Մի փոքր խոսեմ, թե ինչ է Անվտանգ կենսագործունեության ճամբարը և ինչպես է կազմակերպվում։ Ուսումնական պլանում արված է հետևյալ պարզաբանումը․ ,,Ռազմամարզական ճամբարը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական տարվա ընթացքում։ Սովորողը մասնակցում է ռազմամարզական եռօրյա ճամբարի Արատեսում՝ կրթահամալիրի ,,Դպրոց պարտեզ բնության գրկում,, կենտրոնում կամ Արտանիշի վրանային ճամբարում, մինչև 30 կմ քայլարշավի, կրակային պատրաստության զորամասում կամ այլ մասնագիտացված հրաձգարանում, ռազմամարզական պարապմունքների կրթահամալիրի մարզադպրոցի ռազմական գոտում,,։ Այլ կերպ ասած՝ ճամբարը հնարավորություն է տալիս սովորողին երեք օր ապրել ռազմամարզական միջավայրում՝ մարզվել, ռազմական գործողությունների անցկացման, անվտանգությանը, մարդու կենասագործունության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերել գործնական ճանապարհով։
Մեր ճամբարի ծրագրում ռազմամարզական բաղադրիչը հետևյալ ուղղություններով էր՝
- Առաջին բուժօգնության դասընթաց,
- Մարտավարություն,
- Կրակային պատրաստություն,
- Շարային պատրաստություն։
Այլ գործունեություններ՝
- Քայլարշավ․ հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը։
- Խոհանոցային գործունեություն,
- Բերքահավաք․ հավաքվել է 103 կգ ընկույզ
- Երեկոյան խարույկ , ազգային խաղեր






