Ես հիանում եմ այն մեծ
համայնապատկերով, որ փռվել է իմ հայացքի ներքո:
-Դու պարտավոր չես մակերևույթի վրայով քայլել,-
բացատրում է Էդմոն Ուելսը,- այստեղ չկա ձգողության ուժ, իսկ մենք նյութական չենք: Դու
տարածության մեջ կարող ես տեղափոխվել ինչպես ցանկանաս և ուր ուզես:
Եթե մակերեսը կիսաթափանց ու կաթնային գույնով չլիներ,
կարելի էր կարծել, որ գտնվում ես սովորական մարդկային տարածքում:
Էդմոն Ուելսը ինձ ցույց է տալիս մի քանի ուղենիշներ:
Արևմուտքում փռվել է դաշտը, որտեղ զբոսնում են
հրեշտակները, երբ ցանկանում են շփվել միմյանց հետ:
Հյուսիսում ուղղաձիգ սարեր են՝ հսկայական քարանձավներով,
որտեղ հրեշտակները կարող են մնալ մենության մեջ, երբ չեն ցանկանում, որ իրենց
անհանգստացնեն: Գնանք բարձրանանք:
Այստեղից շրջակայքը ինչ-որ բանով հիշեցնում է աչք: Երկար
սպիտակ նշենու մեջտեղում կա բրոնզեգույն
շրջան, որը նման էր ծիածանային ամպի: Դա կապտականաչ ծառերի անտառ է:
Իսկ այդ ամպիկի կենտրոնում գտնվում է սև լիճը՝ նման
փայլող բիբի: Բայց ի տարբերություն մարդկային բիբի այն կլոր չէ: Այն սրտի ձև
ուի: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ
Դրախտը բրոնզեգույն աչքն է, որն ինձ է նայում սև բիբով՝ սրտով:
-Սա Բեղմնավորման լիճն է,- ասում է Էդմոն Ուելսը:
Մենք մոտենում ենք այդ վայրին: Նրան շրջապատող ծառերը
նման են խիտ և հարթ գագաթ ունեցող
սոճիների:
Ծառերի տակ երևում են հրեշտակներ: Ավելի հաճախ նրանք
նստած են՝ ոտքերը սեղմած թփերի տակ: Նրանց առաջ երեք ոլորտ կա ՝ տեղակայված
եռանկյունու տեսքով: Հրեշտակները նայում են դրանց առանձնահատուկ հետաքրքրությամբ:
Ոմանք նյարդայնանում են, ոմանք՝ հուզվում, և նայում են մեկ մի, մեկ մյուս ոլորտին:
Հազարավոր հրեշտակներ տեղակայվել են այսպես շատ կիլոմետրեր:
Ես նայում եմ նրանց, բայց իմ ուսուցիչը քաշում է ինձ վերև:
-Իսկ սրանք ի՞նչ ծառեր են:
-Դրանք այնքան էլ ծառեր չեն, նրանք բարելավում են կապը և
ալիքների փոխանցումը դեպի Երկիր և հակառակը:
Նա կատարում է կտրուկ շրջադարձ: Հարավում ես տեսնում եմ
հովիտներ, որտեղ հրեշտակները հավաքվում են ժողովների:
Մենք փոխում են ուղղությունը: Արևելքում գտնվում է այլ
կանաչ ադամադի պես փայլող մուտք: Այնտեղ ամեն ինչ կիսաթափանց է և շողում է: Լճի սև
ջուրը, բրոնզեգույն ծառերը, մարգարտափայլ սպիտակ մակերեսը:
-Շափյուղյա դուռը հրեշտակների երկրի մուտքն է, նրանով
դու եկար:
Էդմոն Ուելսը ցույց է տալիս արևելքում երևացող կանաչ
փայլ ունեցող քարայրը:
-Զմրուխտե դուռը ելքն է: Նրա միջոցով դու կգնաս, երբ
կկատարես քո առաջադրանքը: Արի զրուցենք արևմտյան բարձրավանդակում: Ես այնտեղ լուռ
անկյուն գիտեմ, որտեղ մենք կարող ենք հարմարավետ տեղավորվել:
Առաջին դասը Էդմոն Ուեելսը նվիրում է թվերի գաղտնիքին:
Նա բացատրում է , որ արևմուտքում գործածվող, հնդկական ծագում ունեցող թվերի ձևը
ցույց է տալիս կյանքի զարգացման ընթացքը:
Հորիզոնական գիծը ցույց է տալիս կապվածություն, կորը՝ սեր, խաչվածը՝
ընտրություն:
1Ջուր: Հասարակ ուղղահայաց գիծ առանց ճկման և
հորիզոնական գծերի: Չկա կապվածութուն, չկա սեր: Ջուրը զգացմունքներ չունի:
2.Բուսականություն: Կապվածության գիծ հողի հետ,
արմատներ, որ պահում են բույսը հողի վար: Վերևում սեր՝ ձգված երկինք, տերևները և
ծաղիկները սիրում են լույսը:
3.Կենդանի: Կորագիծ երկու սեր: Կենդանիները սիրում են հողը
և սիրում են երկինքը: Բայց չկա հորիզոնական գիծ, այն ոչնչի կապված չէ: Հետևաբար, այն
բաժանված է միայն սեփական հույզերով:
Ինձ մոտ այնպիսի զգացում է , կարծես ես լսել եմ այս
բացատրությունը: Ինչու են այն կրկնում: Թե ինձ հիմարի տեղ են դրել:
-Հնդկական թվերի տեսքով մեզ փոխանցված
