7-րդ դասարան, հայոց լեզու

19.05.2020
Գործնական քերականություն
1. Տեքստը համառոտի՛ր՝  տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):
 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-
Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:


2. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ  ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:

3. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«
Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«
Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«
Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:



12.05.2020
Գործնական քերականություն
 Բայի կազմությունը
1. Տրված բառերից կազմե՛ք բայեր: Ի՞նչ վերջավորություն ունեն բայերն ուղիղ ձևում: 
Գիր, ղեկավար, խաղ, երգ, վազք, կռիվ, վախ, մոտ, բուժում, սեր: 

2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, ցեխոտել, խաղացնել, երգել, փախչել:
Պարզ-
Ածանցավոր -

Բայական ածանցներ
Սոսկածանցներ- ան, են, ն, չ , օրինակ՝ քար-ան-ալ
Պատճառական ածանցներ- ացն, եցն, ցն, օրինակ՝ վազ-եցն-ել , որոշ բայերի դեպքում հնարավոր չի կազմել, կազմվում է տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ
Բազմապատկական ածանցներ- ատ, ոտ, կոտ, տ, կռտ, օրինակ՝ կտր-ատ-ել, կծ-ոտ-ել
Կրավորական ածանց- վ, օրինակ՝ լավանալ-լվացվել, հրավիրել-հրավիրվել

3. Հարադրական բայերը  գրե՛ք մեկ բառով
լաց լինել-
հոգ տանել-
գլուխ տալ-

 Այլ հարադրություններ՝ ասել-խոսել, ուտել-խմել:
4. Հետևյալ բայերից կազմի՛ր պատճառական բայեր:
Ամաչել, գաղթել, բազմանալ, հիշել, նկարել, մոլորել, խենթանալ, հագենալ, սահել, վերջանալ:

5. Հետևյալ բայերից կազմի՛ր բազմապատկական բայեր ՝ կապել, ցատկել, կոտրել, ջարդել, նստել, ծակել:

6. Հետևյալ բայերից կազմի՛ր կրավորական բայեր՝ ազատել, այրել, դարսել, թափել, իմանալ, լուծել, տեսնել, կարել, հարգել:




28.04.2020
Գործնական քերականություն
Հոդեր
Նախադասություններում նշված տառերը ի՞նչ դեր ունեն:
Եղբայրս տանը չէ:
Ինքդ որոշիր, թե վաղն ուր ենք գնալու:

Ս, դ, ն, ը մասնիկներ դերանվանական հոդեր են, դրվելով գոյականի վրա՝ ցույց են տալիս ստացականություն, ցուցականություն, դիմորոշություն, որոշյալություն: 

Հոդ ստանում են գոյականներն ու գոյականի փոխարեն գործածվող որոշ դերանուններ:

1. Ստացական հոդեր՝ ս, դ, ն կամ ը: Դրվելով առարկայի կամ անձի վրա՝ ցույց են տալիս, թե այն ում է պատկանում: Այս հոդերը փոխարինում են իմ, քո, նրա դերանուններին:
Օրինակ՝ Բացակայությունդ  նկատելի էր:  (քո բացակայությունը)
Աչքներդ լույս:  (ձեր-հոգնակի թվով )

2. Դիմորոշ՝ ս, դ, դրվելով որևէ առարկայի կամ անձի վրա՝ նրան տալիս են առաջին կամ երկրորդ դեմքի նշանակություն: 
Զինվորս-իմ զինվորը
ընկերդ- քո ընկերը

3. Որոշիչ՝ ն կամ ը հոդը, ցույց են տալիս ծանոթ , հայտնի, որոշակի լինելը: 
Աղջիկը գլխարկը գնեց:

4. Ցուցական՝ ս, գործածվում է այս ցուցական դերանվան նշանակությամբ:
Գիշերս այնտեղ կհասնենք-այս գիշեր:

Առաջադրանքներ
1. Գտի՛ր հոդերը, որոշի՛ր տեսակները:
Մենք՝ հոգեբաններս, սխալվել չենք կաող:
Աշխարհս շատ է փոխվել:
Սրտներս նեղվում է:
Նրա բերած լուրն ինձ շատ հուզեց:

2. Կետադրի՛ր և ուղղի՛ր սխալները:
Ես զինվորս միշտ պատրաստ եմ:
Մենք հայերս  մեծ պատմություն ունենք:
Իմ գիրքս նվիրեցի նրան:

3. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա... երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում... հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ... բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝... հեռու մի դաշտում:

4. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ... մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ... այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ... ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ... ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ... այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

5. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:





21.04.2020
Գործնական քերականություն
Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն....

