-Նշանակում է ես վեցերորդ
մակարդակում եմ:
-Նշանակում է դու հրեշտակ ես,-ուղղում է Էդմոն Ուելսը:
Ես միշտ հրեշատկներին պատկերացրել եմ գլխին դրված լուսապսակով, իսկ մեջքին՝ թևեր:
Այս կերպարը համպատասխանում է հին պատկերացումներին: Պսակն
առաջացել է մետաղյա թիթեղից, որով հռոմեացիները պաշտպանում էին քրիստոնեական սրբերի
արձանները թռչնաղբից: Իսկ ինչ վերաբերվում է թևերին, ապա դրանք ծագում են հին միջագետքյան
ավանդույթից, ըստ որի այդ մեջքային վերջույթները բարձր աշխարհի պատկանելության ապացույցն են:
Այդպես,
կային թևավոր ձիեր, ցուլեր և առյուծներ:
Իսկ ի՞նչ է դա փոխում ինձ համար:
Ես նայում եմ իմ ձեռքին: Ծիածանային լույսը, որը ես մինչ
այդ չէի նկատում, շրջապատում է իմ ամբողջ մարմինը կապույտ փայլով:
-Ֆիզիկական փոփոխությունները այդքան էլ կարևոր չեն,-շարունակում
է Էդմոն Ուելսը,- դա նոր վիճակ է , ամենից առաջ փոխվում է հայացքդ ամեն ինչի նկատմամբ:
Էդմոն Ուելսը մանրամասն բացատրում է, թե որն է լինելու իմ
աշխատանքը: Մարդու տեսքով մարմնավորված երեք հոգիներ կդրվեն իմ խնամակալության ներքո: Իսկ ես պիտի այնպես անեմ, որ գոնե նրանցից մեկը
անցնի վեց հարյուր կետերը և դրանով դուրս գա վերամարմնավորման փուլից: Ես պետք է հետևեմ
այդ երեք երկրային կյանքերին, ուղեկցեմ նրանց և օգնեմ: Նրանց մահվանից հետո երեք հրեշտակապետների
սարսափելի դատաստանում ես պետք է հանդես գամ նրանց փաստաբանի դերում :
-Ինչպես Էմիլ Զոլան ինձ պաշտպանե՞ց:
Էդմոն Ուելսը գլխով է անում:
-Իր հաջողության շնորհիվ Էմիլ Զոլան կարող է հրեշտակների
զարգացման նոր ավելի բարձր մակարդակի հասնել:
Հիմա ես հասկանում եմ, ինչու էր Զոլան այդքան համառ և ինչու
այդքան ոգևորված դուրս եկավ:
-Իսկ ի՞նչ է այդ <<հրեշտակների զարգացման ավելի բարձր
մակրդակը>>:
Իմ ուսուցիչը պարզաբանում
է, որ յուրաքանչյուր փուլում ես կստանամ հատուկ տեղեկություններ: Եթե ես ուզում եմ
տեղեկանալ ավելի բարձր աշխարհից, ինձ անհրաժեշտ է առաջ գնալ հրեշտակի կարիերայում:
Մենք , շարունակելով զրուցել , հասնում ենք գետնանցումի ելքին, որը ևս լցված է կապույտ լույսով: Մեր առջև
տարածված է հրեշտակների երկիրը:
Հրեշտակ: Ո՛չ , ցավում եմ , բայց ես նրանց չեմ հավատում: Այդ ամենը նորաձևության
հարց է: Մի ժամանակ նորաձև էին հրեշտակները, հետո՝ այլմոլորակայինները: Դա ուղղակի
սնահավատների և պարապ մարդկանց համար մտածելու առիթ է: Այդ ընթացքում նրանք մոռանում
են անգործությունը և տնտեսական ճգնաժամը:
Աղբյուրը՝ մեկը փողոցում
հասարակական կարծիքի հարցման ժամանակ:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Թարգմանություն ռուսերենից
Տաթևիկ Աբրահամյան
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Թարգմանություն ռուսերենից
Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий