06.03.2025
Աշխատանք դասարանում
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
04.03.2025
Աշխատանք դասարանում
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
Փորձի՛ր մեկնաբանել ընտրածդ բանաստեղծությունը: Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ։
27.02.2025
Աշխատանք դասարանում
Բանաստեղծությունների ընթերցում, քննարկում։
Կարդա՛ Թումանյանի ,,Անգին քարը,, հեքիաթը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը, բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրու կարծիքդ, մտքերդ հեքիաթի վերաբերյալ, արդյոք հեքիաթը որևէ գաղափար է արտահայտում:
Ծանոթացի՛ր Թումանյանի մյուս հեքիաթներին:
1. Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Թումանյանի հեքիաթները, քո կարծիքով:
2. Ի՞նչ դարձվածքներ են առաջացել Թումանյանի հեքիաթներից, ի՞նչ են նշանակում:
25.02.2025
Աշխատանք դասարանում
Ուսումնասիրություններ՝
- Վերնատուն
- Ինչո՞ւ Ամենայն հայոց բանաստեղծ
- Թումանյանը և Լոռին
- Թումանյանը և Թիֆլիսը
20.02.2025
Աշխատանք դասարանում
Կարդում ենք Թումանյան
Թե ինչպես Թումանյանը կտավներ փրկեց
Ուսումնասիրություններ՝
- Վերնատուն
- Ինչո՞ւ Ամենայն հայոց բանաստեղծ
- Թումանյանը և Լոռին
- Թումանյանը և Թիֆլիսը
Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը:
18.02.2025
Աշխատանք դասարանում
Կարդում ենք Թումանյան
Թե ինչպես Թումանյանը կտավներ փրկեց
Ուսումնասիրություններ՝
- Վերնատուն
- Ինչո՞ւ Ամենայն հայոց բանաստեղծ
- Թումանյանը և Լոռին
- Թումանյանը և Թիֆլիսը
Կարդա՛ ,,Երկաթուղու շինարարությունը,, պատմվածքը:
Պատմվածքի վերաբերյալ շարադրի՛ր կարծիքդ 3-4 նախադասությամբ:
13.02.2025
Աշխատանք դասարանում
Տերյանական ընթերցումներ
11.02.2025
Աշխատանք դասարանում
Տերյանական ընթերցումներ
06.02.2025
Աշխատանք դասարանում
Կարդում ենք Տերյան․ բանաստեղծությունների ընթերցում և քննարկում։
04.02.2025
Աշխատանք դասարանում
Կարդում ենք Տերյան
Աշուն է. օրերը ցրտում են
Աշուն է. օրերը ցրտում են...
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին...1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:2. Առանձնացրու՛ աշունը նկարագրող տողերը հերոսի զգացումը նկարագրող տողերից:3. Բացատրի՛ր պատկերը.
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին...4. Քո կարծիքով ինչի՞ն է վերաբերում ոսկի է բնորոշումը՝ աշնան՞նը, երա՞զին, հուշի՞ն, թե՞ այլ բանի: 5. Ի՞նչն է իշխում բանաստեղծության մեջ՝ պատկե՞րը, ձա՞յնը, գու՞յնը, զգացո՞ւմը, այլ: Տխրություն Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:2. Դուրս գրի՛ր համեմատությունները:3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը: 4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Լրացուցիչ աշխատանք (տանը)1.Գրի՛ր 5 հետաքրքիր փաստ Տերյանի մասին։ 2. Գտի՛ր հուշեր, հետաքրքիր պատմություններ Տերյանի մասին և ներկայացրու բլոգումդ։ 3. Ի՞նչ բանաստեղծական ժողովածուներ ունի Տերյանը։ Նշե՛ք վերնագրերը։
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...
Комментариев нет:
Отправить комментарий