Իսահակայանի հուշերից
Վահանի եղբայրներին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1904թ. մարտ ամսին
այցի
էի
գնացել
Լազարյան
ճեմարան:
Ինձ
շրջապատեցին
մի
քանի
ուսանող-աշակերտներ,
որոնց
մեջ
էր
Վահանը:
Բոլորն
ինձ
հարցեր
էին
տալիս
և
հարցերիս
պատասխանում:
Ցույց
էին
տալիս
ճեմարանի
սրահները,
գրադարանը,
դահլիճը
և
այլ
անկյուններ, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում
նրան
կարմրում
ու
շփոթվում
էր:
Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ,
ինչ
են
գրում
Ղ.Աղայանը,
Շիրվանզադեն,
Հ.Թումանյանը,
Դ.Դեմիրճյանը
և
ուրիշները:
Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես,
բոլոր
ուսանողների
կողմից,
իբրև
պատասխան,
կարմրելով
արտասանեց
իմ
ոտանավորներից
մի
երկու
նմուշ:
Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր
եղա
Վահանեց
ընտանիքի
մոտ
Գանձա
գյուղում:
Վահանի
հայրը
քահանա
էր,
մի
շատ
տարօրինակ
և
հետաքրքրական
մարդ:
Բոլոր
որդիները,
մանավանդ
Վահանը,
ապշեցուցիչ
նմանություն
ունեին
իրենց
հորը՝
սև,
ներքին
հրով
վառ
աչքեր,
սուր
հայացք,
թուխ
մազեր,
ջղային
կազմվածք:
Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:
Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:
Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:
Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:
Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում
էր
Վահանն
ինձ,
– ա՜խ,
ի՜նչ
տխուր
աչքեր
ունեն
մեր
գյուղացիները,
ի՜նչ
մտահոգ
դեմքեր՝
արևով,
անձրևով
այրված
ու
բովված:
Իբրև
թե
ուրախ
երգեր
են
երգում,
բայց
ի՜նչքան
վիշտ
ու
մորմոք
կա
սրանց
ուրախ
երգերի
մեջ:
Մեր
նոր
գրողներից
Թումանյանը
և
դու,
միայն
երկուսդ,
զգում
եք
մեր
ժողովրդին:
Ձեզնից
հետո
կամ
նոր,
բոլորովին
նոր
երգ
պիտի
ասել,
կամ
պիտի
լռել:
Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:
———
Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:
———
Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:
Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների
նմանություններ:
Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ,
լավագույն
կերպով
պատրաստված,
տեղյակ
հին
ու
նոր
գրականության…
և
այսպիսի
թույլ
բաներ:
Շատ
հիասթափվեցի:
Վահանը
դեռ
իրեն
չէր
գտել.
Հրաշքը
դեռ
տեղի
չէր
ունեցել:
Երկրորդ վերհուշս այս է:
Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ ձմեռ օրով գնացել էին Անի:
-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության
վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:

Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն
էլ
շատ
հավանեց:
Երկուսիդ
կարծիքը
բացարձակ
արժեք
ունի
ինձ
համար:
Այլևս
քննադատությունից
վախ
չունեմ»:
Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի
Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով հայ գրականության մեջ մի նոր էջ բացվեց:
Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին
և
կարևորագույն
մասը
թղթի,
գրչի
և
թանաքի
ընտրությունն
էր:
Նյութական
համեստ
միջոցներով
ապրող
ուսանող
Վ.
Տերյանը
Մոսկվայում
թղթավաճառից
թղթավաճառի
էր
գնում
իր
փնտրած
ընտիր
թուղթը
գտնելու
համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից պոկված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…

ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий