воскресенье, 24 января 2016 г.

Հունվարի 25-29-ի աշխատանքային ծրագիր /առցանց ուսուցման առաջադրանքներ/

5-6-րդ դասարաններ

Հունվարի 25
Ա. Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակները և առանձնացրու.
1. Ամենահետաքրքիր առակը /ինչո՞ւ ես հետաքրիր համարում/:
2. Ամենազարմանալի առակը /ինչո՞ւ ես զարմանալի համարում/:
3. Ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը / ինչո՞ւ/:
4.  Ամենաանբացատրելի առակը /ինչո՞ւ ես այդպես մտածում/ :
5.  Քեզ ամենից շատ դուր եկած առակը /բացատրի՛ր ընտրությունդ/:

Բ. Ինքդ հորինիր որևէ առակ և վերջում գրի՛ր քո առակի ասելիքը /խրատական մասը/:
Ա և Բ առաջադրանքները տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:


Հունվարի 26
Կարդա՛ ,,Տերյանը` հիշողություններում,,: 
Ա.Ի՞նչ էր ասում Թումանյանը Տերյանի բանաստեղծությունների մասին:
Բ.Ո՞ր գրողներից էր ազդվել Տերյանը:
Գ.Ըստ հիշողությունների բնութագրի՛ր Տերյանի, ինչպիսի մարդ էր նա/6-7 նախադասություն, տեղադրել բլոգում/:
Դ. Վահանի լեզուն բացվել էրայլևս չէր քաշվում ինձնից:
 Բացատրի՛ր մգեցված արտահայտությունը և փոխարինիր համարժեք այլ բառով:

Հունվարի 27
1. Նախադասությունները համառոտիր:
Երեկոյան քաղաքում մեծ իրարանցում սկսվեց:
Մորաքրոջս ամուսինը ձեռնասուն մի թռչուն ուներ:
Արգելանոցում բուսական և կենդանական աշխարհը պահպանվում է:
Բլրակի մոտ գտնվող կանաչ թփերի մեջ ննջում է մի փոքրիկ թռչնակ:
Պատռված հագուստով փոքրիկ աղջնակը կանգնեց նստած տեղից և զարմացած հայացքով նայեց մոտեցող մարդուն:

2. Գրի՛ր կոչական պարունակող երեք նախադասություն, ուշադրություն դարձրու կետադրությանը:

3. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածիր ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Ոսկի, սառը, լողալ, գիծ:

4. Տրված բառերին ավելացրու բայական վերջավորություններ /ել, ալ/ և դարձրու բայեր/որ գործողություն ցույց տան/:
Բժիշկ, դեղին, ծաղիկ, անձրև, մեծ, սեր, երազ:

5.  Գրի՛ր շարադրություն ,,Տերևը,, վերնագրով:/Տեղադրե՛ք բլոգում/

Հունվարի 28
Հետաքրքիր պատումի տեսքով/10 նախադասություն/  ներկայացրու, թե քո ընտանիքի անդամները, ոչ սեբաստացի ընկերներդ ինչպես և ինչքանով են օգտագործում /օգտագործում են, թե՝ ոչ/ մեդիատեխնոլոգիաները իրենց կյանքում, առօրյայում: Աշխատանքը կատարիր ոչ սեբաստացի ընկերներիցդ որևէ մեկի հետ: /Տեղադրեք բլոգում, ինձ ուղարկեք հղումը/:

Հունվարի 29

5-րդ դասարան
Կարդա՛ Ռոդարիի ,,Այն մասին, թե ինչպես Ջովանինոն որոշեց ձեռք տալ թագավորի քթին,, հեքիաթը:
1. Բնութագրի՛ր Ջովանինոյին
2. Քո կարծիքով ինչո՞ւ մի շարք պաշտոնյաներ քթին ձեռք տալը դարձրին բարևելու միջոց:
3. Ի՞նչ ես մտածում Ջովանինոյի որոշման մասին:
4. Վերականգնի՛ր ասացվածքները:
Գյու   ղկանգ   նի գեր  անկ կոտ րի: 
Աս  աըն  կերդո   վէաս  եմդ  ուովես: 
Շա  նան  ունըտ  ուրփա  յտըվեր  ցրուձե  ռքդ: 
5. Գրի՛ր երկու բառ, առաջինում գունդ բառը լինի առաջին բաղադրիչ, երկրորդում՝երկրորդ բաղադրիչ:

6-րդ դասարան
Գրաբար
Կարդա՛ և թարգմանիր առակը: 
Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
 - Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան
երթայր - գնում էր
յերկինս - երկնքում
հարին - խփեցին
զնա - նրան
նետիւ - նետով
արար - արեց
հայեցաւ - նայեց
ետես - տեսավ
իւր - իր
ասէ - ասում է
զի - որ, որովհետև, քանի որ 
1. Բառարանի օգնությամբ թարգամնիր առակը:
2. Նույն վերնագրով նոր առակ գրի՛ր: /Տեղադրե՛ք բլոգում/: 

Комментариев нет:

Отправить комментарий