воскресенье, 9 марта 2025 г.

Կարդում ենք Չարենց

2024-2025 ուստարի
Նախագծի նկարագրությունը՝  Իր արտասովոր և տարբերվող ոճով, մտքերով, արտահայտած զգացողություններով Չարենցը յուրահատուկ տեղ է զբաղեցնում հայ գրականության մեջ։ Նա իր ստեղծագործություններում համատեղել է սիմվոլիզմը, ռոմանտիզմը և ռեալիզմը՝ ստեղծելով չկրկնվող պատկերներ, միավորել
է անձնականն ու համազգայինը, փոխանցել ազատության շունչը, ցույց տվել գեղեցիկը։  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում միշտ եղել է սիրված գրողների շարքում, որի ստեղծագործություններն ընթերցվում են ճամփորդությունների, միասնական պարապմունքների, տարատեսակ հանդիպումների ժամանակ։ 

Մասնակիցներ՝ տարատարիք սեբաստացիներ, ծնողներ, հյուրեր, այլ ցանկացողներ, նախագիծը բաց է ․․․․

Նպատակը՝ 
  • ծանոթանալ Չարենց գրողին, նրա ստեղծագործություններին, արտահայտած գաղափարներին, 
  • ընթերցել և տարածել Չարենց։
Խնդիրները՝
  • Չարենցի ստեղծագործությունների ուսումնասիրման, քննարկման միջոցով սովորողների մոտ զարգացնել վերլուծական- քննադատական մտածողություն, 
  • Չարենցյան բանաստեղծությունների գեղարվեստական պատկերների ուսումնասիրության միջոցով սովորողների մոտ զարգացնել գեղավեստական մտածողությունը, գրական ճաշակը։ 
Նախագծի ընթացքը՝
  • սովորողների հետ քննարկել նախագիծը, լսել առաջարկները, կատարել համապատասխան փոփոխություններ, աշխատանքի բաժանում, 
  • նախագծերի լրամշակում և հրապարակում բլոգներում, 
  • Չարենցի ստեղծագործությունների ընթերցում, քննարկումներ, ուսումնասիրություններ, 
  • արդյունքների հավաքում, հրապարակում և հանրայնացում։ 
Ուսումնական գործունեության ձևեր՝
  • ընթերցումներ,
  • մեդիաընթերցումներ, 
  • գրական թատրոն, կինոպոեզիա, 
  • հանդիպումներ գրականագետների, չարենցագետների հետ, 
  • վերլուծություններ,
  • հետազոտական աշխատանքներ, 
  • արդյունքների հանրայնացում՝ մեդիափաթեթների, կլոր սեղանների միջոցով,
  • քայլք -ընթերցումներ, 
  • այցելություն Չարենցի տուն-թանգարան, Չարենցի փողոց, Չարենցի կամար, այլ։ 
Աշխատանքային ուղղություններ, ուսումնասիրության թեմաներ՝
  • Չարենցը՝ բանաստեղծ, 
  • Չարենցը՝ հասարակական-քաղաքական գործիչ, 
  • Իմ Չարենցը,
  • Ընտանեկան ընթերցումներ, Չարենցը՝ ընտանիքում, 
  • Չարենցը և բառաշխարհը, 
  • Չարենցի որևէ ժողովածուի ամբողջական ուսումնասիրություն-վերլուծություն, 
  • Այլ։ 
Ակնկալվող արդյունք՝
  • Ընթերցումներ, մեդիաընթերցումներ, ռադիոընթերցումներ, ընտանեկան ընթերցումներ, 
  • Վերլուծություններ, 
  • Հետազոտական աշխատանքներ, 
  • Քայլք-ընթերցումների կազմակերպում, 
  • Ընթերցումներ առավոտյան ընդհանուր պարապմունքների ժամանակ, 
  • Միասնական ընթերցումներ, գրական թատրոն։
Արդյունքների հանրայնացում՝
  • Ընթերցումների, պատումների, վերլուծությունների հրապարակում բլոգներում, կրթահամալիրի կայքերում, սոցիալական էջերում, 
  • Արդյունքների ներկայացում կլոր սեղանի միջոցով։ 
Գնահատում՝
Սովորողը գնահատվում է ըստ իր կատարած աշխատանքի։ Անհրաժեշտ է՝
  • բլոգում ունենալ ընթերցում, վերլուծություն, 
  • ընդհանուր պարապմունքների ժամանակ մասնակցել միասնական ընթերցումներին, 
  • մասնակցել դասավանդողի նախաձեռնած ճամփորդական և ընթերցողական նախագծին, 
  • այլ, սովորողը կարող է հանդես գալ սեփական նախաձեռնությամբ։ 
Հղումներ, լրացուցիչ նյութեր՝
Ֆիլմեր՝

Հետազոտական աշխատանքներ՝

Ջեյմս Ռ. Ռասել- Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների արխիվից

Եղիշե Չարենցի երկու նորահայտ վավերագրերը
Չարենցը և արգելված գրականությունը
Չարենցի օրագրից
Չարենցի նամակը Թումանյանին
Մի սիրո պատմություն

Ընթերցանության նյութեր՝

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Պարույր Սևակ «Չարենցը և արդիականությունը»
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին
Գուրգեն Մահարու հուշերը՝  «Չարենցնամե»



Комментариев нет:

Отправить комментарий