суббота, 23 июля 2016 г.

«Ժայռ 2016». ճամբարի հաշվետվություն

Հուլիսի 4-7-ը Սևանի ,,Ժայռ,, ճամբար մեկնեց կրթահամալիրի  սովորողների հերթական խումբը: Մասնակցում էին կրթահամալիրի 16 սովորողներ, մեզ միացան նաև Գավառի թիվ 2 դպրոցի մրցանակակիր 6 սովորողները: Ընդհանուր խումբը ՝ 22 մասնակից, 2 ուսուցիչ:
Ճամբարը վրանային էր, հենց Սևանի ափին, ջրի մոտ, գեղեցիկ բնության գրկում:

Ճամբարի նախագիծը նախապես հրապարակված է եղել իմ բլոգում: Աշխատել ենք ըստ նախագծի: Օրվա մեծ մասը եղել ենք դրսում, կազմակերպել տարբեր մարզական խաղեր, ինտելեկտուալ խաղեր, մարզվել, վարժանքներ արել : Օրվա պարտադիր բաղադրիչն է եղել լողը:
Ճամբարի առօրյայի բաղկացուցիչ մասն են կազմել՝

  • առավոտյան նախավարժանքը
  • ընդհանուր պարապմունքը
  • մարզական խաղերը
  • ինտելեկտուալ խաղերը
  • լող, լողուսուցում
  • խեցգետնաորսություն
  • սննդի պատրաստություն
  • տարածքի մաքրում
Սովորողների տպավորություններից`






Комментариев нет:

Отправка комментария