սովորողները, ովքեր ցանկանում են իրենց կրթությունը շարունակել ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում։
Ճամբարի ծրագրով մեկ ժամ տրամադրված էր Մայրենիին, որի նպատակն էր հետաքրքիր ընթերցում-քննարկում ունենալ սովորողների հետ՝ հնարավորություն տալով սովորողներին ծանոթանալ կրթահամալիրի հեղինակային ծրագրով դասավադման առանձնահատկություններին, նաև ազատ արտահայտման միջոցով ավելի լավ ճանաչել սովորողներին, հասկանալ, թե ինչպես են մտածում, ինչպես են գրավոր շարադրում իրենց մտքերը։ 

Որպես ընթերցման նյութ ընտրել էի Թագորի պատմությունները, որոնք հնարավոր կլիներ կարդալ և մեկնաբանել մեկ ժամվա ընթացքում։ Սկզբում հակիրճ ծանոթացանք սովորողների հետ, խոսեցինք հեղինակի և աշխատանքի մասին։ Այնուհետև տրված կարճ ժամանակում սովորողներն անհատական կարդացին պատմությունները։ Քննարկեցինք և յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունեցավ արտահայտվելու, ներկայացնելու իր մտորումները։ Չեմ կարող ասել, որ անկաշկանդ էին արտահատվում, թեև քննարկման ավարտին ավելի ազատ էին խոսում։ 
Քննարկումից հետո սովորողները իրենց մտքերը ձևակերպեցին գրավոր։ 

Աշխատանքները սովորողների բլոգներից՝

Комментариев нет:

Отправить комментарий