հաղորդագրությունը, քեզ թվում է հասարակ,- շարունակում է Էդմոն Ուելսը,- բայց
դրանք իրենց մեջ են պարունակում բոլոր գաղտնիքները և առեղծվածները, գիտակցության
էվոլյուցիայի բոլոր գաղտնիքները: Հենց դրա համար այն հանդիսանում է սկզբունքային,
և կարևոր է անընդհատ նրան վերադառնալ: Աշխարհը զարգանում է հնդկական թվերի
խորհրդանիշների համապատասխան:
Էդմոն Ուելսը անդրադառնում է հենց ամպերի մեջ նկարած իր նկարներին:
4.Մարդ: Նրա խորհրդանիշը խաչն է: Քանի որ նա ունի
ընտրություն: Նա գտնվում է խաչմերուկի վրա, որտեղ պետք է որոշում կայացնի՝ ուր
գնալ:Մարդը կանգնած է ընտրության առաջ՝ իջնել կենդանու մակարդակին, թե անցնել
ավելի բարձր փուլ:
Մատերի վեջույթներով իմ ուսուցիչը նկարում է 5:
5.Իմաստուն: Նա ունի հորիզոնական գիծ՝ կապվածություն
երկնքին և կորգիծ սեր հողի հանդեպ: Նա թռչում է մտքերում և սիրում աշխարհը:
Կարելի է ասել դա երկուսի հակադրություն է ,- ասում եմ ես՝ վերջապես նյութի ուսուցման մեջ
ներգրավվելով:
5-ը միտում ունի և միշտ ձգտում է գիտակցության, ավելի
ազատության, ավելի դժվարության : 5-ը ուզում է ազատվել մարմնականից , որը նրան վախ
և ցավ է պատճառում: Նա ցանկանում է դառնալ 6:
Նա նկարում է 6:
6-ը ամբողջությամբ կորագիծ է: Կորագիծ սեր, քանի որ հրեշտակը սիրում է: նայիր այս գալարին: Նրա սերը գալիս է վերևից՝ երկնքից, իջնում է ներքև՝ հողին, և բարձրանում կենտրոն: Դա սեր է, որը ստեղծում է շրջան, որ վերադառնա և սիրի ինքն իրեն:
-Այնուամենայնիվ 6 :
-Ո՛չ: Բոլոր 6-ն էլ դրան ընդունակ են, ահա և վերջ: Եվ ես հույս ունեմ քեզ փոխել այնպես, որ դու արժանի լինես այդ թվին:
-Իսկ 7-ը :
Էդմոն Ուելսը միանգամից մթագնեց:
-Այսօր քո դասը վերջանում է 6-ով: Դու կարող ես իմանալ միայն այն, ինչ հանդիսանում ես: Կենտրոնացիր քո այսօրվա առաջադրանքի վրա: Ես չեմ կարող ամեն հարցի պատասխանել: Գնացինք:
Նա բարձարանում է մակերևույթվ: Ինձ անհրաժեշտ է սովորել ուղղորդել մարմինս երեք ոլորտներում, ինչպես ստորջրյա լողի ժամանակ: Միայն թե ջրի տակ բոլոր շարժումները դանդաղեցված են ջրի ճնշման պատճառով: Իսկ այստեղ յուրաքանչյուր քայլը թեթև է:
Կան և այլ առանձնահատկություններ, որոնց ես պետք է
սովորեմ, օրինակ՝ չշնչել: Ես նկատում եմ, որ իմ մարմինը արտաշնչելու և ներշնչելու ժամանակ
գրեթե անգիտակցաբար ծակծկվում է: Իմ
թոքերը թաքնված հաշվիչի պես հաշվում էին իմ ամբոողջ կյանքը: Այստեղ նրանք այլևս
չկան: Ես գտնվում եմ անվերջանալի ժամանակում, աննյութական մարմնում:
Էդմոն Ուելսը հայտարարում է, որ հիմա մենք կգնանք
ընտրելու իմ թվերը, որոնց միջոցով ես
կխաղամ իմ խաղը:Նա տանում է ինձ սրտի ձև ունեցող սև լճի մակերևույթի մոտ: Նայելով
ես տարբերակում եմ մակերևույթի վրա արտացոլված նկարները: Լիճը մեծ էկրանի նման մի
բան է, որը բաժանված է հազարավոր մանր էկրանների: Եվ յուրաքանչյուր էկրանին
գրկախռնումով իրար միանալով շարժվում են մերկ մարմիններ: Ես ուզում եմ սրբել
բացակայող աչքերս: Ես քնած չեմ, դրանք բոլորը զույգեր են, որ սիրով են զբղված:
-Սա ի՞նչ է … պորնոֆիլմերի անկյուն:
Նա ցնցում է ուսերը:
-Սա բեղմնավորման լիճն է: Այստեղ դու կընտրես նրանց ծնողներին, ովքեր կլինեն քո խնամակալության տակ :
Մեր շուրջը ուրիշ
հրեշտակներ են իրենց ուսուցիչների հետ, նրանք թռչում են լճի վրայով և
նայում են մակերևույթին արտացոլվող պատկերներին:
-Պետք է նայե՞լ, թե ինչպես են նրանք սիրով զբաղվում:
-Հենց այդպես: Բայց սկզբից ես պիտի քեզ մեծ գաղտնիք
ասեմ՝ հոգու բաղադրատոմսը:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթև Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий