Մեր գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկը Շահան Շահնուրն է: Նրանով նշանավորվեց արևմտահայ գրականության նոր դարաշրջանը: Նա վիթխարի դեր խաղաց հայ արձակի մեջ: Նրա ամենահայտնի գործը <<Նահանջն առանց երգի>> վեպն է: Բայց Շահնուրը բացի արձակ գործեչից ունի գրած նաև բանաստեղծություններ: Նրա բանաստեղծական ժողովածուներն են
1. <<Ոչնչի որոնումը>> 1942թվական
2.<<Ծպտյալ ճամփորդը>> 1946 թվական
3.<<Սուրբ համբերություն>> 1951 թվական
4.<<Բարձր դարավանդներ>> 1957 թվական
5.<<Կրակ կրակի դեմ>> 1964 թվական :
Ստորև ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից մեկը
Ոչնչի որոնումը
Չունենալով տուն կամ բնակարան
Ոչ իսկ սենեակ մը պատսպարան,
Ես ինծի շինեցի պատուհան մը,
Շուրջ` ոչինչ...
Պատուհան մը, որ շրջանակելով նախանիւթը
Փափուկ գիծերովը շրջագծին
Կը բացուի արտեւանունքներու պէս
Եւ կը փափկուի, շուրջը` ոչինչ:
Հին սէրերը մերկացան,
Բայց պատուհանս առանց ապակիի,
Յարաշարժ կը սուրայ դէպի երկինք,
Շրջանակովն իր զարմանալի,
Որ ո'չ միս է, ո'չ ալ ատաղձ սպիտակ,
Բայց կը պահէ ձեւը ճշգրիտ
Աչքին` որ անթարթ կընդգրկէ
Տարածքը նուաճուած, ժամանակը` սրբուած:
Եւ ես կը մնամ կախեալ շրջանակէն փախչող
Որուն արցունքն եմ անօգուտ,
Եւ որ գիշերուան մէջ փակ`
Արշալոյսին կը բացուի ինծի,
Շուրջը` ոչի'նչ:
1. <<Ոչնչի որոնումը>> 1942թվական
2.<<Ծպտյալ ճամփորդը>> 1946 թվական
3.<<Սուրբ համբերություն>> 1951 թվական
4.<<Բարձր դարավանդներ>> 1957 թվական
5.<<Կրակ կրակի դեմ>> 1964 թվական :
Ստորև ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից մեկը
Ոչնչի որոնումը
Չունենալով տուն կամ բնակարան
Ոչ իսկ սենեակ մը պատսպարան,
Ես ինծի շինեցի պատուհան մը,
Շուրջ` ոչինչ...
Պատուհան մը, որ շրջանակելով նախանիւթը
Փափուկ գիծերովը շրջագծին
Կը բացուի արտեւանունքներու պէս
Եւ կը փափկուի, շուրջը` ոչինչ:
Հին սէրերը մերկացան,
Բայց պատուհանս առանց ապակիի,
Յարաշարժ կը սուրայ դէպի երկինք,
Շրջանակովն իր զարմանալի,
Որ ո'չ միս է, ո'չ ալ ատաղձ սպիտակ,
Բայց կը պահէ ձեւը ճշգրիտ
Աչքին` որ անթարթ կընդգրկէ
Տարածքը նուաճուած, ժամանակը` սրբուած:
Եւ ես կը մնամ կախեալ շրջանակէն փախչող
Որուն արցունքն եմ անօգուտ,
Եւ որ գիշերուան մէջ փակ`
Արշալոյսին կը բացուի ինծի,
Շուրջը` ոչի'նչ:
Комментариев нет:
Отправить комментарий