1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
Աղջկա քնքուշ հոգին բոլորը գիտեն:
Ամենքից շատ նա էր սպասում դրան:
Յուրաքանչյուրն իր մասին էր մտածում:
Ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը:
Խոսեցին ամեն ինչից:

Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի...
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:
3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
Ոմանք արդեն անուշ երազներ էին տեսնում:
Եվ ուրիշ է կարոտս հիմա:
Իմ հոգում ինչ-որ անհանգստություն կար:

Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ..... ուշադրություն չէր դարձնում նրա վրա, .... մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա.....:
Դեղին տերևն ընկավ քարին,...... շշուկ չլսվեց:
...... այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ..... ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ..... չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:






16.04.2020
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու:
Մենք չուզեցինք մեկմեկու կանչել:
Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր.  ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին:
Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները:
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին:
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը:
Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը:

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը: 
2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչու են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
Ինչից փշրվեց այն կարևոր թելը որ պահում էր մեզ:
Ով կահասկանա ինձ:
Դու կռվել ես նրա հետ, ինչի համար:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:


10.04.2020
Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
-Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն: 
Ցուցական դերանունների հոլովումը: 

Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք
Սեռական    սրա   սրանց
Տրական      սրան    սրանց
Հայցական
Բացառական
Գործիական
Ներգոյական

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ....

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:
2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ-
բարդ-

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական:
Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:




03.04.2020
Դերանուն
Դերանուն-անվան դեր կատարող
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
Դերանունները լինում են ութ տեսակ

  • անձնական
  • ցուցական
  • փոխադարձ
  • հարցական
  • հարաբերական
  • որոշյալ
  • անորոշ
  • ժխտական
Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու: 

Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս
Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ
Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք 
1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:
2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված: 
3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը: 
Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով: 
Երբ ես ներս մտա բակ, նա , պատշգամբում նստած, կարդում էր: 
Մենք լուռ առաջ քայլեցինք: 
Նա առաջարկեց նստել: 
Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու: 
Քիչ անց մոտեցավ նա: 
4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները: 
Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ ......: 
Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել .... տներից: ..... շատ մրսկան են: 
...... քայլում էին խիտ թավուտում: 
Քիչ հետո..... գետափին էինք: 

Անձնական դերանունների հոլովումը:
Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում: 

Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք
Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց 
Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց 
Հայցական
Բացառական
Գործիական
Ներգոյական

5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում: 

Ես նախանձում եմ աղջկան: 
Հիմա տան տղամարդը դու ես: 

6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը: 
Դու միշտ սիրալիր ես: 
Իրեն ուղեկցիր քո սենյակ:
Ինձնից խորհուրդ հարցրու: 






11.03.2020
Դասարանում 
Թվական
1. Գրի՛ր բացարձակ թվականի երկու օրինակ:
2. Գրի՛ր կոտորակային թվականի երկու օրինակ:
3. Գրի՛ր բաշխական թվականի երկու օրինակ:
4. Գրի՛ր դասական թվականի երկու օրինակ:
5. Տրված թվականները գրի՛ր տառերով  և հայակական այբուբենի տառերի թվային արժեքով՝ 1967, 5006, 305, 441, 67, 53:
6. Ճշտի՛ր գրությունը՝ Վարդանը գնեց տասներկու մատիտ(ներ): Հազար մարդ (իկ) այդ օրը լսեց պատմությունը: Երկու սուրհանդակ (ները) ամրոց մտան նույն ժամին:
7. Երկուս թվականը գործածի՛ր գոյականաբար և հոլովի՛ր:

Կարդա՛. Թվական անուն

Տնային աշխատանք
1.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

2. Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
….է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ...է  ջուր հավաքվում այս փոսում:
...պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե …  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
...
պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ...պետք է վերականգնի հատված անտառները:
...
Ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ….ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
...
այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե … .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թեես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:





09.03.2020
Դասարանում 

Ամփոփել Թվականը: 
Դասական թվականներ. ցույց են տալիս թվային կարգ՝ առաջին, երկրորդ, տասներորդ և այլն: Կազմվում են -րորդ կամ -երորդ վերջածանցներով: Ուշադրություն դարձրե՛ք գրությանը՝ երրորդ, չորրորդ:  Մեկ թվականի դեպքում ստացվում է առաջին:
Թվականների գրություն:
Դասական թվականները գրվում են հայերենի այբուբենի տառերով՝ դրանց թվական արժեքին համապատասխան:
Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը տե՛ս այստեղ: 
1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքով՝ 624, 331, 1989, 6500: Տառերի թվային արժեքով գրի՛ր նաև քո ծննդյան թիվը:
Գոյականը դրվումէ եզակի թվով, եթե կա չափի, գնի, քանակի, ժամանակի միավոր , օրինակ՝ Արամեն քսան օր մնաց Երևանում:
Գոյականը դրվում է հոգնակիով, եթե գործածվում է որոշյալ առմամբ, օրինակ՝ Չորս զավակներն էլ հետևեցին հոր օրինակին:
Թվականը նույնպես կարող է գործածվել գոյականաբար:
               Թվական
1. Քանակական                    2. Դասական
1. բացարձակ
2. կոտորակային
3. բաշխական

