понедельник, 21 апреля 2014 г.

Երեք բառ, երեք հարց

Ժամանակով մի աղաքտ մարդ ու կին են լինում: Ավելի աղքատ չի էլ լինում: Խրճիթը, որտեղ ապրում էին,  համարյա փլվել էր, իսկ տանիքը փուլ էր գալիս նրանց գլխին:
-Էլ ուժ չկա այսպես ապրելու,-ասաց գյուղացին իր կնոջը,-գնամ ուրիշ գյուղ՝ աշխատանք գտնելու:
Մի գետի ափին նա հանդիպեց ձկնորսի:
-Վերցրու՛ ինձ քեզ մոտ աշխատանքի, բարի՛ մարդ, կծառայեմ քեզ հավատարիմ և ազնիվ,-խնդրեց աղքատը:
-Կվերցնեմ,-համաձայնվեց ձկնորսը,- տարվա վերջին կվարձատրեմ քեզ, կտամ մի կով, որը բոլորովին սովորական չէ. օրը հինգ անգամ կաթ է տալիս, իսկ երկու շաբաթը մեկ՝ հորթ:
Ծառայում է աղքատը հավատարիմ ու ազնիվ, ձկնորսի հետ կարթ է գցում, խոզերին արածացնում, խաղողի որթը մշակում, բանջարանոցն է ջրում: Այսպես անցավ մեկ տարի:
Ձկնորսը բերեց կովին և ասաց իր աշխատողին.
-Ահա, վերցրո՛ւ  կովը աշխատանքի դիմաց: Այն սովորական չէ: Օրը հինգ անգամ կաթ է տալիս, իսկ երկու շաբաթը մեկ՝ հորթ: Բայց իմացիր, երեք տարի, երեք ամիս և երեք օրից կգամ քեզ մոտ: Կտամ երեք բառ՝ երեք հարց: Եթե չպատասխանեցիր, կվերցնեմ և՛ կովը, և՛ նրա ժառանգներին:
 Աղքատը հրաժեշտ տվեց ձկնորսին և կովը քշեց տուն: Կինը ամուսնուն դիմավորեց ուրախության արցունքներով: Ապրեցին առանց աղքատության: Կովը օրը հինգ անգամ կաթ էր տալիս, իսկ երկու շաբաթը մեկ՝ հորթ: Տարվա վերջում մի ամբողջ նախիր էր հավաքվել:
Ամուսիններն ապրում էին հարստության մեջ, սակայն գյուղացին չուներ հանգիստ՝ շարունակ մտածում էր ձկնորսի և նրա հարցերի մասին:
Անցավ երեք տարի և երեք ամիս, մնաց երեք օր: Տխրել էր քրիստոնյան, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում:
-Ի՞նչ է պատահել,-հարցրեց կինը: Մեր տունը լի է բարիքով, չգիտենք՝ ինչ է դժբախտությունը, վիշտը, իսկ դու տխուր նստել ես:
Այդ ժամանակ քրիստոնյան կնոջը պատմեց ձկնորսի հետ կապած պայմանի մասին:
-Կգա վաղը և հետ կվերցնի ամբողջ հոտը: Ես նրա ոչ մի հարցին էլ պատասխանել չեմ կարող:
-Բան ես գտել մտածելու: Ես ինքս կպատասխանեմ նրա հարցերին, միայն դու թույլ չտաս տուն մտնել, ոչ էլ հացի նստել:
Հաջորդ առավոտ եկավ ձկնորսը, թակեց դուռը:
-Այդ ո՞վ է, որ չի թողնում քնել,-արձագանքեց կինը:
-Այդ ես եմ՝ ձկնորսը: Եկել եմ երեք բառով երեք հարցս տալու:
-Այդտեղից հարցրու՛,  ի՞նչ իմաստ ունի ներս մտնել:
-Երեկ ծիտիկ եմ ուղարկել: Ո՞ւր եք նրան պահել:
-Էնտեղ ուր էր ծիտիկ, դա ճանճ էր, աքլորը կուլ տվեց:
-Աքլորդ փոքր չէ՞:
-Ի՞նչն էր փոքր: Որ ծուղրուղու էր կանչում, ինը սարից այն կողմ քրոջս ոտքերը ծալվում էին:
-Ի՜նչ հիվանդոտ է քույրդ:
-Ինչն է հիվանդոտ: Ինը ամսում ինը տղա է ունեցել: Բոլորը հսկաներ են մեծացել, մեր նախիրը պահում պահպանում են:
Ձկնորսը հասկացավ, որ կովը ապահով ձեռքերում է: Նրանցից չխլեց նախիրը և ասաց.
-Դուք արժանի եք այս բարիքին: Թող այն ձեզ օգուտ բերի: 
Ռուսերենից թարգմանեց Էլեն Աբգարյանը:
Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий