7-րդ դասարան, Հայոց լեզու․ Երրորդ ուսումնական շրջան

10.03.2025
Աշխատանք դասարանում

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:

Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ:

2. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա... երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում... հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ... բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝... հեռու մի դաշտում:



07.03.2025
Աշխատանք դասարանում
Աշխատել անհատական նախագծերով՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
Գրաշխարհ
Ես եմ
Պատուհան
  • Այլ, առաջարկեք․․․

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:

Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքան հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:

Բ. Ուզում եմ պարզել, թե երբ են ձկները խավիար դնում:   

Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է  գոյանում:

Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպես է գոյանում:

2. Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

….է ջուր հավաքվում այս փոսում:

Ինձ հետաքրքրում է, թե ...է  ջուր հավաքվում այս փոսում:

...պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե …  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
...
պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ...պետք է վերականգնի հատված անտառները:
...
Ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ….ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
...
այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե … .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թեես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:


05.03.2025
Աշխատանք դասարանում
Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն....

1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
Աղջկա քնքուշ հոգին բոլորը գիտեն:
Ամենքից շատ նա էր սպասում դրան:
Յուրաքանչյուրն իր մասին էր մտածում:
Ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը:
Խոսեցին ամեն ինչից:

Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի...
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:
3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
Ոմանք արդեն անուշ երազներ էին տեսնում:
Եվ ուրիշ է կարոտս հիմա:
Իմ հոգում ինչ-որ անհանգստություն կար:

Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ..... ուշադրություն չէր դարձնում նրա վրա, .... մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա.....:
Դեղին տերևն ընկավ քարին,...... շշուկ չլսվեց:
...... այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ..... ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ..... չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:

Օրինակ`
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Աղջիկը զարմացած նայեց տատին,  ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:

Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:

Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:

Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

2. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:

Օրինակ`

Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:

Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:

Երկիրը իր շուրջը  մեկը օրում է պտտվում:

Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:

Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է:


03.03.2025
Աշխատանք դասարանում 
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու:
Մենք չուզեցինք մեկմեկու կանչել:
Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր.  ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին:
Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները:
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին:
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը:
Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը:

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը: 
2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչու են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
Ինչից փշրվեց այն կարևոր թելը որ պահում էր մեզ:
Ով կհասկանա ինձ:
Դու կռվել ես նրա հետ, ինչի համար:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

 Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:

2. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:



28.02.2025

Աշխատանք դասարանում 


Աշխատել անհատական նախագծերով՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
Գրաշխարհ
Ես եմ
Պատուհան
  • Այլ, առաջարկեք․․․
Լրացուցիչ աշխատանք (տանը)

26.05.2025

Աշխատանք դասարանում 

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
-Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն: 
Ցուցական դերանունների հոլովումը: 

Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք
Սեռական    սրա   սրանց
Տրական      սրան    սրանց
Հայցական
Բացառական
Գործիական
Ներգոյական

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ....

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:
2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ-
բարդ-

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական:
Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):

Եղբոր խաղալիքն էր ջարդել:

Առանց եղբոր տեղ չէր գնում:
Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:

Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:

2. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան,...:

3. Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

24.02.2025

Աշխատանք դասարանում 

Դերանուն
Դերանուն-անվան դեր կատարող
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
Դերանունները լինում են ութ տեսակ՝

  • անձնական
  • ցուցական
  • փոխադարձ
  • հարցական
  • հարաբերական
  • որոշյալ
  • անորոշ
  • ժխտական
Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու: 

Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս
Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ
Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք 
1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:
2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված: 
3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը: 
Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով: 
Երբ ես ներս մտա բակ, նա , պատշգամբում նստած, կարդում էր: 
Մենք լուռ առաջ քայլեցինք: 
Նա առաջարկեց նստել: 
Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու: 
Քիչ անց մոտեցավ նա: 
4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները: 
Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ ......: 
Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել .... տներից: ..... շատ մրսկան են: 
...... քայլում էին խիտ թավուտում: 
Քիչ հետո..... գետափին էինք: 

Անձնական դերանունների հոլովումը:
Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում: 

Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք
Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց 
Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց 
Հայցական
Բացառական
Գործիական
Ներգոյական

5. Որոշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում: 

Ես նախանձում եմ աղջկան: 
Հիմա տան տղամարդը դու ես: 

6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը: 
Դու միշտ սիրալիր ես: 
Իրեն ուղեկցիր քո սենյակ:

Ինձնից խորհուրդ հարցրու:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սկզբից տասը- տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ:

19.02.2025

Աշխատանք դասարանում 

Կարդում ենք Թումանյան
Գրքի տոն
Նախագծային աշխատանքներ ՝
  • Առաջարկում եմ ընթերցել- սիրելի գրքի առաջարկում տեսանյութի, բլոգային պատումի ձևաչափով,
  • Իմ գրադարանը․ ընտանեկա գրադարանի ներկայացում, 
  • Գրքերի, գարադարանների մասին տարատեսակ թարգմանություններ, հանրամատչելի տեսանյութերի պատրաստում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ամբողջացնել ,,Գրքի տոն,, և ,,Կարդում ենք Թումանյան,, նախագծերը։ 

Նախագծային աշխատանքներ ՝
  • Առաջարկում եմ ընթերցել- սիրելի գրքի առաջարկում տեսանյութի, բլոգային պատումի ձևաչափով,
  • Իմ գրադարանը․ ընտանեկա գրադարանի ներկայացում, 
  • Գրքերի, գարադարանների մասին տարատեսակ թարգմանություններ, հանրամատչելի տեսանյութերի պատրաստում։ 

17.02.2025

Աշխատանք դասարանում 

Մայրենի լեզվի ֆլեշմոբ։    Առաջադրանքների քննարկում։ 

  • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 

Գրաշխարհ
Ես եմ
Պատուհան

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ:

Ո՞ւմ  պայուսակը:
Մոտենալ ո՞ւմ :
Հեռանալ ումի՞ց:
Հիանալ ումո՞վ:

14.02.2025

Աշխատանք դասարանում 

Մայրենի լեզվի ֆլեշմոբ։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)


Աշխատել անհատական նախագծերով՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
Գրաշխարհ
Ես եմ
Պատուհան
  • Այլ, առաջարկեք․․․

12.02.2025

Աշխատանք դասարանում 

Սխալները գտի ՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Թվական․ ամփոփիչ աշխատանք


Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ  դերանունների հետ:

 

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց:

Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :

Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):

Ամբողջ (դառնալ) կրակի բաժին:

10.02.2025

Աշխատանք դասարանում 

Թվական
Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ: Լինում են երկու տեսակ՝ քանակական և դասական: 
Քանակականներն էլ լինում են բացարձակ, կոտորակային, բաշխական: 
Բացարձակ են բոլոր թվերը՝մեկ, երկու, հարյուր և այլն: 
Գրել պարզ , մեկ արմատից կազմված բացարձակ թվականներ՝ 
Գրել ածանցով կազմված բացարձակ թվականներ՝ 
Գրել բարդ կամ բարդածանցավոր բացարձակ թվականներ՝
Կցական և հարադրական բարդություններ: 

Դասական թվականներ. ցույց են տալիս թվային կարգ՝ առաջին, երկրորդ, տասներորդ և այլն: Կազմվում են -րորդ կամ -երորդ վերջածանցներով: Ուշադրություն դարձրե՛ք գրությանը՝ երրորդ, չորրորդ:  Մեկ թվականի դեպքում ստացվում է առաջին:
Թվականների գրություն:
Դասական թվականները գրվում են հայերենի այբուբենի տառերով՝ դրանց թվական արժեքին համապատասխան:
Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը տե՛ս այստեղ: 
1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքով՝ 624, 331, 1989, 6500: Տառերի թվային արժեքով գրի՛ր նաև քո ծննդյան թիվը:
Գոյականը դրվումէ եզակի թվով, եթե կա չափի, գնի, քանակի, ժամանակի միավոր , օրինակ՝ Արամեն քսան օր մնաց Երևանում:
Գոյականը դրվում է հոգնակիով, եթե գործածվում է որոշյալ առմամբ, օրինակ՝ Չորս զավակներն էլ հետևեցին հոր օրինակին:
Թվականը նույնպես կարող է գործածվել գոյականաբար:
               Թվական
1. Քանակական                    2. Դասական
1. բացարձակ
2. կոտորակային
3. բաշխական

Լրացուցիչ աշխատանք (տանը)


1. Սխալները գտիր Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:

Թանգարանում  սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:

Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:

Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:

Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:

Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:

Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին:

07.02.2025

Աշխատանք դասարանում 

Բառարանային ֆլեշմոբ

Առաջին բառարան գրողներից էր Մխիթար Սեբաստացին, ում ծննդյան օրը՝ փետրվարի 7-ին, կրթահամալիրում ավանդաբար իրականացվում է «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծը։
Առաջադրանք՝
Ուսումնասիրել բառարանները, նրանց առանձնահատկությունները, կազմել բառացանկ։ 

Այլ առաջադրանքներ, ստեղծե՛ք՝

  • Սեբաստացիական բառերի բառարան, 
  • Անհատական բառարան․ այն բառերը, որոնք դուք շատ եք օգտագործում,
  • Տերյանական բառերի բառարան, 
  • Սոցիալական ցանցերի բառարան, 
  • Ճամբարային բառերի բառարան,
  • Այլ՝ ձեր առաջարկով։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Աշխատել անհատական նախագծերով՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
Գրաշխարհ
Ես եմ
Պատուհան
  • Այլ, առաջարկեք․․․

05.02.2025 

Աշխատանք դասարանում 

1. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր...(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր... (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի...(լեզու) է խոսումՍուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու...(գործածվել):  Կոնգոյում հինգ հարյուր...(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ...(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները... (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

2. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

 

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս...(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն...(հեկտար)...(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն...(դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն...(ստեղծագործություն) ...(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու...(դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ...(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

3. Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:

Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:

Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:

Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունենԲ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:

4. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:

Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական, տասներկու-տասներկու, հազար-հազար, քսանհինգական, վեցական:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

 

Այն ժամանակ Լեհաստանում...(ապրիլ) հարյուր տասնինը վայրի ...(ցուլ ) … (որ) չորս ... (պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ...(ցուլ) կա՛մ արգելանոցներում…(ապրել), կա՛մ ազատ...(արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ (եմ):

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում...(արածել) ավելի քան հազար հինգ հարյուր...(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուգանդայի Մյավա թերակղզում իննսուն...(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր (կենդանի) են ապրում:

03.02.2025

Աշխատանք դասարանում 

Մայրենի լեզվի հունվարյան ֆլեշմոբ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.  Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

 

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուներեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:

Միայն մի քաղաքում` Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

2. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

 

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները նույն երգը երգեցին:

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:

Комментариев нет:

Отправить комментарий