Ղազարաոս Աղայանի մասին է պատմում Ստ. Զորյանը իր «Հուշերի գրքում»:
Փառահեղ ծերունի էր. բարձրահասակ, թիկնեղ, լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ ճերմակ մորուքը, ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե´ր. Նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ:
Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, մի զորություն, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպ ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ:
Անցնում է, ասենք, մի գործակատար կամ վաճառական` երկուսն էլ գլխարկները հանում, բարևում են հարգանքով. անցնում է մի աշակերտ կամ ուսուցիչ` գլխարկ բարձրացնելով, բարևում են խոնարհ
ակնածանքով.
անցնում
է
բժիշկ
կամ
իրավաբան`
բարևները
սիրալիր
են
և
միշտ
հարգալից:
Թվում է` ամբողջ թաղը, նույնիսկ ամբողջ քաղաքը ծանոթ է նրան: Թերևս այդպես է: Բայց ոչ. նրան բարևում են և անծանոթները: Ես ինքս, անձամբ ծանոթ չլինելով Աղայանին, բարևում էի ջանադիր:
Իսկ նա, ընդունելով բոլոր բարևները, քայլում էր հանդարտ ու խոհուն. թվում էր` նրան զբաղեցնում են մտածումներ ու հոգսեր, որ անձնական են և միանգամայն հանուր:
Ես նրան տեսնում էի միշտ Վելյամինովսկայա փողոցում, մի փողոց, որ գտնվում էր Թիֆլիսի կենտրոնական` Երևանյան հրապարակի
մոտ,
քաղաքային
տան
կողքին:
Թե
այդ
փողոցը
և
թե
նրանից
վերև
ու
ներքև
տարածվող
ընդարձակ
թաղերն
ամբողջ
բնակված
էին
հայերով:
Ոչ
միայն
այդ.
այս
թաղերում
էին
գտնվում
հայկական
միջնակարգ
ու
ծխական
դպրոցները,
հայկական
շատ
հաստատություններ`
ընկերություններ
ու
խմբագրատներ,
տպարաններ,
գրախանութներ
և
այլն:
Ինքը
Աղայանը
արդեն
ապրում
էր
Վելյամինովսկայա
փողոցում:
Վաղ առավոտ, երբ մարդիկ խմբերով շտապում էին իրենց գործին` պաշտոնատուն, գործարան, դպրոց, Աղայանը, ձեռները մեջքին դրած կամ որևէ իր բռնած, հանդարտ քայլում էր Վելյամինովսկայա փողոցի մայթով
և
հետաքրքիր,
ուշադիր
նայում
անցորդներին,
ընդունելով
նրանց
բարևները:
Այդ պահին նա թվում էր մի զորավար, որ դուրս է եկել ստուգելու իր վաշտերը, տեսնելու, թե յուրաքանչյուր ոք կատարո՞ւմ
է
իր
պարտքը:
Հաճախ, երբ նա կանգնեցնում էր այս կամ այն ծանոթին և խոսում հետը, ինձ թվում էր , թե միշտ հարցնում է.
- Ամեն ինչ կարգի՞ն է ձեզ մոտ: Ժողովրդին չի՞ պատահել մի աղետ, մի վնաս …
Պատասխանը գոհացուցիչ լինելու դեպքում` նրա դեմքը պայծառանում էր աչքերի փայլից. բացասականի ժամանակ` տխրում ու դառնում խոհուն:
Ընդհանրապես նա այնքան պայծառ էր ու վեհատեսիլ, որ ես չէի հավատում, թե «Իմ կյանքի գլխավոր դեպքերի» մանրախնդիր, կրքոտ
էջերը
նա
է
գրել:
Նրա
կառուցվածքին
ու
բարի
նայվածքին
վայել
էին
լայնախոհություն
ու
սրտացավություն. «Անահիտը»,«Ճախարակը» և«Ծիծեռնակը
բուն
է
շինում» …
Գարնանը և ամռանը նա շրջում էր թեթև հագուստներով և ծղոտե գլխարկով: Իսկ ձմեռը հագնում էր երկար սև դրապ վերարկու, որի մեջ նա, թվում էր, ավելի է ծերանում, մանավանդ որ գլխարկը լինում էր նույնպես սև ու լայնեզր:
Տան թեթև գնումները, ըստ երևույթին, կատարում էր ինքը, բայց տուն տանելուց առաջ երկար շրջում էր փողոցում այդ թեթև իրերի կապոցը ձեռքին: Իսկ ձմեռը նա այդ իրերը, որոնք լինում էին մեծ մասամբ Չիչկինի և Շադինովի խանութներից գնած կարագ, պանիր կամ երշիկ, կապոցի թելով կախում էր վերարկուի խոշոր կոճակներից և շրջում այդպես: Նրա ասպետական բնավորությունը երևի չէր հանդուրժում,
որ
ձեռքերն
զբաղված
լինեն
չնչին
բաներով.
չէ՞
որ
մարդկանց
պետք
է
բարևեր
կամ,
խոսելիս,
լայն
շարժումներ
կատարեր:
Աղբյուրը՝ http://gradaran.mskh.am/node/10322 :
Комментариев нет:
Отправить комментарий