Տնային աշխատանք

1.Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:
 
Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:

2. Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:
Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:
Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան

3. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:
Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ:


   
28.02.2020
Դասարանում 
Ընթերցանություն գրադարանում։ 

Տնային աշխատանք
Ներկայացնել փետրվար ամսվա ընթացքում գրադարանում  ընթերցած գրքերը։
Աշխատել անհատական նախագծերով։ 


26.02.2020
Դասարանում
Թվական
Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ: Լինում են երկու տեսակ՝ քանակական և դասարական: 
Քանակականներն էլ լինում են բացարձակ, կոտորակային, բաշխական: 
Բացարձակ են բոլոր թվերը՝մեկ, երկու, հարյուր և այլն: 
Գրել պարզ , մեկ արմատից կազմված բացարձակ թվականներ՝ 
Գրել ածանցով կազմված բացարձակ թվականներ՝ 
Գրել բարդ կամ բարդածանցավոր բացարձակ թվականներ՝
Կցական և հարադրական բարդություններ: 

1. Փորձի՛ր պատասխանել:
ա) ով ե՛րբ է ասում «ես»,
բ) ով ո՛ւմ է ասում «դու»,
գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:

2.Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:
...քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակպատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա... հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թեէ ապրում ուսպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի... տանը ապրեց:
Տատսբողոքում է, բայց առանցէլ չի դիմանում:

Տնային աշխատանք
1. Գրի՛ր երկխոսություն, որ ինչ-որ հանդիսության ժամանակ ես լսել (կարող ես նաև հորինել):

2.Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
   Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական  ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու  է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:


3. Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:
Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Մի խարխուլ ջրհոր գտան: Պարանի ծայրն աստիճանաբար բաց էին թողնում:
   
Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում.
-
Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ
 
Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուրմ հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել:
Հանկարծ նա փտշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին.
-
Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ
Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել:

24.02.2020
Դասարանոմ 
Մայրենի լեզվի օրվա նախագծերի ամփոփում
1.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:
Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:
Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունենԲ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:
2. . Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:
Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:
Տասական, տասներկու-տասներկու, հազար-հազար, քսանհինգական, վեցական:

3. Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց: Բ. Բոլորըը երկուական հաղթանակ շահեցին:
Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին: Բ. Հաղթողներին մի-մի  գիրք նվիրեցինԱ. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում: Բ. Ռոբոտները  քսանական  հրահանգի էին  ենթարկվում:
Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց: Բ. Թզուկները հինգական  խնդիր առաջարկեցին:
Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր: Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:

4. Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:
Քառասուն, յոթանասուն, ութսուն, տասնութ, երկու հարյուր:

Տնային աշխատանք
1.. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:
ա) Օրվա մեջ քսան սիգարետներ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր
տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:
Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:
բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:
Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց:
Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:
Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:
Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:
Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:
Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:

Թվականների հետ անորոշ առումով դրված գոյականները եզակի, որոշյալները  հոգնակի թվով են գործածվում:
Քանակային բաշխում արտահայտվող բաշխական թվականները կազնում են թիվ ցույց տվող բառի  կրկնությամբ կամ նրան ական ածանց ավելացնելով:Բաշխական թվականների հետ գոյականները գործածվում են հիմնականում եզակի թվով:

2. Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:
Թանգարանում  սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:
Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:
Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:
Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:
Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:
Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին:

3.. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց:
Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :
Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):
Ամբողջ (դառնալ) կրակի բաժին:




  21.02.2020
Փետրվարի 21_ը՝ մայրենի լեզվի օր. նախագիծ

  • Ժարգոնային բառեր իմ միջավայրում.ուսումնասիրել, ներկայացնել
  • Իմ բարբառը, ներկայացնել որևէ բարբառ, որով խոսում եք դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկը . նախընտրելի է այդ բարբառով որևէ ձայնագրության ներկայացում
  • Որևէ բարբառով հեքիաթի կամ պատմության ձայնագրում կամ տեսագրում 
  • Մաքրամոլությո՞ւն, թե՞ ծիծաղելի բառեր, բերել օրինակներ, ներկայացնել կարծիք
  • Լոռու բարբառը Թումանյանի ,,Արջաորս,, պատմվածքում
  • Բառապաշարի շերտը. ուսումնասիրություն
  • Իմ բառապաշարը . արդյոք խոսում եմ գրական հայերեն։ 
  • Այլ նախագիծ՝ Մայրենի լեզվի օրվան նվիրված։ 



