Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 27-հունվարի 8
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանների սովորողներ
Նախագծային առաջադրանքներ.
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանների սովորողներ
Նախագծային առաջադրանքներ.
- Արձակուրդային օրեր, ամանորյա հանգիստ: Պատմի՛ր անցկացրածդ օրերի մասին, ի՞նչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, ինչպե՞ս ես անցկացրել Ամանորը, պատմի՛ր զգացողություններիդ մասին: Պատմի՛ր ձեր տան կամ հանդիպածդ ամանորյա հետաքրքիր զարդարանքների, նվերների, որևէ ուտեստի պատրաստման ընթացքի մասին: Աշխատանքները կարող են լինել տեսանյութի, պատումի կամ ռադիոնյութի տեսքով:
- Ամանորյա ընթերցանություն: Առաջարկում եմ կարդալ.
- Ջաննի Ռոդարի ,,Երկնագույն նետը,,
- Չարլզ Դիքենս ,,Սուրբ ծննդյան երգը,,
- Սուրբ ծննդյան հեքիաթ
- Պ. Կոելյո ,,Սուրբ ծննդյան հեքիաթ,,
- Պ. Կոելյո ,,Խոսեի սանդալները,,
Սիրելի՛ սովորող, դու ,իհարկե, ինքդ կարող ես ընտրել, թե ինչ ես ուզում կարդալ, ուղղակի չմոռանաս ներկայացնել կարդացածդ գիրքը, պատմվածքը կամ հեքիաթը: Բլոգումդ պատմի՛ր, դուրս բեր սիրելի հատվածներ, բնութագրի՛ր և նկարագրի՛ր հերոսներին, ներկայացրո՛ւ քո մտքերը ստեղծագործության գաղափարի, ասելիքի վերաբերյալ...
- Ֆոտոպատումներ. ներկայացրո՛ւ ֆոտոպատումներ հետևյալ թեաներով՝ իմ հանդիպած ձմեռը, ամանորյա քաղաք, տոնածառերի շքերթ, ամանորյա դեմքեր, այլ....
Առաջադրանքները տեղադրել բլոգում, հղումն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. հասցեին:
Բարի Ամանոր և ուրախ հանգիստ, սիրելիներ...
Комментариев нет:
Отправить комментарий