понедельник, 6 апреля 2015 г.

Ընթերցանություն. Թոմ Սոյերի արկածները

Թոմ Սոյերի արկածները
Հեղինակ՝ Մարկ Տվեն
Հարցեր և առաջադրանքներ/5-րդ դասարան/

Գլուխ առաջին
1. Պատմի՛ր Թոմի մասին, ինչպիսի տղա էր նա, ի՞նչ էր սիրում անել և ի՞նչ չէր սիրում անել:
2. Համառոտ պատմի՛ր Թոմի և փողոցում հանդիպած տղայի կռվի մասին:


Գլուխ երկրորդ
1. Թոմն ինչո՞ւ պիտի հանգստյան օրերին աշխատեր:
2. Ցանկապատը ներկելու աշխատանքը Թոմն ինչպես էր ներկայացնում իր ընկերներին:
3. Ըստ հեղինակի ո՞րն է աշխատանքը և ո՞րն է բավականությունը: Ի՞սկ ըստ քեզ:


Գլուխ երրորդ
1. Ըստ Թոմի պատմի՛ր Անծանոթուհու մասին:
2.Համեմատելով բնութագրի՛ր Թոմին և Սիդին:

Գլուխ չորրորդ
1. Ինչպես ընդունեցին դատավորին և նրա ընտանիքին:
2. Թոմն ինչպես ձեռք բերեց Աստվածաշունչը:

Գլուխ հինգերորդ
1. Այս գլխի ամենահետաքրքիր հատվածը պատմի՛ր:
2. Ինքդ կազմիր հարցեր այս գլխի վերաբերյալ: 

Գլուխ վեցերորդ
1. Ի՞նչ վերաբերմունք ունեին Հեքլբերի Ֆինի նկատմամբ տղաները, ծնողները:
2. Դու ինչ վերաբերմունք ունես Ֆինի նկատմամբ:
3. Համառոտ պատմիր, թե ինչի մասին էին խոսում Թոմն ու Հեքլբերի Ֆինը:

Գլուխ յոթերորդ
1. Ի՞նչ խաղ էին խաղում Թոմը և Ջոն:
2. Այդ տեսարանը պատմի՛ր ուսուցչի անունից:
3. Ինչո՞ւ վիճեցին Բեքի Թեչրը և Թոմը:


Գլուխ ութերորդ
1. Ի՞նչ է սնահավատությունը, բացատրի՛ր այդ երևույթը:
2. Այս գլխի ո՞ր հատվածը կարող ես սնահավատություն համարել:
3. Ո՞րն էր Թոմի սիրելի պատմություններից մեկը, դու ի՞նչ գիտես այդ պատմության մասին:

Գլուխ իններորդ
1. Ինչպիսի ընկերներ էին Ջոն և Պոտերը:
2. Տեքստից դուրս գրի՛ր ուղղակի խոսքով նախադասություն և փոխակերպի՛ր անուղղակիի:
3. Այս գլխի ամենալարված հատվածը ո՞րն է:

Գլուխ տասներորդ
1.  Բացատրիր տրված արտահայտությունները և դարձվածքները:
Սիրտը վախ ընկավ-
Հանցավորի սիրտը սառեց-
Մորաքույրը լաց եղավ և ասաց, թե ինչպես է կարողանում այդպես կոտրել իր ծեր սիրտը:
3.Ի՞նչ եզրակացության եկան տղաները, երբ լսեցին շան ոռնոցը:

Գլուխ տասնմեկերորդ
1. Ի՞նչն էր անհանգստացնում Թոմին:
2. Ինչպիսին էր Թոմի վերաբերմունքը ,,մարդասպանի,, հանդեպ:

Գլուխ տասներկուերորդ
1. Ի՞նչպես էր մորաքույր Պոլին բուժում Թոմին:
2. Բնութագրի՛ր Բեքի Թեչրին:

Գլուխ տասներեքերորդ
1. Ո՞րն էր ,,տղաների երազած կյանքը,,: 
2. Թոմի խոսքերով պատմի՛ր ճգնավորների մասին:

Գլուխ տասնչորսերորդ
1. Նկարագրի՛ր այն վայրը, որտեղ ապրում էին տղաները:
2. Ինչի համար էին հաց և կենդանի արծաթ գցում ջուրը:
3. Քո կարծիքով ինչո՞ւ տղաները չհայտնեցին, որ չեն խեղդվել:

Գլուխ տասնհինգերորդ
1. Ինչպես էր իրեն զգում մորաքույր Պոլին, երբ Թոմն անհետացել էր:

Գլուխ տասնվեցերորդ
1. Ինչո՞վ էին զբաղվում տղաները  կղզու վրա:

Գլուխ տասնյոթերորդ
1. Վերնագրի՛ր այս հատվածը:
2. Ինքդ հարցեր կազմիր այս գլխի վերաբերյալ: 

Գլուխ տասնութերորդ
1. Քո կարծիքով ո՞րն էր Թոմի գաղտնիքը:
2. Ինչո՞ւ տղաները որոեցին հոգեհանգստի արարողության ժամանակ հայտնվել, ի՞նչ վերաբերմունք ունես այդ արարքի վերաբերյալ:

Գլուխ տասնիններորդ
1.  Թոմի վերադառնալուց հետո փոխվել էր մորաքույր Պոլիի և տան մյուս անդամների վերաբերմունքը Թոմի նկատմամբ: Պատսխանդ հիմնավորի՛ր տեքստից հատվածներ մեջբերելով:
2. Բացատրի՛ր դարձվածքները:
Սիրտը երգում էր-
լեզուն կապ ընկավ-

Գլուխ քսաներորդ
1. Ի՞նչու էր զայրացել մորաքույր Պոլին:

Գլուխ քսանմեկերորդ
1. Պատմիր՛ միստր Բոբինսի մասին:
2. Քո կարծիքով Թոմը ճիշտ վարվեց, երբ ասաց, որ ինքն էր պատռել գիրքը:

Գլուխ քսաներկուերորդ
1. Տղաներն ինչո՞ւ էին ուզում վրեժխնդիր լինել ուսուցչից:
2. Թոմի դպրոցը համեմատիր քո դպրոցի հետ:

Գլուխ քսաներեքերորդ
1. Ինչ փոփոխություն էր եղել քաղաքում, երբ Թոմը հիվանդ էր:

Գլուխ քսանչորսերորդ
1. Ի՞նչն էր անհանգստացնում Թոմ Սոյերին:

Գլուխ քսանհինգերորդ
1. Ինչո՞ւ Թոմը պատմեց ճշմարտությունը Մըֆ Պոտերի դատավարության ժամանակ:

Գլուխ քսանվեցերորդ
1. Թոմի պատմելով  հիմնակնում որտեղ էին թաքցնում գանձերը:

Գլուխ քսանյոթերորդ
1. Թոմն ու Հեքլբերի Ֆինն ի՞նչ էին անում լքված տանը:

Գլուխ քսանութերորդ
1. Ի՞նչ էին պատրասվում անել տղաները:

Գլուխ քսանիններորդ
1. Ի՞նչ պարզեցին հյուրանողի սենյակի մասին:
2. Այս ընթացքում ինչով էր զբաղված հնդակցի Ջոն:

Գլուխ երեսուներորդ
1. Ի՞նչ կիսատ գործ ուներ Հնդկացի Ջոն:
2. Ինչ որշում ընդունեց Հեքլբերի Ֆինը և ինչո՞ւ:

Գլուխ երեսունմեկերորդ
1. Ի՞նչն էր անհանգստացնում քաղաքի բնակիչներին:
2. Ինչպե՞ս էր վերաբերվում Հեքլբերի Ֆինին ծեր ուելսեցին:
3. Բնութագրի՛ր այրի Դուգլասին և ծեր ուելսեցուն:

Գլուխ երեսուներկուերորդ
1. Ի՞նչ հոգեվիճակում էին Թոմն ու Բեքի Թեչրը, երբ կորել էին քարանձավում:
2. Ինչ-որ հետաքրքիր դեպք պատմիր քո կյանքից, երբ կորել ես կամ անելանելի հարցի առաջ ես կանգնել, ինչպես ես դուրս եկել այդ դրությունից:

Գլուխ երեսուներեքերորդ
1. Ինչպես քարանձավից դուրս եկան Թոմն ու Բեքի Թեչրը:

Գլուխ երեսունչորսերորդ
1. Որտեղ գտան գանձը:
2. Ինչո՞վ էին պատրաստվում զբաղվել տղաները:
3. Թոմի պատմելով՝ ինչպիսին էին ավազակները:

Գլուխ երեսունհինգերորդ
1. Ինչո՞ւ Թոմը բոլորի ներկայությամբ ցուցադրեց գտած ոսկին:

Գլուխ երեսունվեցերորդ
1.







Комментариев нет:

Отправить комментарий