Նախագծի տևողությունը՝ դեկտեմբերի 13-22
Մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝ ծանոթանալ արևմտահայերենին, արևմտահայ գրողներին, նրանց ստեղծագործություններին: Մեդիանյութերի պատրաստում:
Ստեղծագործություններ
5-րդ դասարան
Դանիել Վարուժան ,,Լուսնին,,
1. Բառերն ու բառակապակցությունները դարձրո՛ւ արևելահայերեն
Քեզի, կը տանիմ, կերթաս, հյուղակներուն խավարին, դույլերու մեջ արծաթի:
2. Համեմատի՛ր բանաստեղծության քառյակները, ի՞նչ ընդհանրություն նկատեցիր:
3. Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բաեի մեջ է խտացված հերոսի տրամադրությունը:
3. Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բաեի մեջ է խտացված հերոսի տրամադրությունը:
4. Պատմի՛ր բանաստեղծության հերոսի մասին:
Միսաք Մեծարենց ,,Անանուն,,
1. Բառերն ու արտահայտությունները դարձրու արևելահայերեն՝ցայտք մը, քիչ մը գեթ, ըսե, չես դողար, զոր քեզ տվավ հովիկ, զիս կը կանչե:
2. Բացատրի՛ր մակդիրները՝ վայրի ծաղիկ, հպարտ ծաղիկ, կաթ ու մազտաքե բուրող ծաղիկ:
3. Պատմի՛ր քննարական հերոսի մասին /ինչպե՞ս է տեսնում շրջապատող աշխարհը, ինչպես է պատմում այդ մասին/:
Համաստեղ ,,Նապաստակի մը օրագիրը,,
1. Փորձիր ներկայացնել մեկ այլ կենդանու աշխարհ:
2. Գրի՛ր քո օրագիրը՝ ուշադրություն դարձնելով
Ա. Օրվա հիշարժան պահերին
Բ. Օրվա յուրահատուկ լինելուն
Գ. Հումորին և երևակայությանը:
Զահրատ ,,Մայմուն,,
1. Պատրաստի՛ր այս բանաստեղծության մեդաֆիլմը:
6-րդ դասարան
Դանիել Վարուժան ,,Հասուն արտ,,
1. Բառերն ու արտահայտությունները արևելահայերեն դարձրո՛ւ՝ հագեր են, բռնկեր է, ծղոտներուն տակ, քիստերուն մեջ:
2. Բացատրի՛ր փոխաբերությունները
Ա. Արտս ոսկուն է:
Բ. Երկինքն է կրակ:
Գ. Քառաշար հասկեր քառաշար սաթով արև են հագել:
3. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
4.Դուրս գրի՛ր գույն արտահայտող բառերն ու բառակապակցությունները,ո՞րն է բանաստեղծության մեջ գերիշխող գույնը, ինչո՞վ է դա պայմանավորված:
5. Բանաստեղծությունն ի՞նչ տրամադրություն է արտահայտում:
Դանիել Վարուժան ,,Ցորյանի ծովեր,,
1. Տարվա ո՞ր եղանակը և օրվա ո՞ր պահն է նկարագրված:
2. Դուրս գրի՛ր ցորենի արտի ամենապատկերավոր նկարագրությունը ու ընտրությունդ բացատրի՛ր:
Վահան Թեքեյան ,,Փափագ,,
1. Բառերն ու արտահայտությունները դարձրո՛ւ արևելահայերեն՝զայն, հոգվույն, հեռուեն, անուշ հոգի մը ըլլար:
2. Տրված փոխաբերությունները բացատրի՛ր:
Ա. Ան սրտիս մեջ ցոլանար իր լույսերովը անշեջ:
Բ. Հոգիիս մեջ միայն զայն գրկեի:
3. Բնութագրի՛ր քննարական հերոսին:
4. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված:
Մատթեոս Զարֆյան ,,Ան չէ,,
Արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը՝ խոսելով հերոսի և նրա տրամադրության մասին:
Զ. Խրախունի ,,Մայրամուտ,,
Գրի՛ր շարադրություն ,,Մայրամուտ,, վերնագրով:
Բացատրի՛ր, թե ինչ է ուզում ասել բանաստեղծը:
Արդյունքը /վերլուծություններ, տեսանյութեր, ձայնագրություններ/ տեղադրվում է ենթակայքում, սովորողների բլոգներում:
Դավիթ Տեր-Թորոսյան
Էլեն Երանոսյան
Դավիթ Տեր-Թորոսյան
Էլեն Երանոսյան
Комментариев нет:
Отправить комментарий