понедельник, 4 апреля 2016 г.

Իմ տոհմածառը. հայրենագիտական նախագիծ

Նախագծի անցկացման ժամանակահատվածը՝ ապրիլի 8-28
Մասնակիցները՝  5-րդ դասարանի սովորողներ

Իրականացման ձևը
Յուրաքանչյուր սովորող paint ծրագրով պատրաստում է իր տոհմածառը՝ նախապես տան անդամներից տեղեկություններ հավաքելով և հետազոտական աշխատանք կատարելով:

Կցում է նաև այլ տեղեկություններ իր տոհմի մասին՝ որտեղից , ինչպես է առաջացել ազգանունը, ինչպե՞ս է այն բացատրվում,  ինչ հետաքրքիր դեպքեր կամ իրադարձություններ գիտի, կարող է գտնել և այլն: 

Պատրաստի նյութերը տեղադրվում են սովորողների բլոգներում, ենթակայքում: 

Комментариев нет:

Отправить комментарий