17.02.2020
Դասարանում 
Հայոց լեզվի ֆլեշմոբ 

Տնային աշխատանք
1. . Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր...(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր... (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի...(լեզու) է խոսումՍուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու...(գործածվել):  Կոնգոյում հինգ հարյուր...(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ...(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները... (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:
2. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս...(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն...(հեկտար)...(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն...(դոլար):
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն...(ստեղծագործություն) ...(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու...(դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ...(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում...(ապրիլ) հարյուր տասնինը վայրի ...(ցուլ ) … (որ) չորս ... (պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ...(ցուլ) կա՛մ արգելանոցներում…(ապրել), կա՛մ ազատ...(արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ (եմ):
Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում...(արածել) ավելի քան հազար հինգ հարյուր...(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:
Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն...(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր (կենդանի) են ապրում:



14.02.2020
Դասարանում
Ընթերցանություն գրադարանում:

Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով:


12.02.2020
Դասարանում

Ածական. ինքնուրույն աշխատանք


Տնային աշխատանք
1. . Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):


2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և  ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային  ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:
3. Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուներեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

4. . Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները նույն երգը երգեցին:
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:





07.02. 2020
Դասարանում
Ընթերցանություն գրադարանում.բառարանային  ֆլեշմոբ. Ընթերցած գրքի բառապաշարը։

Տնային աշխատանքը

1. Բառարանային ֆլեշմոբ. ներկայացնել գրադարանում ընթերցած գրքի բառապաշարը՝ նշելով գրքի վերնագիրը և բառերի բացատրությունը։ 

2. Բառարանի տեսակներ, ծանոթանալ։ Որևէ կոնկրետ բառարանի մասին պատրաստել նյութ. նախընտրելի է տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստելը։ 

3. Շարունակել կարդալ Տերյանի բանաստեղծությունները։ 

4. Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած առաջադրանքները։ 
5. Կատարել թարգմանություն թարգմանական ամսագրի համար։ 


05.03.2020
Դասարանում 
Հայոց լեզու 
Ածականի տեսակները
Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:
Որակական ածականները կարող  են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:
Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:
Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:
Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:
Վարժ. 1. Կազմի՛ր հարաբերական ածականներ:
Երկաթ դարպաս
մետաքս թաշկինակ
լեռ գոտի
ծով կենդանի

Որակական ածականի համեմատության աստիճաններ
Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն չես չէի կարող պատկերացնել:
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն:
Վարժ. 2 Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր:

Վարժ. 3 Բացատրի՛ր դարձվածքները՝ անբան Հուռի, աքիլլեսյան գարշապար, հին երգը երգել:
Վարժ. 4 Կազմի՛ր ածականներ հետևյալ բառերից՝ դյութել, ընկեր, բաղձանք, թախիծ, հնչյուն, մայր:
Վարժ. 5Ածականները տեղադրի՛ր տեքստի մեջ՝ սպիտակ, հավերժական, մռայլ, շքեղ, լեռնային, փղոսկրե, սարսռազդու, տկար:
...... պալատում նստել էր ...... Չինգիզ խանը...... գահույքի վրա՝ զառամած գլուխը ..... մազերի տակ, ինչպես ...... ձյուների տակ  Տյան շանի գագաթը: Խամրած աչքերով, ..... մարմնով նա փռվել էր գահույքին: .....հեղեղները սանձող ձեռքերը թուլացել էին, ժողովուրդներ սասանող .......... ձայնը մարել էր:


Տնային աշխատանք
1. Հիմնավորի՛ր տրված մտքերից մեկը՝
Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան:
Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենա:

2. Պատմությունը  շարունակի՛ր :
Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:










03.02.2020
Դասարանում 
Հայոց լեզու
Ածական
Կարդա՛
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկությու ն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում:
Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ  է սազում:
Վարժ. 1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, մեծ, գունազարդ:
Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ: Օրինակ՝ Մեր դպրոցը մեծ է:
Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն:

