воскресенье, 1 июля 2012 г.

Ի՞նչ եք անում, մարդի'կ



Վերջերս շատ պատահաբար այցելեցի Հրազդան քաղաքի կենդանաբանական այգի: Մինչև հիմա զարմացած եմ նրանից, թե ինչ տեսա այնտեղ: Առաջին բանը, ինչ զգում ես ներս մտնելուց անտանելի գարշահոտությունն է, ու կենդանիները ապրում են այդ գարշահոտության մեջ: Իսկ հաջորդ անասելի բանը կենդանիների վանդակներն են` թաղված կեղտի մեջ, էլ չեմ ասում նրանց վիճակի մասին: Կենդանաբանական այգին բավականին հարուստ էր կենդանական տեսակներով, ամենազարմանալին այն էր, որ այնտեղ կար առյուծ, ինչը ես չէի սպասում: Կային նաև այլ կենդանիներ` գայլ, արջ, կուղբեր, թութակներ, օձեր և այլն, նաև շների տարբեր տեսակներ/տնօրենի հավաստմամբ/, որոնց ձայները լսեցինք, սակայն չկարողացանք տեսնել` կոյուղու ջրատար խողովակների տրաքելու պատճառով, որոնք չգիտես երբվանից էին այդ վիճակում և էլ ավելի չգիտես , թե ինչպիսի պայմաններում էին շները, բայց հաստատ ոչ լավ: Բոլոր կենդանիների վանդակները բաց երկնքի տակ էին,, իսկ դրանց շուրջը փշոտ, քարքրոտ տարածք էր` ծածկված անպետք կանաչ խոտով, որն ավելի լավ է մաքրել, քան թողնել այդպես: Իսկ առյուծի տեսքը և վանդակը սարսափի մեջ կգցեր ցանկացածին, ոչ թե նրա համար, որ առյուծը շատ վախենալու էր, այլ նրա համար, որ առյուծն այնքան քոսոտ էր, որ ամենավերջին մուրացիկն էլ խղճի խայթով կլցվեր:  Առյուծը պառկած էր գետնին` աչքերը փակ, ինձ մի պահ թվաց, թե նա սատկած է, սակայն տնօրենը մեզ բացատրեց, որ նա ընդամենը քնած է, բայց այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու է առյուծի մորթին պատառոտված, բուրդն էլ` գզգզված, իսկ փորը մեջքին էր կպած, կարծես վերջին անգամ նրան ամիսներ առաջ էին կերակրել: Առյուծը գտնվում էր մեկուկես մետր երկարության և մեկ մետր լայնության փոքրիկ վանդակում, որտեղ գրեթե շարժվելու տեղ չկար: /Տնօրենն ասաց, որ առյուծները շատ ծույլ կենդանիներ են, միայն ուտում են և քնում, այնպես որ առյուծին տարածք հարկավոր չէ:/ Նույն վիճակում էին կենդանաբանական այգու նաև մյուս կենդանիները. արջը նմանատիպ փոքր վանդակում էր, որի մի մասը լցված էր կեղտաջրով և աղբով: Այսքանից հետո մտածում ես արդյոք արժե պահել կենդանիներ, եթե չես կարողանում նրանց ապահովել հարմարավետ պայմաններով, կերակրել: Ի՞նչ եք անում, մարդի'կ, չէ՞ որ պետք չէ այդքան անմարդկայնորեն վերաբերվել կենդանիներին, իսկ այդ նույն պահին ի՞նչով են զբաղված բնապահպանական ընկերությունները կամ ի՞նչ կլինի այդ կենդանիների հետ մի քանի ամիս հետո...

Комментариев нет:

Отправить комментарий