Վարժ. 2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝ հողե, նոր, մաքուր, կիսախուփ,  անգույն:
Վարժ. 3 Կազմի՛ր  կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ:
Ա. Մարմարյա, մրգառատ,  փարթամ, գյուղական, շինծու:
Բ. Գետակ, զգեստ, միտք, երազ:
Վարժ. 4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ:
Առյուծ և սիրտ-
արև և շող-
տերև և  փուշ-
պսակ և ձև-
ձայն և վիշապ-
թույր և ձույն-
շեկ և հեր-
գունդ և ձև -

Տնային աշխատանք
1. Տերյանի բանաստեղծություններից դուրս բեր ածականներ:

2. . Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ
Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

3. Կետադրի՛ր:
 Ադամը շնչասպառ  վազում էր շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը հառելով խավարին:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:



31.01.2020


1.       Ընդգծի՛ր գոյականները:
Պատմություն, վազք, սրբել, մաքուր, ճշտապահ, մաքրասեր, պահարան, գրիչ, ձեռք, ջուր, ջրել, նկարել, հյութ, պայուսակ, բաժակ, վարորդ, ապակեպատ, դուռ:

2.      Առանձնացրու՛ անձնանիշ և իրանիշ գոյականները:
Մարդ, հատակ, մահճակալ, բուժքույր, մայրիկ, դերասան, ջուր, ափսե,  լրագրող, ուսուցիչ, մարզիչ, մարզասենյակ:

3.Ո՞ր բառը գոյական չէ
ագեղջուկ
բդպրոցական
գհյութալի
դսեր

4. Ո՞ր բառն է գոյական
ակտրիչ
բքննիչ
գհուզիչ
դԴյութիչ

5. Առանձնացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները, նշի՛ր, որ հասարակ գոյականները կարող են նաև հատուկ գործածվել:
Արարատ, մայրիկ, Անուշ, միտք, սնունդ, խնձոր, ծաղիկ, արև, մուրճ, Գևորգ, Մարտին, Սևան:

6. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները:
Վստահություն, գետ, զայրույթ, սպասելիք, գրասեղան, ընկերություն, մատանի, բաժակ, պատ, զարդանախշ, գորգ:

7. Տրված բառերի դիմաց գրել հոլովը:
Անկյունում-
Օդից-
Գյուղում-
Տուն-
Ընկերոջով-
Օճառով-
Քաղաքից-
Ծաղկի-
Մաքրության-
Սարից-

8. Կազմել նշված բառերի հոգնակի թիվը:
Նկար, նշան, վրան, աղջիկ, աստղ, մուկ, փողոց, ծառ, նստարան, այգի, նպատակ:

9. Գրել տրված բառերի հոլովումները:
Աղջիկ, քաղաք, սեր, ձի, գարուն, կին, օր, մահ, հայր, մայր, գինի, տուն, անուն, գյուղ, ձուկ:

10. Նախադասությունների տեսակներ:
Մենք գնացինք քաղաք՝ զբոսնելու:
Օ՜, ի՜նչ գեղեցիկ է:
Ի՞նչ է պատահել այս աղջկան:
Հեռացի՛ր, այլևս ինձ չհոգնեցնես:






09.01.2020
Դասարանական նախագծային աշխատանք
Նախագծային խմբերի կազմում, նախագծերի ընտրություն: 
1-ին նախագիծ . ,,Պատուհան,, թարգմանչական բլոգի համար թարգմանությունների պատրաստում: 
2-րդ նախագիծ. ստեղծագործական ամսագրի ստեղծում, նյութերի պատրաստում: 
3-րդ նախագիծ. թատերական՝ թղթե, ստվերների, մնջախաղի , նյութի ընտրություն, նախապատրաստում, փորձեր: 



08.01.2020
Դասարանական նախագծային աշխատանք
Բանավեճի կազմակերպում
Բանավեճի թեման՝ ներառական կրթություն:
Ընթացք
1. Զրույց ՝ ի՞նչ է ներառական կրթությունը:
2. Դեմ և կողմ մասնակիցների որոշակիացում
3. Դատավորի ընտրություն
4. Բանավեճի կազմակերպում
5. Դեմ և կողմ մասնակիցների գնահատում՝ դատավորի կողմից:

Բանավեճի այլ թեմաների ընտրություն

Տնային նախագծային աշխատանք
Ուսումնական ձմեռ. ավարտել աշխատանքները
Իմ ճամբարային նախագիծը (Գրել , թե ինչ նախագծով կուզեիք աշխատել ինձ հետ հունվար ամսվա ընթացքում: Նախագիծը ներկայացնել մանրամասն, նշել, թե ինչ նպատակ է հետապնդում նախագիծը, ինչպես ենք իրականացնելու և որն է լինելու արդյունքը):

Комментариев нет:

Отправить комментарий